00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան շարունակում են հակաիրանական մթնոլորտ ստեղծել․ Իրանի ԱԳ ներկայացուցիչ

© AFP 2024 / ATTA KENAREՆասեր Քանանի
Նասեր Քանանի - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2022
Բաժանորդագրվել
Պաշտոնական Թեհրանը չհիմնավորված է անվանել Եվրամիության և Մեծ Բրիտանիայի կողմից ամբողջ աշխարհում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու մասին հայտարարությունները:
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Նասեր Քանանին դատապարտել է Եվրոպական միության և Մեծ Բրիտանիայի արած այն հայտարարությունները, թե իրանական արտադրության ԱԹՍ-ներն օգտագործվում են Ուկրաինայի դեմ պատերազմում։ Տեղեկությունը հայտնում է IRNA իրանական գործակալությունը։
«Թեհրանը հերքում է անօդաչու թռչող սարքերի մատակարարման վերաբերյալ չհիմնավորված մեղադրանքները, թե դրանք Ուկրաինայում օգտագործելու համար են։ Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները պետք է հարգեն կազմակերպության կանոնադրության բոլոր նպատակներն ու սկզբունքները։ Պետք է հարգեն նաև միջազգային իրավունքները, ներառյալ բոլոր երկրների անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասել է Քանանին։
Նա հավելել է, որ Իրանը պաշտպանում է խաղաղությունն ու քաղաքական գործընթացի միջոցով Ուկրաինայում պատերազմի անհապաղ դադարեցումը։
Քանանին զգուշացրել է, որ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան շարունակում են հակաիրանական մթնոլորտ ստեղծել՝ դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի կեղծ մեկնաբանությանը՝ փորձելով անհիմն կապ ստեղծել իրենց մեղադրանքների և բանաձևերի միջև։
Իրանն իր անվտանգությունն է համարում Հայաստանի ու տարածաշրջանի անվտանգությունը․ Աբդոլլահիան
Քանանիի խոսքով՝ Իրանի մեծ ժողովուրդը երբեք չի մոռանա եվրոպական երկրների կողմից զանգվածային ոչնչացման զենքի, մասնավորապես քիմիական զենքի մատակարարումը Սադամ Հուսեյնին՝ Իրանի դեմ պատրադրված 8-ամյա պատերազմում։
«Այս երկրները կապ ունեն Սադամի հանցագործությունների հետ»,- ասել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Եվրամիության և Միացյալ Թագավորության ներկայիս սադրիչ մոտեցումները համարում է նպատակասլաց քաղաքական սցենարի մաս, որոնք հակասում են աշխարհում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու մասին իրենց անհեթեթ և կեղծավոր հայտարարություններին»,- ընդգծել է դիվանագետը:
Նշելով վերջին օրերին ԵՄ-ի ապակառուցողական գործողությունները՝ Քանանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում արձագանքել Իրանի ժողովրդի ազգային շահերի և իրավունքի պաշտպանության շրջանակներում անպատասխանատու գործողություններին:
Ուժի մեջ են մտնում Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները
Լրահոս
0