00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն գույնի մեդալ ունենք. մարզիչը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция главного тренера сборной Армении по греко-римской борьбе Армена Бабаларяна (25 октября 2022). Еревaн
Пресс-конференция главного тренера сборной Армении по греко-римской борьбе Армена Бабаларяна (25 октября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Բաժանորդագրվել
Արմեն Բաբալարյանը վստահ է` ևս 2-3 մեդալի հնարավորություն Հայաստանի հավաքականն ուներ, սակայն որոշ պահերի ինչ–որ բան պակաս է եղել։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը բավարար է գնահատում մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը հայ մարզիկների ելույթները։ Այս մասին Բաբալարյանն ասաց մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփման ժամանակ։
«Բավարար եմ գնահատում, որովհետև ամեն գույնի մեդալ ունենք։ Մալխաս Ամոյանը հաղթեց 5 գոտեմարտում և գրավեց 1-ին տեղը, Գևորգ Թադևոսյանը 4 գոտեմարտում հաղթանակ տարավ ու գրավեց 2-րդ տեղը, իսկ Հրաչյա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր է։ Ունեինք այլ փորձառու մարզիկներ էլ` 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը, 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, որոնք Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են և 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը։ Նրանցից էլ սպասելիքներ կային, բայց տարբեր պատճառներով նրանք դուրս մնացին»,– նշեց Բաբալարյանը։
Նա ընդգծեց, որ մրցումներից հետո` մեդալներ չնվաճած մարզիկների հետ վերադառնալու ճանապարհին, փորձել է շատ չխոսել, ավելորդ անգամ վիճակը չթեժացնելու համար։ Մարզիչի կարծիքով` հատկապես Սահակ Հովհաննիսյանի մոտ, որը միշտ պայքարի ցանկություն ունի, այս անգամ ինչ-որ բան պակասում էր կամ այնպես չգնաց։
© Sputnik / Asatur YesayantsՀունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը
Пресс-конференция главного тренера сборной Армении по греко-римской борьбе Армена Бабаларяна (25 октября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը
Վստահ է` ևս 2-3 մեդալի հնարավորություն Հայաստանի հավաքականն ուներ։ Այլ քաշային կարգերում դեռևս ոչ այնքան փորձառու, երիտասարդ ըմբիշներ Հայկ Խլոյանը և Գագիկ Հակոբյանը հավասար պայքարներում պարտություններ են կրել։ Վերջիններիս հետ, ըստ Բաբալարյանի, պետք է առանձին աշխատանք տարվի, որպեսզի կարողանան իրենց տեխնիկատակտիկական, ֆիզիկական բազան ավելացնել։
Առաջիկայում պատրաստվում են ուսումնամարզական տեղային պարապմունքներ անցկացնել, որպեսզի յուրաքանչյուր ըմբիշ իր անձնական մարզչի հետ պատրաստվի դեկտեմբերին կայանալիք ՀՀ մեծահասակների առաջնությանը։ Տվյալ պահին տղաները հանգստանում են, բուժում են ստացված վնասվածքները։
Ըմբիշ Գևորգ Թադևոսյանն իր խոսքում շեշտեց, որ մրցաշարում իր ելույթը միջին է գնահատում, քանի որ եզրափակիչում այն գոտեմարտը չի վարել, ինչ մյուս փուլերում էր։
© Sputnik / Asatur YesayantsԸմբշամարտիկ Գևորգ Թադևոսյանը
Борец Геворк Тадевосян на пресс-конференции главного тренера сборной Армении по греко-римской борьбе Армена Бабаларяна (25 октября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Ըմբշամարտիկ Գևորգ Թադևոսյանը
«Եզրափակիչում հակառակորդս այս տարվա Եվրոպայի առաջնության հաղթողն էր (հունգարացի Իշտվան Տակաշին,– խմբ.)։ Մինչ հաշվի հավասարվելը, սկզբում շատ լավ գոտեմարտում էի` 4։0 առավելությամբ, հետո սխալներ արեցի, մի փոքր շտապեցի, ու ինքն առաջ անցավ հաշվով և հաղթեց։ Հետագայում սխալներս ուղղելու համար պետք է ավելի շատ ֆիզիկական մարզումներ անցկացնեմ, հոգեբանական մասով էլ աշխատանքներ կլինեն, որպեսզի լարվածությունն ավելի քիչ լինի»,– ընդգծեց Գևորգը։
Հրաչյա Պողոսյանն էլ ասաց, որ բոլոր հնարավորություններն ունեցել է ավելի լավ հանդես գալու համար, սակայն տեխնիկայի սխալ կիրառումների պատճառով զրկվել է դրանից։ Այդ ամենը Հրաչյան պարզաբանեց մեծահասակների աշխարհի առաջնությունից հետո հոգնածության առկայությամբ, որից հետո ուշ է վերականգնվել։
«Ամենադժվար գոտեմարտը եղել է մոլդովացի ըմբիշի հետ։ Նրա հետ ուսումնամարզական հավաքների ենք մասնակցել, տրամադրված չէի նրա հետ գոտեմարտելուն, այդ պատճառով փոքր–ինչ դժվար ստացվեց»,– նշեց մարզիկը։
© Sputnik / Asatur YesayantsԸմբշամարտիկ Հրաչյա Պողոսյանը
Борец Грачья Погосян на пресс-конференции главного тренера сборной Армении по греко-римской борьбе Армена Бабаларяна (25 октября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Ըմբշամարտիկ Հրաչյա Պողոսյանը
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունն ընթանում էր Իսպանիայի Պոնտեվեդերա քաղաքում։ 77 կգ քաշային ըմբիշ Մալխաս Ամոյանն աշխարհի Մ23 տարեկանների չեմպիոն է։ Նա այդ տիտղոսը նվաճել է երկրորդ անգամ անընդմեջ։ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, 4 գոտեմարտում հաղթանակ տանելով, գրավել է 2-րդ տեղը, իսկ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն էլ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։
Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգերին. Մալխաս Ամոյան
Լրահոս
0