ՌԴ Կուրսկի մարզում երկարաձգել են ահաբեկչական վտանգի «դեղին» մակարդակը

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցԿուրսկի երկաթուղային կայարաններից մեկը. արխիվային լուսանկար
Կուրսկի երկաթուղային կայարաններից մեկը. արխիվային լուսանկար  - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս ռեժիմը տարածաշրջանում գործում է ապրիլի 11-ից։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ահաբեկչական վտանգի «դեղին» մակարդակը Կուրսկի մարզում երկարաձգվել է մինչև նոյեմբերի 6-ը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է մարզպետ Ռոման Ստարովոյտը։
«Հարգելի՛ կուրսկցիներ։ Որոշում ենք ընդունել հոկտեմբերի 22-ից ահաբեկչական վտանգի «դեղին» մակարդակի գործողությունը ևս 15 օրով երկարաձգելու մասին` մինչև նոյեմբերի 6-ը»,-գրել է տարածաշրջանի ղեկավարը։
Նա նաև տեղի բնակիչներին կոչ է արել զգոն լինել, հայտնել կասկածելի քաղաքացիների, առարկաների և անօդաչու թռչող սարքերի մասին` զանգահարելով 112 համարով:
Ահաբեկչական վտանգի «դեղին» մակարդակը Կուրսկի մարզում հայտարարվել էր դեռևս ապրիլի 11-ին։
Եթե Կիևի կողմից ահաբեկչությունը շարունակվի, ՌԴ-ի պատասխանն էլ ավելի կոշտ կլինի. Վոլոդին
Լրահոս
0