00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստանը չի դադարում զարմացնել». դերասան Եվգենի Պրոնին

© Sputnik / Aram NersesyanԵվգենի Պրոնին
Եվգենի Պրոնին - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2022
Եվգենի Պրոնին
Բաժանորդագրվել
Հայտնի ռուս դերասանը, որն ընտանիքի հետ Հայաստանում է, Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում պատմել է տեղի բնակիչներից իր տպավորությունների, ինչպես նաև հայ կնոջ առավելությունների մասին:
Եվգենի Պրոնինը կնոջ՝ պրոդյուսեր Քրիստինա Առուստամովայի հետ առաջին անգամ երեք տարի առաջ է Հայաստան այցելել։ Այդ ժամանակվանից նրանք հաճախ են Քրիստինայի պատմական հայրենիք եկել, նույնիսկ պատվաստվել են այստեղ։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում դերասանը խոսել է այն մասին, թե ինչն է ամենից շատ նրան զարմացրել Հայաստանում։

Երկրի հետ ծանոթանալու մասին

Որքան էլ պարադոքսալ է, ես եմ Հայաստանը բացահայտել Քրիստինայի համար: Թեև նա հայուհի է, ես եմ նրան այստեղ բերել, և մենք ամեն օր միասին բացահայտում ենք երկիրը: Մինչև այստեղ գալը մենք ենթադրում էինք, որ Հայաստանը գեղեցիկ է, բայց չէինք պատկերացնում, որայսքան։ Եղել ենք երկրի տարբեր անկյուններում, լեռներում, լճերում, տաճարներում, գինեգործարաններում։ Ի դեպ, Քրիստինան հայերեն չգիտեր, հիմա նա ակտիվորեն սովորում է լեզուն։
Մեկ այլ երկիր, մեկ այլ մշակույթ մուտք գործելիս միշտ հետաքրքիր է իմանալ այդ երկրի պատմությունը, սովորույթները: Ես կարդացել եմ և՛ Մաշտոցի, և՛ Չարենցի մասին... Վերջերս Քրիստինայի հետ հայտնվել էինք Կոմիտասի պանթեոնում, որտեղ թաղված են մեծ հայերը՝ Ֆրունզիկը, Փարաջանովը, Խաչատրյանը…
Վերջերս աներս, չնայած բարդ իրավիճակին, Արցախ էր գնացել։ Նա ուղղակի հիացած էր, ասում է՝ անհավանական երկիր է, անհավանական գեղեցկություն է, եզակի պատմություն։ Նա արմատներով այնտեղից է:

Այն մասին, թե ինչն է ամենից շատ զարմացրել Հայաստանում

Մի օր գնացինք սար՝ ամրոցը նայելու (նկատի ունի 7-րդ դարի Ամբերդի ամրոցը Արագածի լանջին-խմբ.)։ Գնում-գնում ենք, շուրջը մարդ չկա։ Հետո նկատեցինք, որ մեզ ինչ-որ տղամարդիկ ձեռքով են անում։ Մտածեցի՝ գուցե ինչ-որ օգնություն է պետք, կանգ առանք, և նրանցից մեկը բղավում է. «Եղբայր, արի խորոված ուտելու»։
Բարեսրտությունն ու սրտաբացությունը բնորոշ են շատ հայերի։ Դա անհավատալի է, մարդիկ ձեզ դիմավորում են ժպիտով, բաց հոգով... Ես այստեղ հսկայական թվով ընկերներ եմ ձեռք բերել, և բավականին տարօրինակ հանգամանքներում, օրինակ՝ սրճարանում, խանութում…
Ի դեպ, մի անգամ հենց խանութում ծանոթացել եմ նախարարի հետ։ Նա մտել էր մթերային խանութ՝ գնումներ կատարելու, տեսավ և ճանաչեց ինձ: Ռուսաստանում դա ինձ համար դժվար է պատկերացնել։ Եվ այստեղ ամեն ինչ ավելի հեշտ է: Դուք ծանոթանում եք մարդկանց հետ, դառնում եք խնջույքների մասնակից:
Մեկ էլ սիրում եմ այս «բռնոցին», թե ով հաշիվը կփակի: Նախկինում երբեք դրան չեմ հանդիպել։ Ինձ համար դա քվեսթի պես բան է։ Ես անընդհատ զարմանում եմ: Երբեմն ես նույնիսկ ինչ-որ բան գրում եմ, ինչ-որ դիտարկումներ են անում, չէ որ դերասաններն ուշադիր մարդիկ են, պետք է կլանեն իրենց շրջապատող աշխարհը:

Հայ փեսայի դերի մասին

Տեսեք, թե ինչպես ստացվեց: Հիմա հայուհիների թրենդ է։ Այժմ Պրիլուչնին էլ է ամուսնացել հայուհու հետ, և ինչ-որ մեկն էլ։ Քրիստինան և ես ամուսնացել ենք 2019 թվականին։ Մենք շատ լավ ենք լեզու գտնում, ես նման ընտանեկան հարաբերությունների էի ձգտում: Երբ կինն արժեքներ ունի: Նա գիտի, թե ինչ է տնային հարմարավետությունը, ինչ է սերը, ինչ է ջերմությունը:
Ի դեպ, գտնվելով այստեղ՝ Հայաստանում, ինձ համար բացահայտեցի, որ նախապատվությունը տալիս եմ միայն սևահերներին։ Եթե նախկինում շիկահերների հետ էի հանդիպում, հիմա շուրջս հայուհիների տեսնելով, հասկացա, որ նախընտրում եմ սևահերների։ Ուստի ընտրեցի սևահերներից լավագույնին և հայուհիներից լավագույնին։

Որդու՝ Հարիի հայկական հատկանիշների մասին

Եթե խոսքն արտաքինի մասին է, ապա՝ հսկայական աչքերը: Տարբեր ազգությունների մարդկանց երեխաները հաճախ գեղեցիկ են ինչպես արտաքուստ, այնպես էլ ներքուստ: Մենք ուզում ենք նրա մեջ սերմանել բարություն, սեր, ուզում ենք, որ նա ոչնչից չվախենա, ազատ լինի: Այդ հատկանիշները բնորոշ են հայ ժողովրդին։ Ես կցանկանայի, որ դրանք գերակշռեին նաև ռուս ժողովրդի մոտ։

Ճանաչելիության մասին

Արտիստը, հավանաբար, այլևս համընդհանուր սիրո ստեղծագործական միավորը չէ, ինչպես նախկինում: Երիտասարդներն իրենց կուռքերն ունեն՝ բլոգերներ, տիկտոկերներ։
Իմ լսարանը մեծահասակների սերունդն է: Մարդիկ երբեմն ճանաչում են ինձ Երևանում, ընդ որում, նրանց համար դա մեծ անակնկալ է. «Ինչպես՞ է ռուս դերասանն այստեղ հայտնվել, հանգիստ քայլում է փողոցով, նստում է մոտ սրճարանում»։ Հաճելի է, երբ ինձ ճանաչում են:
Զավեշտալի դեպքեր էլ են լինում։ Մի անգամ կնոջս հետ ռեստորանում նստած ենք, մի կին է գալիս և ասում. «Դուք նկարահանվել եք «Անձնակազմ» ֆիլմում»։
Իրականում Դանիլա Կոզլովսկին է նկարահանվել։ Բայց ես պատրաստ եմ նաև այն պահերին, երբ մարդիկ երբեմն քեզ շփոթում են մեկ այլ դերասանի հետ։ Նման դեպքերում ես միշտ հնարավորինս բարյացակամ եմ մարդկանց հետ։
Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ ստեղծագործական ճակատագիրն ինձ լավ է նայում:

Կնոջ՝ Քրիստինայի մասին

Երբեմն, չափազանց զգայուն դերերից և ծանր դրվագներից հետո, պետք է մենակ մնամ: Քրիստինան դա շատ լավ հասկանում է, ինքն էլ պրոդյուսեր է։
Նա կարող է մոտենալ, նրբորեն հետաքրքրվել, թե ինչպես է նկարահանումն անցել: Եթե նա տեսնում է, որ հուզված եմ, ապա հասկանում է, որ պետք է մենակ մնամ։ Նա գիտի՝ երբ պետք է աջակցել, և երբ մենակ թողնել: Դա շատ կարևոր է։

Ապագայի ծրագրերի մասին

Ես իսկապես ուզում եմ լինել դերասան, որը խոսում է արդիական թեմաների մասին, արդիական արտիստ լինեմ: Ուզում եմ անդրադառնալ այն սուր սոցիալական թեմաներին, որոնք այս պահին մոտ են հանդիսատեսին, ոչ թե թեմաներին, որոնք նրան ընկղմում են գեղեցիկ աշխարհի պատրանքի մեջ: Այդ դերերն ինձ համար հիմա շատ կարևոր ու շատ անհրաժեշտ կլինեին։
Եթե անկեղծ լինեմ, ես հիմա «ռեսուրսի մեջ չեմ»։ Սեփական ֆիլմ կամ սցենար ստեղծելու մասին մտքեր կան, բայց հիմա դեռ կուտակման ռեժիմում եմ:
Ժամանակն է իմ մեջ նոր բան հայտնաբերելու, կինոյում և թատրոնում նկարահանումներից դադար վերցնելու: Կուսումնասիրեմ ու կճանաչեմ ինքս ինձ, գուցե այլ բանով զբաղվեմ՝ առանց հիմնական, գեղարվեստական, մասնագիտության հետ թելը կորցնելու:
Հուսով եմ, որ ինձ մոտ Հայաստանի հետ սիրով ինչ-որ բան կստացվի։ Միգուցե ինչ-որ նախագիծ, ներկայացում։ Ես բաց եմ առաջարկների համար: Հիանալի կլինի, եթե այստեղ ինձ ինչ-որ բան առաջարկեն: Ես ինձ ձեզ մոտ լավ եմ զգում։
Լրահոս
0