https://armeniasputnik.am/20221022/serzh-sargsjann-u-andrej-kvovachevy-qnnarkel-en-arcakhi-zhvoghvovrdi-inqnvorvoshmann-arnchvvogh-harcer-50249553.html
Սերժ Սարգսյանն ու Անդրեյ Կովաչևը քննարկել են Արցախի ժողովրդի ինքնորոշմանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանն ու Անդրեյ Կովաչևը քննարկել են Արցախի ժողովրդի ինքնորոշմանն առնչվող հարցեր
Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ զարգացումները և այլ հարցեր։ 22.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-22T16:55+0400
2022-10-22T16:55+0400
2022-10-22T17:04+0400
սերժ սարգսյան
արցախ
եվրախորհրդարան
անդրեյ կովաչև
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/16/50249289_0:0:1200:676_1920x0_80_0_0_17ca22997ce2e9077e324848deac180a.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնակայանում ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին և նրա հետ քննարկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ զարգացումները՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի համատեքստում, արցախյան հիմնախնդիրը, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր։Հիշեցնենք, որ Անդրեյ Կովաչևը երեկ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/16/50249289_48:0:1200:864_1920x0_80_0_0_f7673c164678bd80b7d132c43acd1496.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերժ սարգսյան, արցախ, եվրախորհրդարան, անդրեյ կովաչև
սերժ սարգսյան, արցախ, եվրախորհրդարան, անդրեյ կովաչև
Սերժ Սարգսյանն ու Անդրեյ Կովաչևը քննարկել են Արցախի ժողովրդի ինքնորոշմանն առնչվող հարցեր
16:55 22.10.2022 (Թարմացված է: 17:04 22.10.2022) Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ զարգացումները և այլ հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնակայանում ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին և նրա հետ քննարկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։
«Ներկայացնելով ՀՀԿ դիրքորոշումը՝ Սարգսյանն ասել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում»,- ասված է հաղորդագրությունում։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ զարգացումները՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի համատեքստում, արցախյան հիմնախնդիրը, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր։
Հիշեցնենք, որ Անդրեյ Կովաչևը երեկ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։