Սի Ծինփինը երրորդ անգամ Չինաստանի կոմկուսի գլխավոր քարտուղար է ընտրվել

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցՍի Ծինփինը
Սի Ծինփինը - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2022
Սի Ծինփինը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սի Ծինփինը երրորդ ժամկետով հաստատվել է նաև Չինաստանի կոմկուսի կենտկոմի Ռազմական խորհրդի նախագահի պաշտոնում։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. XX գումարման Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեն վերընտրել է Սի Ծինփինին գլխավոր քարտուղար երրորդ ժամկետով։ Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը։
Սի Ծինփինը երրորդ ժամկետով հաստատվել է նաև Չինաստանի կոմկուսի կենտկոմի Ռազմական խորհրդի նախագահի պաշտոնում։
Որոշումը կայացվել էր XX գումարման Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին պլենումի արդյունքներով։ Պլենումի ընթացքում ընտրվել էր քաղբյուրոյի և քաղբյուրոյի մշտական կոմիտեի նոր կազմը, որում ընդգրկվել են կուսակցության առավել ազդեցիկ չինովնիկները, որոնք առաջիկա հինգ տարիների ընթացքում կարևոր որոշումներ են կայացնելու կուսակցության և երկրի զարգացման հետագա ուղղությունների վերաբերյալ։
Հոկտեմբերի 22-ին Պեկինում ավարտվեց Չինաստանի կոմկուսի XX համագումարը, որն ավանդաբար անցկացվում է հինգ տարին մեկ և որի ժամանակ ընտրվում է Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի և կարգապահության ստուգման գծով Չինաստանի կոմկուսի կենտրոնական հանձնաժողովի նոր կազմը։
Լրահոս
0