https://armeniasputnik.am/20221024/teghekatvutjuny-krknaki-stugvel-e-rusastany-glukh-khani-keghtvot-rumbi-khndric-lavrvov-50307192.html
Տեղեկատվությունը կրկնակի ստուգվել է, Ռուսաստանը գլուխ կհանի «կեղտոտ ռումբի» խնդրից. Լավրով
Տեղեկատվությունը կրկնակի ստուգվել է, Ռուսաստանը գլուխ կհանի «կեղտոտ ռումբի» խնդրից. Լավրով
Ռուսական կողմն ունի կոնկրետ տեղեկատվություն Ուկրաինայի այն հաստատությունների վերաբերյալ, որոնք ունեն տեխնոլոգիաներ «կեղտոտ ռումբ» ստեղծելու համար։ 24.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-24T15:40+0400
2022-10-24T15:40+0400
2022-10-24T16:06+0400
սերգեյ լավրով
ռումբ
ուկրաինա
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/13/48550991_0:32:1600:932_1920x0_80_0_0_42ddbaec791c06748e7ab18a2021763b.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը մինչև վերջ կգնա Կիևի կողմից «կեղտոտ ռումբ» պատրաստելը ճշտելու հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Թուրքիայի գործընկերների հետ հեռախոսազրույցներում մտահոգություն էր հայտնել Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման կապակցությամբ:Լավրովն ավելացրել է, որ Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբ» պատրաստելու մասին տեղեկատվությունը կրկնակի ստուգվել է: Նրա խոսքով՝ կոնկրետ տեղեկություններ կան Ուկրաինայի այն հաստատությունների վերաբերյալ, որոնք ունեն տեխնոլոգիաներ, ինչը թույլ է տալիս սարքել այդ «կեղտոտ ռումբը»։Նա ավելացրել է, որ Ռուսաստանը մտադիր է բարձրացնել այդ հարցը ՄԱԿ-ում։Ինչպես հայտնել են տարբեր երկրների վստահելի աղբյուրները, այդ թվում՝ Ուկրաինայի, ըստ ստացված տեղեկությունների, Կիևի վարչակարգն իր երկրի տարածքում սադրանք է նախապատրաստում, որը կապված է այսպես կոչված «կեղտոտ ռումբի» կամ ցածր էներգիայի միջուկային զինամթերքի պայթեցման հետ։ Սադրանքի նպատակն է մեղադրել Ռուսաստանին զանգվածային ոչնչացման զենք կիրառելու համար ու դրանով իսկ աշխարհում հզոր հակառուսական արշավ սկսել, որն ուղղված է Մոսկվայի հանդեպ վստահությունը խաթարելուն: Տարբեր աղբյուրներից հայտնի է դարձել, որ արևմտյան կուրատորների ղեկավարությամբ Կիևն արդեն ձեռնամուխ է եղել այս ծրագրի գործնական իրականացմանը։ Դնեպրոպետրովսկի շրջանի Ժոլտիե վոդի քաղաքում գտնվող Արևելյան լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավարությանը, ինչպես նաև Կիևի Միջուկային հետազոտությունների ինստիտուտի ղեկավարությանը խնդիր է տրվել պատրաստել այդ «կեղտոտ ռումբը»: Այդ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։Կիևը փորձել է Զապորոժիեի ԱԷԿ-ը կեղտոտ միջուկային ռումբ դարձնել. ՌԴ ԱԳՆ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/13/48550991_220:0:1575:1016_1920x0_80_0_0_8bc9f3b06ee9777aa51f3d105022f1bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերգեյ լավրով, ռումբ, ուկրաինա, ռուսաստան
սերգեյ լավրով, ռումբ, ուկրաինա, ռուսաստան
Տեղեկատվությունը կրկնակի ստուգվել է, Ռուսաստանը գլուխ կհանի «կեղտոտ ռումբի» խնդրից. Լավրով
15:40 24.10.2022 (Թարմացված է: 16:06 24.10.2022) Ռուսական կողմն ունի կոնկրետ տեղեկատվություն Ուկրաինայի այն հաստատությունների վերաբերյալ, որոնք ունեն տեխնոլոգիաներ «կեղտոտ ռումբ» ստեղծելու համար։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը մինչև վերջ կգնա Կիևի կողմից «կեղտոտ ռումբ» պատրաստելը ճշտելու հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում: Նրա խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
««Կեղտոտ ռումբերի» հարցում մենք անպայման մինչև վերջ ամեն ինչ կպարզենք։ Շատ կարևոր էնման սոսկալի սադրանք թույլ չտալը։ Այն, ինչ հրապարակավ ասում են մեր արևմտյան գործընկերները, պարտադրված լինելով Զելենսկու և նրա ռեժիմին անմնացորդ աջակցությամբ, չի նշանակում, որ իրենց ներքին քննարկումներում նրանք անլուրջ կընկալեն մեր ներկայացրած տեղեկատվությունը», - ասել է նախարարը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Թուրքիայի գործընկերների հետ հեռախոսազրույցներում մտահոգություն էր հայտնել Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման կապակցությամբ:
Լավրովն ավելացրել է, որ Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբ» պատրաստելու մասին տեղեկատվությունը կրկնակի ստուգվել է: Նրա խոսքով՝ կոնկրետ տեղեկություններ կան Ուկրաինայի այն հաստատությունների վերաբերյալ, որոնք ունեն տեխնոլոգիաներ, ինչը թույլ է տալիս սարքել այդ «կեղտոտ ռումբը»։
«Կա տեղեկատվություն, որը մենք կրկնակի ստուգել ենք համապատասխան ալիքներով, սա անհիմն կասկած չէ, այստեղ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նման բաներ կարող են ծրագրվել», - ասել է Լավրովը:
Նա ավելացրել է, որ Ռուսաստանը մտադիր է բարձրացնել այդ հարցը ՄԱԿ-ում։
Ինչպես հայտնել են տարբեր երկրների վստահելի աղբյուրները, այդ թվում՝ Ուկրաինայի, ըստ ստացված տեղեկությունների, Կիևի վարչակարգն իր երկրի տարածքում սադրանք է նախապատրաստում, որը կապված է այսպես կոչված «կեղտոտ ռումբի» կամ ցածր էներգիայի միջուկային զինամթերքի պայթեցման հետ։ Սադրանքի նպատակն է մեղադրել Ռուսաստանին զանգվածային ոչնչացման զենք կիրառելու համար ու դրանով իսկ աշխարհում հզոր հակառուսական արշավ սկսել, որն ուղղված է Մոսկվայի հանդեպ վստահությունը խաթարելուն:
Տարբեր աղբյուրներից հայտնի է դարձել, որ արևմտյան կուրատորների ղեկավարությամբ Կիևն արդեն ձեռնամուխ է եղել այս ծրագրի գործնական իրականացմանը։ Դնեպրոպետրովսկի շրջանի Ժոլտիե վոդի քաղաքում գտնվող Արևելյան լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավարությանը, ինչպես նաև Կիևի Միջուկային հետազոտությունների ինստիտուտի ղեկավարությանը խնդիր է տրվել պատրաստել այդ «կեղտոտ ռումբը»: Այդ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։