00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաբանները գործադուլ կանեն․ վերջիններս դատապարտում են Էրիկ Ալեքսանյանի կալանքը

© Sputnik / Asatur YesayantsՓաստաբանների ասուլիսը
Փաստաբանների ասուլիսը - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2022
Փաստաբանների ասուլիսը
Բաժանորդագրվել
Փաստաբան անհիմն է համարում Ալեքսանյանի ձերբակալությունը և չի բացառում, որ այդ միջոցներն ընտրվել են վերջինիս անօրինական կերպով լռեցնելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Փաստաբանների պալատի անդամները դատապարտում են փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանավորումը և պատրաստվում են գործադուլ անել։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։
Նա նշեց՝ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրում են այն դեպքում, եթե կա քրեական դատավարությամբ նախատեսված 3 հիմքերից մեկը՝ վերջինս գուցե փախուստի դիմի, հնարավոր է գործընթացին ապօրինի միջամտի կամ օրենքով արգելված նոր արարք գործի։
© Sputnik / Asatur YesayantsԺիրայր Ղարագյոզյան
Адвокат Жирайр Карагезян на пресс-конференции на тему задержания адвоката Эрика Алексаняна и угроз адвокатуре (24 октября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2022
Ժիրայր Ղարագյոզյան
Փաստաբան անհիմն է համարում Ալեքսանյանի ձերբակալությունը և չի բացառում, որ այդ միջոցներն ընտրվել են վերջինիս անօրինական կերպով լռեցնելու, նրա մասնագիտական գործունեությունը խաթարելու համար։
«Փաստաբաններին խնդրում ենք ակտիվ լինել, քանի որ նախատեսում ենք ստորագրահավաք և մի քանի ժամով կարճաժամկետ գործադուլ անցկացնել։ Հաշվի առնելով Էրիկ Ալեքսանյանի անձը՝ առավել քան ակնհայտ է, որ այս հիմքերից ոչ մեկը գոյություն ունենալ չի կարող մեր իրականության մեջ։ Մենք գործ ունենք կալանքի այնպիսի տեսակի հետ, որն օրենսդրությամբ նախատեսված չէ»,- ընդգծեց Ղարագյոզյանը։
Ալեքսանյանի գործընկերը նշեց, որ ձերբակալության պահին փաստաբանից վերցրել են ավտոմեքենայի բանալին, բջջային հեռախոսն ու փաստաբանական գրասենյակի բանալին։ Ղարագյոզյանը վստահեցրեց՝ այդ իրերը փաստաբանական գաղտնիք պարունակող աղբյուրներ են և անձեռնմխելի են։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց
Փաստաբան Աննա Ծառուկյանն էլ շեշտեց, որ իրենց գործընկերոջ՝ Էրիկ Ալեքսանյանի կալանավորումը, մեղմ ասած, խոչընդոտում է բոլոր փաստաբանների գործունեությանը։
«Նա փաստաբան է, որը զբաղվում է բավականին հնչեղ գործերով, և բոլորս տեսնում ենք, որ ավելի քան բարեխղճորեն է անում այդ ամենը։ Սա օբյեկտիվ մոտեցում է։ Նա բազմաթիվ հնչեղ գործերի շրջանակում հաղթանակներ է ունեցել, այդ պատճառով էլ, ըստ իս, կալանավորման հանգամանքն իշխանություններն այլ կերպ են շեշտադրում։ Սա ըստ էության նաև Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալների իրավունքների խախտում է, քանի որ նրա աշխատանքը որևէ կերպ որևէ մեկը չի կարող փոխարինել։ Նման բիրտ կերպով, հենց դատարանի դիմացից, անձի ձերբակալումը անթույլատրելի է»,- նշեց Ծառուկյանը։
© Sputnik / Asatur YesayantsԱննա Ծառուկյանը
Адвокат Анна Царукян на пресс-конференции на тему задержания адвоката Эрика Алексаняна и угроз адвокатуре (24 октября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2022
Աննա Ծառուկյանը
Նրա խոսքով՝ նման գործողությունները խաղում են բոլոր փաստաբանների հեղինակության հետ։ Շեշտեց, որ կան պաշտպանյալներ, որոնք դիմել են իրենց ու հարցրել, թե ինչ հույս ունենան, որ այդ փաստաբանները կկարողանան իրենց իրավունքները պաշտպանել, եթե անգամ իրենց են կալանավորում։
Աննա Ծառուկյանը նաև ընդգծեց, որ ՄԱԿ-ի փաստաթղթերից մեկով, որը վերաբերում է փաստաբանների սկզբունքներին, հստակ ամրագրված է՝ փաստաբանը պետք է պաշտպանված լինի ցանկացած դատական հետապնդումից՝ վարչական, տնտեսական։
«Սա ոչ միայն քաղաքական հետապնդման տարրեր է պարունակում՝ ելնելով Ալեքսանյանի հնչեղ գործերից, այլև խղճի ու մտքի հետապնդում է։ Փաստաբանի նկատմամբ չպետք է կիրառվեր ամենախիստ խափանման միջոցը, քանի որ նա պրոֆեսիոնալ իրավաբան է և հասկանում է, որ չի խոչընդոտելու գործին, այլ հանցագործության մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Ծառուկյանը։
Նա վստահեցրեց՝ նոր գլխավոր դատախազի փոփոխությամբ պայմանավորված մոտ օրերս նախատեսվում է, որ կլինեն շատ ձերբակալություններ, և փաստաբաններն ավելի ակտիվ են սկսելու գործել։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ փորձում են իրենց համայնքի վրա ճնշում գործադրել։
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն էլ նշեց՝ Էրիկ Ալեքսանյանի կալանավորումը միայն նրա խնդիրը չէ, այլ ողջ փաստաբանական համայնքի։ Նրա խոսքով՝ իրենց գործըները իրականացրել է օրենքով սահմանված դատավարական գործողություն, իսկ այն, ինչ կատարել է Ալեքսանյանը, որակվում է որպես կաշառքի օժանդակում, ինչը չի համապատասխանում իրականությանը։
© Sputnik / Asatur YesayantsԼուսինե Վիրաբյան
Адвокат Лусине Вирабян на пресс-конференции на тему задержания адвоката Эрика Алексаняна и угроз адвокатуре (24 октября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2022
Լուսինե Վիրաբյան
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։
Նույն գործի շրջանակներում հոկտեմբերի 21-ին կալանավորվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Ալեքսանյանին աջակցելու համար:
Նույն օրը կալանավորվել է նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնականը։
Լրահոս
0