https://arm.sputniknews.ru/20221024/jejskum-su-34-i-kvortsanman-pattshar-en-dardzel-sharzhichneri-mej-hajtnvats-trchunnery-50282258.html
Յեյսկում Սու-34-ի կործանման պատճառ են դարձել շարժիչների մեջ հայտնված թռչունները
Յեյսկում Սու-34-ի կործանման պատճառ են դարձել շարժիչների մեջ հայտնված թռչունները
Sputnik Արմենիա
Որորները օդանավի շարժիչներից մեկում հրդեհի պատճառ են դարձել։ 24.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-24T10:16+0400
2022-10-24T10:16+0400
2022-10-24T10:16+0400
եյսկ
ինքնաթիռ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/12/49959429_0:160:3072:1888_1920x0_80_0_0_c6d9451396df90ba0af828a5e277132a.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Յեյսկում Սու-34 ռմբակոծիչի կործանման պատճառ են դարձել շարժիչների մեջ հայտնված որորները, ինչը հանգեցրել է օդանավի հրդեհմանը:«Թռիչքի պահին Սու-34 շարժիչների մեջ երկու որոր է ընկել։ Նրանց մնացորդները հայտնաբերվել են փորձագետների կողմից ինքնաթիռի բեկորների ստուգման ժամանակ։ Այս հանգամանքն էլ հանգեցրել է օդանավի շարժիչներից մեկի բռնկմանը, ինչն էլ դրա կործանման պատճառ է դարձել», — հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ուժային կառույցների աղբյուրներին։Յեյսկի շրջանում զոհվածների հիշատակին սուգ է հայտարարվել։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբում հայտարարել են, որ օդանավի ընկնելու հետևանքով երեք տուժածներին դուրս են գրել Յեյսկի կենտրոնական շրջանային հիվանդանոցից, ևս 13 մարդ բուժհաստատություններում է մնում:Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17–ին Կրասնոդարի Յեյսկ քաղաքում բնակելի տան վրա ռազմական СУ-34 ինքնաթիռ էր ընկել, խոշոր հրդեհ էր բռնկվել։Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը 15 է։ Նրանցից 3-ը երեխաներ են։ Տարբեր վնասվածքներ ստացածների թիվը 26 է։
եյսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/12/49959429_171:0:2902:2048_1920x0_80_0_0_158fa433c88ee552eec88ecddacf20b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եյսկ, ինքնաթիռ, ռուսաստան
եյսկ, ինքնաթիռ, ռուսաստան
Յեյսկում Սու-34-ի կործանման պատճառ են դարձել շարժիչների մեջ հայտնված թռչունները
Որորները օդանավի շարժիչներից մեկում հրդեհի պատճառ են դարձել։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Յեյսկում Սու-34 ռմբակոծիչի կործանման պատճառ են դարձել շարժիչների մեջ հայտնված որորները, ինչը հանգեցրել է օդանավի հրդեհմանը:
«Թռիչքի պահին Սու-34 շարժիչների մեջ երկու որոր է ընկել։ Նրանց մնացորդները հայտնաբերվել են փորձագետների կողմից ինքնաթիռի բեկորների ստուգման ժամանակ։ Այս հանգամանքն էլ հանգեցրել է օդանավի շարժիչներից մեկի բռնկմանը, ինչն էլ դրա կործանման պատճառ է դարձել», — հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ուժային կառույցների աղբյուրներին։
Հոկտեմբերի 17-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Սու-34 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Յեսկում՝ Հարավային ռազմական օկրուգի ռազմական օդանավակայանից ուսումնամարզական թռիչքի ժամանակ բարձրություն հավաքելու ժամանակ: Նշվում է, որ ռազմական ինքնաթիռների նման թռիչքներն անցնում են առանց զինամթերքի։
Յեյսկի շրջանում զոհվածների հիշատակին սուգ է հայտարարվել։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբում հայտարարել են, որ օդանավի ընկնելու հետևանքով երեք տուժածներին դուրս են գրել Յեյսկի կենտրոնական շրջանային հիվանդանոցից, ևս 13 մարդ բուժհաստատություններում է մնում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17–ին Կրասնոդարի Յեյսկ քաղաքում բնակելի տան վրա ռազմական СУ-34 ինքնաթիռ էր ընկել, խոշոր հրդեհ էր բռնկվել։
Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը 15 է։ Նրանցից 3-ը երեխաներ են։ Տարբեր վնասվածքներ ստացածների թիվը 26 է։