00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ազգանունը միայն օգնել է. Նատալյա Եփրիկյանը` ընտանիքի և ստեղծագործության մասին

© Sputnik / Asatur YesayantsՆատալյա Եփրիկյան
Նատալյա Եփրիկյան - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2022
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Շուտով մեկ տարի կլինի, ինչ հայտնի ռուսաստանցի կին շոումենն ապրում և աշխատում է Երևանում։ Նա Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր առաջիկա ծրագրերի, զվարճալի դեպքերի և ապագայի տեսլականի մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Հումորային ժանրի դերասանուհի, Comedy Woman հեռուստանախագծի մասնակից և հեղինակ Նատալյա Եփրիկյանը ժամանակին հաճախ էր այցելում պատմական հայրենիք, իսկ անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր Հայաստանը գրեթե չի լքել։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Նատալյան խոստովանեց, որ հենց այստեղ է այս պահին իրեն առավել հարմարավետ զգում. երկրում ռուսախոսները շատ են, բացի այդ` ստեղծագործական նախագծերի վերաբերյալ հաղորդակցության լայն շրջանակ կա։

Ընտանիքի մասին

Մասնագիտությամբ մաթեմատիկոս-տնտեսագետ եմ, բայց մեծացել եմ շատ ուրախ ընտանիքում։ Հումորը մեզ մոտ միշտ առաջնահերթ է եղել։ Բոլորը ծիծաղում էին իրենք իրենց վրա և միմյանց «թրոլինգ» անում։ Մենք ամբողջ ընտանիքով դիտում էինք ՈւՀԱ-ն, և ես, ինչպես խորհրդային շրջանի ցանկացած դեռահաս, երազում էի այնտեղ հայտնվել: Բացի այդ, հայրս էր ՈւՀԱ-ից, ելույթ էր ունենում Երևանում, որտեղ մեկ տարի սովորել էր։
Ռուսական բեմում հայկական ազգանունն ինձ միայն օգնել է։ Չէ՞ որ հումորում հայերն իրենց շատ լավ են դրսևորել։

Կանանց և տղամարդկանց հումորի մասին

Ես չէի առանձնացնում այս հասկացությունները, բայց սցենարիստի տեսանկյունից կասեմ, որ աղջիկների համար սցենարը մի փոքր այլ կերպ է գրվում: Այն, ինչի մասին կատակում են տղամարդիկ, կանայք միշտ չէ, որ իրենց թույլ են տալիս:

Սև հումորի մասին

Ես նախապաշարմունքներ չունեմ։ Եթե ծիծաղելի է, ծիծաղում եմ: Կարևորն այն է, որ հումորը տեղին լինի. անիմաստ հումոր չեմ սիրում։

Հայաստանում զավեշտալի իրավիճակների մասին

Երևանում ինձ հաճախ են ճանաչում։ Բայց այս ուշադրությունն ամենևին էլ կպչուն չէ. մարդիկ պարզապես ժպտում են: Միայն վերջերս, շատ երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ, մի շատ տարօրինակ մարդ մոտեցավ ինձ և այսպես դանդաղ ասում է.
-Բարև Ձեզ։ Ես Ձեզ ճանաչեցի, և մենք միասին շատ բաների մասին կարող էինք խոսել։ Բայց դուք իզուր եք մտածում, որ մենք Ձեզ հետ խոսելու բան չունենք։
-Գուցե հաջորդ անգամ,-պատասխանում եմ ես։
-Իզուր, իզուր եք հրաժարվում,-պնդում էր նա...
Զավեշտալի իրավիճակներից նաև այս մեկն եմ հիշում: Կարանտինի ժամանակ Արսեն Գրիգորյանի հետ Ջերմուկում էինք։ Հաճախ էինք միասին զբոսնում դատարկ քաղաքով։ Շուրջբոլորը լռություն էր։ Արդեն ապրիլն էր, բայց դեռ ձյուն էր նստած։ Եվ ահա մի անգամ, լեռներում հերթական զբոսանքի ժամանակ, ցուցանակ եմ տեսնում:
«Ես Հայաստանում եմ, «ձետկա»»․ Նատալյա Եփրիկյանը կարանտինն անցկացնում է Ջերմուկում
Ես հայերեն այդքան էլ լավ չեմ կարդում, և Արսենին հարցնում եմ, թե ինչ է այնտեղ գրված։ Եվ նա այսպես հանգիստ պատասխանում է. «Զգուշացե՛ք, արջեր են»: Եվ հանկարծ երկուսս էլ հասկացանք, որ հենց այդ եղանակին նրանք արթնանում են ձմեռվա քնից...

Հայերենի մասին

Ես հայերենին տիրապետում եմ։ Կատարյալ չեմ խոսում, բայց բավականին ազատ շփվում եմ։ Եթե ինչ-որ բան չեմ հասկանում, նորից եմ հարցնում։ Իմ ռուս ընկերներն արդեն հաստատ 10-15-ական բառ գիտեն։ Նրանք ուզում են ամենահաճախ գործածվող արտահայտություններն իմանալ, որովհետև արդեն այսքան ժամանակ անընդհատ հայերեն խոսք ենք լսում, և անհնար է ոչինչ չսովորել։

Հումորի հանդեպ հայերի սիրո մասին` բավականին ողբերգական պատմության լույսի ներքո

Երբ երկար ժամանակ ժողովրդի հետ դժբախտություններ, ողբերգություններ են պատահում, այդ սթրեսը, իմ կարծիքով, որոշակի արձագանք է առաջացնում։ Կարծում եմ` դա ինչ-որ պաշտպանական ռեակցիա է։ Ի վերջո` անհնար է անընդհատ ընկճախտի, հուսահատության մեջ մնալ։ Պետք է ինչ-որ կերպ դուրս գալ դրանից, իսկ հումորը շատ հզոր գործիք է։
«Իսկ արքայազնին երևի կերել է»․ Եփրիկյանի կարանտինն ուրախ է անցնում Հայաստանում
Օրինակ` հիմա, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, չի կարելի ասել, որ ունկնդրին ծիծաղեցնելը դժվար է։
Ընդհակառակը` հանդիսատեսն այժմ առավել բաց է ամեն դրականի առաջ, քանի որ դա շատ քիչ է։ Այլ հարց է` արդյոք այս կամ այն պահին ուզում ես ծիծաղեցնել։ Չէ՞ որ մշտական սթրեսի ռեժիմում աշխատելն ավելի դժվար է։ Իսկ հանդիսատեսը միշտ պատրաստ է. թատրոնները գերլցված են, մարդիկ սթենդափների են գնում։ Նրանք շնչելու օդ են փնտրում, ուզում են ցրվել։ Ինձ այդպես է թվում։
Հիմա շատ բարդ ժամանակաշրջան է։ Եվ ես շատ եմ սիրում ժպիտներ տեսնել, հատկապես, երբ ես եմ դրանք առաջացնում: Բոլորին խորհուրդ եմ տալիս պատճառ գտնել և ծիծաղել: Ծիծաղն է մեզ տոնուսի մեջ, բանական պահում: Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է ապրել առանց հումորի զգացումի։ Բայց ես, իդեպ, սիրում եմ նաև լաց լինել: Ավելի հաճախ նույնիսկ դրամաներ եմ դիտում, քան կատակերգություններ։

Նախագծերի մասին

Մոսկվայում շուտով կմեկնարկի մանկական հումորային նախագիծը։ Հուսով եմ՝ երեխաներին դուր կգա: Սա մի տեսակ փորձ է, ավելի շատ ալտրուիստական։
Գաղափարներ կան Երևանի համար։ Ներկայում աշխատում եմ հայկական սերիալի վրա, որը լինելու է երկլեզու` հայերեն և անգլերեն։
Ռուբեն Ջաղինյանի հետ աշխատում ենք կինոսցենարի վրա։ Ներկայացում բեմադրելու ցանկություն կա…
Հին ձևաչափին վերադարձ այլևս չեմ տեսնում։ Ինձ համար միշտ ավելի հետաքրքիր էր սցենարներ գրելը։ Ես ավելի շատ սցենարիստ եմ, քան դերասանուհի:

Մաղթանք հայ ժողովրդին

Հայ ժողովրդին լավատեսություն եմ մաղթում։ Պետք է հավատալ լավին, Հայաստանի լավ ապագային։ Ես, օրինակ, հավատում եմ։ Ինձ չի թվում, որ Հայաստանն անհույս է։ Հայաստանը պետք է ապրի առանց պատերազմի։ Ուժեղ, զարգացած երկիր դառնալու համար այն ունի բոլոր հնարավորությունները, շանսերը, տաղանդն ու ներուժը։
Իհարկե, բազմաթիվ «բայց»-եր կան։ Բայց եթե բոլորը հավատան, եթե մարդիկ օգնեն միմյանց, ավելի համախմբված կլինեն... դա շատ կարևոր է: Կարևոր չէ, թե որտեղ ենք մենք ծնվել, պետք է միմյանց աջակցենք և թիմով գործենք։ Պետք է հնարավորություն տալ մերձավորին։ Դա իսկապես շատ ուժեղ բան է, երբ քո կողքին քեզնից ուժեղ մեկը կա: Դրանով կարելի է հպարտանալ, դա կարելի է սովորել։ Մեզ դա մի քիչ պակասում է։
Հայկական խիզախությամբ և թբիլիսյան հմայքով. Նատալյա Եփրիկյանը ապշեցրել է օգտատերերին
Լրահոս
0