00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես ռուս եմ, բայց շատ հայերից ավելի հայ եմ»․ ինչ է պատմում Անդրեյը արցախյան պատերազմներից

© Sputnik / Aram NersesyanԱնդրեյ Շելեման
Անդրեյ Շելեման - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2022
Բաժանորդագրվել
Արցախյան 3 պատերազմ, հուլիսյան դեպքեր, երկրաշարժ և այսպես շարունակ։ Անդրեյ Շելեմայի կյանքն այնքան բուռն է, որ հավատդ չի գալիս, թե այս պատմությունն ընդամենը 50-ամյա տղամարդու մասին է։
«Ես տանկին հենված կանգնում էի, ասում էին՝ Ա՛նդ, էն կողմ գնա, քշենք, ասում էի՝ քշի, հենված եմ, չի գնալու, բուքսավատ է անելու։ Ա՛յ տենց ուժ ունեի։ Հիմա կիսատ մարդ եմ դառել։ Բայց ես ասացի՝ պետք է ոտքի կանգնեմ, բոլորին ցույց տամ, որ Անդրեյը չի մեռել»։
Գլխի ծանր վնասվածքից հետո Անդրեյ Շելեման ստիպված էր նորից խոսել սովորել։ Բառերը դեռ մեծ ջանքերի գնով է արտաբերում, բայց հումորի զգացումը չի կորցրել։

«Ես ռուս եմ, բայց շատ հայերից ավելի հայ եմ»,- ասում է։

Անդրեյի մայրը հայ է, հայրը՝ ռուս։ Զինվորական է եղել, ծառայել է նավատորմում, ուստի ընտանիքը հաճախ է մի վայրից մյուսը տեղափոխվել։ 16 տարեկանում սկսվել է Անդրեյի պայքարի ճանապարհը։ Երկրաշարժից ժամեր անց Գյումրիում էր, օգնում էր` ինչով կարող էր, հետո սկսեց հանուն Արցախի հանրահավաքներին մասնակցել։ 17 տարեկանում մետրոյի «Երիտասարդական» կայարանից որպես կամավոր Արցախ գնաց։
© Sputnik / Aram NersesyanԱնդրեյ Շելեմայի ընտանեկան լուսանկարներից
Семейная фотография в доме Андрея Шелемы - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2022
Անդրեյ Շելեմայի ընտանեկան լուսանկարներից
«Առաջին անգամ որ ես վերտալյոտով իջա, օդը շնչեցի, նայեցի՝ շուրջս սարեր, լրիվ ծառեր, ասեցի՝ էս հողի համար ես անգամ կյանքս կզոհաբերեմ։ Օդն էնքան մաքուր էր, ոնց որ չհերիքեր, տղերքն ասացին՝ Անդ, քեզ ի՞նչ եղավ, ասացի՝ օդը չի հերիքում»,- պատմում է Անդրեյը։
Հենց այդ օրերին էլ հասկացավ, թե ինչ է նշանակում մարտական ընկեր` եղբայր, որի թիկունքը դիրքում պիտի պահես, և որին քո կյանքը կվստահես։
© Sputnik / Aram NersesyanԱնդրեյ Շելեման
Участник трех карабахских войн Андрей Шелема - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2022
Անդրեյ Շելեման
1994-ի վերջերին ընտանեկան հանգամանքների բերումով Անդրեյը ստիպված էր Ռուսաստան մեկնել, այնտեղ էլ զինադադարի լուրը լսեց։
Ռուսաստան, Ղազախստան դեգերումներից հետո 2000-ականներին վերադարձավ Հայաստան, որովհետև համոզվեց՝ աշխարհի ամենալավ տեղը հենց սա է։ Ապրիլյան պատերազմի հենց առաջին օրը մարտական ընկերների հետ Արցախ մեկնեց։ Հրադադար հաստատվեց, բայց Անդրեյը տուն չեկավ։
Ես զինվորներին չէի նկարում՝ մտածելով, թե զոհվելու են․ արցախյան 3 պատերազմների վավերագրողը
«45 օր էնտեղ էր, դիրքերից չէր իջնում, ասում էր՝ էս երեխեքին ո՞նց թողնեմ»,- պատմում է զրույցին հետևող կինը՝ Լարիսան, որը հայրենի Ղազախստանը 25 տարի առաջ թողել, հանուն Անդրեյի Հայաստան է տեղափոխվել։
© Sputnik / Aram NersesyanԱնդրեյ Շելեմայի կինը` Լարիսան
Жена Андрея Шелемы, Лариса - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2022
Անդրեյ Շելեմայի կինը` Լարիսան
2020-ի հուլիսյան դեպքերի ժամանակ էլ Անդրեյը դարձյալ տանը չնստեց։ Ընկերների հետ Տավուշ մեկնեցին։ Եվ թեպետ մարտական գործողություններին մասնակցելու հնարավորություն չունեցան, բայց գյուղում կազմ ու պատրաստ սպասում էին իրենց հերթին։ Հերթը մոտ երկու ամիս հետո հասավ՝ արդեն Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Ես երեք պատերազմի մասնակից եմ, բայց տենց ռմբակոծություն չէի տեսել, ես տենց փախնել չէի տեսել։ Դուրս եկանք 400 հոգով։ Դեռ բան չէր եղել, դեռ տեղ չէինք հասել, 320-ը փախան։ Ինչ-որ մեկը զանգել, ասել էր՝ գիտե՞ք, թե ուր եք գնում, մսաղացի մեջ եք ընկնելու։ Զգում էի, որ էս անգամ հետ չեմ գալու, դրա համար զանգեցի, ասեցի՝ Լարիս, ինձ կներես, ես հետ չեմ գա»,- պատմում է Անդրեյը։
© Sputnik / Aram NersesyanԱնդրեյ Շելեման
Участник трех карабахских войн Андрей Шелема - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2022
Անդրեյ Շելեման
2020–ի հոկտեմբերի 2-ին Անդրեյը ծանր վիրավորվեց Մատաղիսի ջրամբարից ոչ հեռու։ Ասում է՝ այդ օրը երկնքից իրար հերթ չտալով ռումբեր էին թափվում։
«Ընկերս վիրավորվեց։ Մոտ վազեցի, ասաց՝ Անդ, կարո՞ղ ա` ես մեռնեմ։ Ես էսքան ժամանակ ո՛չ «բռոնիժիլետ» եմ հագել, ո՛չ «կասկա» դրել, ընկերոջս ծիծաղացնելու համար կողքն ընկած «կասկան» վերցրեցի, գլխիս դրեցի։ Տեսա` մյուս ընկերս է գալիս` երկու թևերը պոկված են, ջլերից կախված, վազեցի իրեն օգնելու»։
Հաջորդ պայթյունն Անդրեյին հասավ։ Հիշում է՝ աչքերը բացեց, տեսավ՝ լրիվ մենակ է։ Փորձեց կանգնել, ոտքերը չէին ենթարկվում։ Տեսավ ձեռքի վիրավորումը, թեթևացած շունչ քաշեց` մտածելով` լուրջ բան չկա։ Հետո արյան կաթկթոց լսեց։ Ձեռքը տարավ դեպի գլուխն ու սաղավարտի մեջ խրված հսկա բեկոր շոշափեց։
Նկարում է ոտքով ու պրոթեզով․ ինչպես զույգ ձեռքերը կորցրած Գարիկը գտավ լույսի ճամփան
«Ֆիլմերում որ ցույց են տալիս մարդկանց, էն որ հին ժամանակներում կոտոշներով կասկաներ էին դնում, ա՛յ, ոնց–որ տենց լինեի, ուղղակի մի կոտոշով։ Կյանքում առաջին անգամ դրեցի ու ինձ փրկեց։ Որ չլիներ, գլուխս տարել էր։ Լուրջ եմ ասում` լացս եկավ։ Կիրովականցի տղերք եկան, ինձ տեսան, վազեցին, պառկացրին, երկուսով թևերս բռնեցին, մյուսը քաշեց, հանեց, բարութը թափեց ու վառեց, ես անգամ չեմ էլ զգացել, որ արյունը կանգնեցրին։ Քունս տանում էր, անջատվում էի, տղերքը չափալախ տվեցին, թե` մի՛ քնի»։
© Sputnik / Aram NersesyanԱնդրեյ Շելեման հեռախոսի մեջ արխիվային նկարներ է ցույց տալիս
Участник трех карабахских войн Андрей Шелема показывает архивные фотографии в телефоне - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2022
Անդրեյ Շելեման հեռախոսի մեջ արխիվային նկարներ է ցույց տալիս
Դաժան օր էր։ Ջոկատի լավ կռվող բոլոր տղերքը կա՛մ վիրավոր էին, կա՛մ զոհվել էին։ Անդրեյին տեղափոխեցին Երևան, որտեղ շատ երկար վերականգնողական բուժում էր սպասվում։
Թեպետ բուժումները հիմա էլ ավարտված չեն, բայց Անդրեյը տանը հանգիստ նստել չի կարողանում, երբ սահմաններն անհանգիստ են։
Հիմա ոչ միայն մարտական ընկերներին, այլև զինվորականի մասնագիտությունն ընտրած ավագ որդուն մենակ թողնել չի ուզում (կրտսեր որդին էլ «Տիգրան Մեծի» կուրսանտ է)։
«Սեպտեմբերի 13-ին էս որ եղավ, զանգեցի տղուս, ասեց՝ Աշտարակ ենք, ես հիշեցի, թե ոնց էի իմ ծնողներին կռվի ժամանակ խաբում, կռիվ գնում»,- պատմում է Անդրեյը։
Անդրեյն ու կինը հավատում են, որ ամեն ինչ լավ է լինելու, ու ամեն օր աղոթում են ոչ միայն իրենց որդու, այլև բոլոր զինծառայողների համար։ Մի քանի պատերազմների միջով անցած հիսունամյա տղամարդը պատրաստ է այսօր էլ զենք վերցնել ու կանգնել Հայաստանի սահմանին։ Ասում է` ամեն զոհվող զինվորի հետ իր մեջ ինչ–որ բան է մեռնում։
© Sputnik / Aram NersesyanԱնդրեյ Շելեման կնոջ` Լարիսայի հետ
Участник трех карабахских войн Андрей Шелема с женой Ларисой - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2022
Անդրեյ Շելեման կնոջ` Լարիսայի հետ
«Ես պիտի զոհվեի, ոչ թե 18 տարեկան էրեխեն։ Մի անգամ եմ թաղում գնացել. հորը ճանաչում էի։ Ասաց՝ ինչի՞ իմ տղեն, ոչ թե դու։ Ուզում էի կանգնել, չէի կարողանում, ոտքերս ուժ չէին տալիս։ Ես Եռաբլուր չեմ գնացել մինչև հիմա։ Ես ամաչում եմ տղերքից, որ իրենց արյան վրա թուրքն է քայլում։ Եթե ես էդ հողերը հետ վերցնեմ, հպարտորեն կգնամ, կասեմ՝ տղերք, ձեր մուռը ես լուծեցի, բայց․․․ Հիմա ես սրտի մեջ եմ հիշում Հրաչին, Արտակին, մյուսներին, մինչև սա չփոխվի․․․»։
Իսկ այն, որ փոխվելու է, վստահ է․․․ Ու նաև վստահ է, որ այդ փոփոխության ժամանակ ինքն էլի այնտեղ՝ առաջին գծում է լինելու, որովհետև առանց Անդրեյի կռիվ չի լինում։
© Sputnik / Aram Nersesyan

Անդրեյ Շելեման

Անդրեյ Շելեման  - Sputnik Արմենիա
1/6

Անդրեյ Շելեման

© Sputnik / Aram Nersesyan

Անդրեյ Շելեման կնոջ` Լարիսայի հետ

Անդրեյ Շելեման կնոջ` Լարիսայի հետ - Sputnik Արմենիա
2/6

Անդրեյ Շելեման կնոջ` Լարիսայի հետ

© Sputnik / Aram Nersesyan

Անդրեյ Շելեման ցույց է տալիս հոր` Գեորգի Շելեմայի մասին հոդվածը թերթում

Անդրեյ Շելեման ցույց է տալիս հոր` Գեորգի Շելեմայի մասին հոդվածը թերթում - Sputnik Արմենիա
3/6

Անդրեյ Շելեման ցույց է տալիս հոր` Գեորգի Շելեմայի մասին հոդվածը թերթում

© Sputnik / Aram Nersesyan

Անդրեյ Շելեմայի ձեռքի դաջվածքը

Անդրեյ Շելեմայի ձեռքի դաջվածքը - Sputnik Արմենիա
4/6

Անդրեյ Շելեմայի ձեռքի դաջվածքը

© Sputnik / Aram Nersesyan

Անդրեյ Շելեման հեռախոսի մեջ արխիվային նկարներ է ցույց տալիս

Անդրեյ Շելեման հեռախոսի մեջ արխիվային նկարներ է ցույց տալիս - Sputnik Արմենիա
5/6

Անդրեյ Շելեման հեռախոսի մեջ արխիվային նկարներ է ցույց տալիս

© Sputnik / Aram Nersesyan

Անդրեյ Շելեման հեռախոսի մեջ արխիվային նկարներ է ցույց տալիս

Անդրեյ Շելեման հեռախոսի մեջ արխիվային նկարներ է ցույց տալիս - Sputnik Արմենիա
6/6

Անդրեյ Շելեման հեռախոսի մեջ արխիվային նկարներ է ցույց տալիս

1/6

Անդրեյ Շելեման

2/6

Անդրեյ Շելեման կնոջ` Լարիսայի հետ

3/6

Անդրեյ Շելեման ցույց է տալիս հոր` Գեորգի Շելեմայի մասին հոդվածը թերթում

4/6

Անդրեյ Շելեմայի ձեռքի դաջվածքը

5/6

Անդրեյ Շելեման հեռախոսի մեջ արխիվային նկարներ է ցույց տալիս

6/6

Անդրեյ Շելեման հեռախոսի մեջ արխիվային նկարներ է ցույց տալիս

Լրահոս
0