https://armeniasputnik.am/20221021/pashinjany-tpavvorvats-e-eatm-mekhanizmneri-ardjunavetutjamb-50160397.html
Նիկոլ Փաշինյանը տպավորված է ԵԱՏՄ մեխանիզմների արդյունավետությամբ
Նիկոլ Փաշինյանը տպավորված է ԵԱՏՄ մեխանիզմների արդյունավետությամբ
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ճգնաժամային իրավիճակները ոչ միայն դժվարությունների են հանգեցնում, այլև նոր հնարավորություններ են ստեղծում, որոնցից պետք է օգտվել։ 21.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-21T12:38+0400
2022-10-21T12:38+0400
2022-10-21T12:44+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ռուսաստան
առևտուր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/15/50154851_0:0:1600:901_1920x0_80_0_0_d0366d7aece4bd325e5365567431ba22.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մեխանիզմներն արդյունավետ են։Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպմանը նշել է, որ ԵԱՏՄ արդյունավետության վկայությունն է միության երկրների և դրա կազմում գտնվողՀայաստանի միջև ապրանքաշրջանառության կրկնապատկումը։Նրա կարծիքով՝ նման զարգացումը գործնականում հաստատում է այն բանաձևը, որ ճգնաժամային իրավիճակները ոչ միայն բերում են դժվարությունների, այլև առաջացնում են նոր հնարավորություններ։ Փաշինյանն անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքը՝ ի հայտ եկած հնարավորություններն օգտագործելու համար։Իր հերթին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ նկատեց, որ Հայաստանը ԵԱՏՄ զարգացման գործընթացում նշանակալի ներդրում ունի։ Նրա տվյալներով՝ ընթացիկ տարում Հայաստանն առաջատար է դարձել փոխադարձ առևտրի աճի առումով։ ԵԱՏՄ գործընկերների հետ նրա ապրանքաշրջանառությունը 7 ամսում աճել է ավելի քան 2 անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միշուստինի կարծիքով՝ այս ցուցանիշը կպահպանվի մինչև ընթացիկ տարվա վերջ։ԵԱՏՄ արտադրողները պետք է զբաղեցնեն միության շուկայում ազատ տեղերը․ ՄիշուստինՀիշեցնենք՝ Երևանում հոկտեմբերի 20–ին և 21–ին անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Հայաստանի մայրաքաղաք են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:Հոկտեմբերի 20-ին անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/15/50154851_151:0:1592:1081_1920x0_80_0_0_d78c3fea05a2b8e534136b719f6a22ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, առևտուր
նիկոլ փաշինյան, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, առևտուր
Նիկոլ Փաշինյանը տպավորված է ԵԱՏՄ մեխանիզմների արդյունավետությամբ
12:38 21.10.2022 (Թարմացված է: 12:44 21.10.2022) ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ճգնաժամային իրավիճակները ոչ միայն դժվարությունների են հանգեցնում, այլև նոր հնարավորություններ են ստեղծում, որոնցից պետք է օգտվել։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մեխանիզմներն արդյունավետ են։
Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպմանը նշել է, որ ԵԱՏՄ արդյունավետության վկայությունն է միության երկրների և դրա կազմում գտնվողՀայաստանի միջև ապրանքաշրջանառության կրկնապատկումը։
«Կարելի է փաստել, որ ԵԱՏՄ տնտեսական մեխանիզմներն արդարացնում են իրենց, քանի որ այս բարդ ժամանակներում ԵԱՏՄ երկրների և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն ավելի քան կրկնապատկվել է։ Սա իսկապես շատ տպավորիչ փաստ է»,- նշեց վարչապետը։
Նրա կարծիքով՝ նման զարգացումը գործնականում հաստատում է այն բանաձևը, որ ճգնաժամային իրավիճակները ոչ միայն բերում են դժվարությունների, այլև առաջացնում են նոր հնարավորություններ։ Փաշինյանն անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքը՝ ի հայտ եկած հնարավորություններն օգտագործելու համար։
Իր հերթին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ նկատեց, որ Հայաստանը ԵԱՏՄ զարգացման գործընթացում նշանակալի ներդրում ունի։ Նրա տվյալներով՝ ընթացիկ տարում Հայաստանն առաջատար է դարձել փոխադարձ առևտրի աճի առումով։
ԵԱՏՄ գործընկերների հետ նրա ապրանքաշրջանառությունը 7 ամսում աճել է ավելի քան 2 անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միշուստինի կարծիքով՝ այս ցուցանիշը կպահպանվի մինչև ընթացիկ տարվա վերջ։
Հայաստանի մայրաքաղաք են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Հոկտեմբերի 20-ին անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը։