00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինաստանի «նոր դարաշրջանը». Սի Ծինփինն ընտրվեց երրորդ անգամ

© AP Photo / Andy WongՍի Ծինփին
Սի Ծինփին - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Եթե ասեք, որ սոցիալիզմը լավ բան չէ, ձեր այդ պնդումը հերքելու համար կբերեմ Չինաստանի օրինակը։
Մենք ավելի քան 30 տարի առաջ հրաժարվեցինք սոցիալիզմից։ Եվ ինչ՝ հայաստանցիների մեկ երրորդն այժմ աղքատության եզրին է կամ այդ սահմանից անդին։ Իսկ Սոցիալիստական Չինաստանն այդ նույն երեք տասնամյակում աղքատությունից դուրս բերեց 800 միլիոն մարդու և իսպառ վերացրեց ծայրահեղ աղքատությունը։
Բայց եթե պնդեք, թե սոցիալիզմը լավ բան է, ձեզ հերքելու համար էլի կբերեմ Չինաստանի օրինակը։ Այնտեղ իշխող Կոմունիստական կուսակցությունը կիրակի օրը երրորդ անգամ առաջնորդ ընտրեց Սի Ծինփինին, որի մտքերի առանցքային դերն, ի դեպ, ամրագրված է երկրի Սահմանադրությամբ։
Այսինքն` եթե դուք փորձեք քննադատել առաջնորդի գաղափարները, ձեզ կարող են մեղադրել հակասահմանադրական գործունեության մեջ։
Սի Ծինփինը երրորդ անգամ Չինաստանի կոմկուսի գլխավոր քարտուղար է ընտրվել
Սրանով ավարտվեց Չինաստանի նորագույն պատմության փուլերի անձնավորումը։ Այսպես` առաջին փուլում Մաո Ձեդունը միավորեց պառակտված Չինաստանը, երկրորդ փուլում Դեն Սյաոպինը ապահովեց տնտեսական թռիչքը, իսկ Սի Ծինփինի օրոք, իր իսկ վկայությամբ, Չինաստանը պիտի դառնա համաշխարհային հանրության լիդեր և օրինակ պետք է ծառայի բոլոր պետությունների համար՝ արևմտյան դեմոկրատիայի ճգնաժամի պայմաններում։ Վերլուծաբանները, սակայն, փաստում են, որ իշխող կուսակցության նոր ղեկավարության կազմում մնացել են միայն Սի Ծինփինին հավատարիմ գործիչներ, ինչը նշանավորում է կառավարման այն ձևի ավարտը, որը կոչվում է մերիտոկրատիա։
Քանզի վստահ չեմ, որ անխտիր բոլորին է ծանոթ այս հասկացությունը, շատ հակիրճ փաստեմ, որ մերիտոկրատիա` նշանակում է արժանավորների իշխանություն։ Այսինքն` ղեկավար պաշտոնին հավակնելու համար դուք պիտի ունենաք շատ որոշակի գիտելիքներ, կարողություններ, կառավարման փորձ, այլ ոչ թե ցուցադրեք ձեր հավատարմությունը առաջնորդին կամ կուսակցությանը։
Չինաստանում սա նոր բան չէ։ Դեռ Սին գերդաստանի օրոք որևէ ոլորտում ղեկավարի պարտականություններն էր ստանձնում այն գործիչը, որը հաջողությամբ հանձնում էր եռաստիճան քննությունը և ապացուցում իր գիտելիքները ոչ միայն կառավարման, այլև փիլիսոփայության և արվեստի ոլորտներում։ Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանում, ասենք, մարզպետի պաշտոնին հավակնող իշխանական գործչին հարցնեն, թե ինչպես էր վերաբերվում Դավիթ Անհաղթը Պլատոնի ուսմունքին, կամ կնոջ և գինու մասին ո՞ւմ խոսքերն է մեջբերում Հովհաննես Թումանյանը «Թմկաբերդի առումը» պոեմում։
Լա′վ, էլ չշարունակեմ։
Արժանավորների իշխանությունը Չինաստանում նպաստեց ոչ միայն տնտեսության արագացված զարգացմանը, այլև կրթության նկատմամբ հետաքրքրության սրընթաց աճին։ Մենք արդեն գիտենք. որքան ավելի հաճախ են տարբեր մակարդակներում քննարկվում Հայաստանի կրթական համակարգի բարեփոխման ծրագրերը, և որքան ավելի ու ավելի արտառոց են դառնում համալսարանները միավորելու կամ նույնիսկ այլ բնակավայր տեղափոխելու առաջարկները, այնքան ավելի է նվազում բուհ ընդունվելու մտադրություն ունեցողների թիվը։
Չինաստանում, ընդհակառակը, գնալով անընդհատ աճում է որակյալ կրթություն ստանալ ցանկացողների թիվը, որովհետև երիտասարդը գիտի՝ դա նպաստելու է իր կարիերային և բարձր վարձատրությանը։ Ընդ որում` դպրոցների հարյուրհազարավոր շրջանավարտներ կրթություն ստանալու համար մեկնում են արտասահման, և ամենակարևորը` նրանց մեծ մասը վերադառնում է և նպաստում հայրենի տնտեսության զարգացմանը։
Կարիբյան դեժավյու. 60 տարի անց վերադարձել է «սառը պատերազմի» ուրվականը
Ի դեպ` երիտասարդ մասնագետները նաև հնարավորություն ունեն բավական մատչելի գնով սեփական բնակարան գնելու, ինչը նպաստում է ամուսնությունների թվի ավելացմանը։ Իսկ դա ժամանակակից Չինաստանի պրոբլեմներից մեկն է։ Հարսնացու չկա։ Մեկ երեխայից ավելի չունենալու քաղաքականությունը, որը տարիներ շարունակ իրականացնում էին նախկին իշխանությունները, հանգեցրել է այն բանին, որ հիմա ամեն 114 տղային հասնում է 100 աղջիկ։ Այսինքն` եթե նույնիսկ 100 աղջիկներն էլ ամուսնանան, խեղճ 14 տղաները բա ի՞նչ պիտի անեն։
Արտառոց դեպքեր կան՝ 2015 թվականին 40-ամյա մի գործարար դատի է տվել ծանոթությունների գործակալություններին, որոնք նրա համար հարսնացու չեն կարողացել ճարել նույնիսկ այն բանից հետո, երբ նա գրեթե մեկ միլիոն դոլար է ծախսել այդ գործակալությունների ծառայությունների համար։ Լրիվ համաձայն եմ՝ այդ գումարով կարող էր ծանոթությունների սեփական գործակալություն ստեղծել։ Լավ էլ փող կաշխատեր։
Ինչևէ. անկախ այն բանից, թե անցած շաբաթ ավարտված համագումարից հետո որ ճանապարհը կընտրի Չինաստանի կոմունիստական ղեկավարությունը, Պեկինում լավ են հասկանում, որ արդի աշխարհում կարևորը բնակչության քանակը չէ, որակն է։ Եվ նույնիսկ հսկան կարող է տեղի տալ համեմատաբար փոքր պետության առջև, եթե, իհարկե, այդ պետությունը ղեկավարում են արժանավորները։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2022
ԱՄՆ-ն և Չինաստանը վիճում են, իսկ առևտրաշրջանառությունն աճում է...
Լրահոս
0