00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը օրհնել է Կիևին միջուկային սադրանքի դիմելու համար

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցԶինվորական պոլիգոն Կիևի մոտ
Զինվորական պոլիգոն Կիևի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Զինվորական պոլիգոն Կիևի մոտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի վերջն է մոտենում, սակայն միջազգային լուրերի հուզական ֆոնը որևէ դրական փոփոխություն չի կրել։ Երեկ ՌԴ ՊՆ–ն հանդես եկավ պաշտոնական զեկույցով, որն իր հերթին լավատեսություն չներշնչեց։

Սերգեյ Սավչուկ

ՌԴ Գլխավոր շտաբը տարբեր տեսակի հետախուզությունների տվյալների հիման վրա միանշանակ պնդում է, որ Ուկրաինան ոչ միայն գրեթե ավարտել է «կեղտոտ» ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները, այլև պատրաստ է (կարդա` ստացել է արևմտյան հովանավորների անմիջական թույլտվությունը) կիրառել այնիր տարածքում։
Բազմակի անգամ ավելացնելով տեղեկատվական հնչեղությունն ու հրապարակումների քանակը` Կիևն անմիջապես սկսեց հերքել այդ հայտարարությունը` սովորականի պես ամեն ինչ բարդելով Ռուսաստանի վրա, այսինքն մեղադրելով նրան միջուկային հարված հասցնելու նախապատրաստական աշխատանքների մեջ։ Այդ մասին մի փոքր ուշ, իսկ հիմա դեռ կցանկանայինք մի շարք առանցքային դրույթներ ներկայացնել ֆիզիկայի բաժիններից և ժամանակակից պատմության փաստերից։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Պուտինի հետ հանդիպմանը կարևորել է Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության հարցը
«Կեղտոտ ռումբ» տերմինը, որքան էլ զարմանալի է, ի հայտ է եկել ուրանի` մինչև սպառազինության մակարդակի առաջին հարստացման աշխատանքների փաստացի մեկնարկից մի քանի տարի առաջ։ Գաղափարը ձևակերպել էր ամերիկացի ֆանտաստ գրող Ռոբերտ Հայնլայնը, որն իր կանխատեսման ուժով երեք տարի առաջ էր ընկել «Մանհեթեն» պատմական նախագծի շրջանակում փորձնական ռեակտորի գործարկումից։ Միևնույն ժամանակ, ի տարբերություն իր «մաքուր եղբոր», որն իր կործանարար հզորությունը ցուցադրեց ճապոնական երկու քաղաքների` Հիրոսիմայի և Նագասակիի նկատմամբ, «կեղտոտ» միջուկային զինամթերքն այդպես էլ մնաց որպես թույլատրելի և իրագործելի տեսություն։ Միանշանակ, բարեբախտաբար։
Ռադիոակտիվ միջուկ ունենալով` «կեղտոտ ռումբը» արմատապես տարբերվում է ռազմական ատոմային զինամթերքից իր գործողության մեխանիկայով։ Վերջիններում պայթուցիկ նյութի լիցքը ատոմային միջուկի տրոհման շղթայական ռեակցիա է գործարկում, ինչն էլ հենց առաջացնում է օդային զանգվածի կործանարար մեխանիկական հարված և ուժեղ էլեկտամագնիսական փոթորիկ, որը կարող է շարքից դուրս բերել էլեկտրոնիկան, և տարածքի հետագա աղտոտում ռադիոակտիվ նյութերով։
Սովորական միջուկային զինամթերքի պայթյունից իզոտոպեր (ստրոնցիում–89, ստրոնցիում-90, ցեսիում-137, ցինկ-64 և տանտալ-181) են ձևավորվում, որոնք ներթափանցում են հողի, ջրի և մարդու օրգանիզմի մեջ, մեծ չափաբաժինների դեպքում առաջացնելով ճառագայթային հիվանդություն, իսկ ավելի թույլ ազդեցության դեպքում դրանք արյան և ոսկրածուծի ծանր հիվանդությունների պատճառ են դառնում։
Քիչ հայտնի է այն, որ վերոնշյալ իզոտոպների հիմնական մասի կիսաքայքայման տևողությունը բավականին կարճ է, և արդեն 5-10 տարի անց հարվածի ենթարկված տարածքը կրկին կարելի է վերաբնակեցնել։ Որպես օրինակ կարելի է բերել նույն Հիրոսիման և Նագասակին. բնակիչները վերադարձան և սկսեցին վերականգնել իրենց քաղաքն ամերիկյան հարվածից 4 տարի անց։
Դասական միջուկային ռումբի ստեղծումը չափազանց աշխատատար է, գիտական և ռեսուրսային առումով մեծ ծախսեր է պահանջում։
Նույնիսկ այսօր պետություններից շատ քչերն են գիտատեխնիկական ներուժի այն մակարդակին հասել, որը թույլ է տալիս մինչև զենքի վիճակի հարստացնել ուրանը, ինչպես նաև մատակարարման մարտավարական և ռազմավարական միջոցներ պատրաստել։ Միջուկային զենք ունեցող երկրները խիստ պահպանում են իրենց ատոմային գաղտնիքներն ու ամեն կերպ, ապշեցնող միասնականությամբ, ճնշում են ցանկի ընդլայնման ցանկացած փորձ։ Թեպետ դա չխանգարեց նույն Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությանը սեփական միջուկային ծրագիրը մշակել և իրագործել։
Միևնույն ժամանակ «կեղտոտ» ատոմային ռումբը չափազանց գրավիչ է թույլ կամ հետընթաց ապրող երկրների համար, ինչպիսին է, օրինակ, Ուկրաինան, նրանով, որ հզոր գիտաարտադրական հենքի առկայություն չի պահանջում։ Բավական է միայն ունենալ ռադիացիոն նյութերի կամ թափոնների որոշակի պաշար և մատակարարման համեմատաբար պարզունակ միջոց, օրինակ` հականավային հրթիռի անալոգ։
Հորդորում ենք խուսափել էսկալացիայից. ՄԱԿ–ը` «կեղտոտ ռումբի» վերաբերյալ հաղորդումների մասին
Տվյալ դեպքում հրթիռի կամ հրետանային արկի մարտական մասը ոչ թե տրոհման շղթայական ռեակցիայի գործարկման համար է կիրառվում, այլ բացառապես՝ վտանգավոր նյութերի ցրման և առավելագույն տարածման։ Թող որ այս մեթոդը պարզունակ է, բայց այն թույլ է տալիս կիրառել ռադիոակտիվ տարրերի անսահմանափակ քանակ, ներառյալ նրանք, որոնց կիսաքայքայման ժամանակահատվածը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր տարիներ է պահանջում։
Այսինքն, այն տարածքը, որի վրա կպայթեցվի պայմանական ուրանով լցված կոնտեյներով զինամթերքը, երաշխավորում է, որ այդ տարածքը կթունավորվի մի քանի սերունդների կտրվածքով։ Ե՛վ ընդերքը, և՛ ջրային շերտերը, և՛ բուսական ծածկույթը։ Այդ է պատճառը որ նման ռումբ կարող է կիրառել միայն նա, ով կամ կուրորեն ատում է իր հակառակորդին, կամ պատրաստ է ցանկացած զոհողության, ներառյալ սեփական տարածքների և քաղաքացիների առողջության կորուստը։
Ուկրաինայի դեպքում երկու պայմանները հատվեցին տարածության և ժամանակի մի կետում։
Երբ Վլադիմիր Զելենսկին այսօր ազնիվ ողբերգական դեմք է ցուցադրում տեսախցիկների առաջ ասելով, թե Ուկրաինան երբեք միջուկային զենքի մասին նույնիսկ չի երազել, նա ստում է։ Որովհետև դեռ 2022 թվականի փետրվարի 19-ին, այսինքն, մինչև ռազմական հատուկ գործողության մեկնարկը, Մյունխենյան անվտանգության համաժողովում նա հայտարարեց, որ Կիևն անվիճելի իրավունք է վերապահում վերականգնելու սեփական հարվածային միջուկային ներուժը։
Հատուկ գործողության հետագա ամիսների ընթացքում նա իր արևմտյան հովանավորներից պահանջել է Ռուսաստանին նախազգուշացնող միջուկային հարված հասցնել, թեպետ ՌԴ–ն երբևէ, ոչ մի տեղ, երբեք պաշտոնական մակարդակով չի հայտարարել առաջինը նմանատիպ հարված հասցնելու պատրաստակամության մասին։ Փաստորեն Զելենսկին պահանջում է միջուկային պատերազմ սկսել, անտեսելով վաղուց ապացուցված այն փաստը, որ անդրմայրցամաքային բալիստիկ ողջույնների փոխանակումը մոլորակի վրա որևէ կենդանի բան չի թողնի։ Ռուսաստանի և ռուսաստանցիների նկատմամբ Ուկրաինայի առաջնորդի ատելությունն այն աստիճան մեծ է, որ նա պատրաստ է ոչնչացնել ողջ մարդկությունը։
Նույնքան քննադատորեն պետք է ընկալվեն նաև ուկրաինական կողմի այն պնդումները, որ այն ոչ ցանկություն, ոչ էլ ֆիզիկական հնարավորություններ ունի «կեղտոտ ռումբ» պատրաստելու համար։
Ռազմական հատուկ գործողության ընթացքում հասցված հրթիռահրետանային հարվածների քարտեզի նույնիսկ ամենամակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ Մոսկվան ներկա պահին չի խոցել որևէ վտանգավոր ձեռնարկություն, որը այսպես թե այնպես կարող է մասնակցել լիցքի արտադրման գործընթացին։ Ինչը չի կարելի ասել Ուկրաինայի մասին։
Զելենսկին դժգոհել է, որ Իսրայելն Ուկրաինային չի օգնում պաշտպանել երկինքը
Միայն Զապորոժիեի ԱԷԿ–ին Կիևի զինված խմբավորումները 29 հարված են հասցրել հնարավոր տարատեսակ հրետանային համակարգերի կիրառմամբ, ևս 10 անգամ կայանը գնդակոծությունների է ենթարկվել անօդաչուների օգնությամբ։ Ատոմակայանի տարածքում 4 անգամ ուկրաինական դեսանտ է իջեցվել, որը կորուստներ կրելով հետ է շպրտվել Ռոսգվարդիայի ստորաբաժանումների կողմից, որոնց պատասխանատվության ոլորտում է Եվրոպայի ամենահզոր ատոմակայանի պաշտպաանությունը։
Գեներալ–լեյտենանտ Կիրիլովը հստակ մատնանշում է նախագծի իրականացնողներին։ Ձեռնարկությունների թվում նշվում է Դնեպրոպետրովսկի մարզի Ժոլտիե Վոդի քաղաքի Արևելյան հանքահարստացման կոմբինատը, որտեղ դեռ Խորհրդային Միության տարիներից Ուկրաինայի էներգետիկայի կարիքների համար ուրանի արդյունաբերական արդյունահանում և հարստացում է իրականացվում։ Նույն ցուցակում է նաև Դնեպրոձերժինսկի Մերձդնեստրի քիմիական գործարանը, որտեղ արդեն շուրջ 70 տարի է ուրանի աղեր, ինչպես նաև ուրան և երկաթ պարունակող հանքաքարի ձուլման արդյունքում ստացվող մետաղախարամից տեխնոլոգիական լուծույթներ են արտադրում։ Տեղական պոչամբարներում, միայն հաստատված տվյալների համաձայն, մոտ 40 մլն տոննա ռադիոակտիվ կոշտ թափոններ կան։
Միևնույն ժամանակ Կիևի տնօրինության տակ նաև այլ պահուստներ կան։ Օրինակ, Գիտությունների ակադեմիային կից Կիևի Միջուկային հետազոտությունների ինստիտուտում շատ հանգիստ գործում է ВВР-М ռեակտորը, իսկ Խարկովում ևս խորհրդային տարիներից ֆիզիկատեխնիկական ինստիտուտ է գործում, այն մասնակցել է այնպիսի նախագծերին, ինչպիսին է «Ուրագան» ջերմամիջուկային կայանքի ստեղծումը։ Երկու ձեռնարկություններն էլ բոլոր այս տարիների ընթացքում շարունակում էին ուսումնասիրել ռադիոակտիվ նյութերի և իզոտոպների վարքագիծը։
Արևմտյան մամուլը թերթելու և այս թեմայով հրապարակումներ որոնելու դեպքում ամենաուղիղ իմաստով որևէ հոդված չենք գտնի, որտեղ ռուսական կողմի հայտարարությունը գոնե չեզոք ներկայացվի։ Արևմտյան քարոզչամեքենան հերքում է մեր պաշտպանության նախարարության բերած ցանկացած փաստարկ և փաստ, նախապես ռուսական կողմի վրա ամենակեղտոտ ցեխը նետելով։ Իբրև թե այդ Մոսկվան է պատրաստվում մարտավարական միջուկային զինամթերքով հարված հասցնել, այդպիսով էլ ավելի սրելով շփման գծում լարվածությունը։ Միևնույն ժամանակ կիևամետ հայացքներ ունեցող որևէ լրագրող այդպես էլ չի կարողացել հասկանալի փաստարկ ծնել առ այն, թե ինչի համար է դա անհրաժեշտ Ռուսաստանին։
Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը գրեթե ամբողջությամբ ազատագրված են, Դոնեցկի մարզը` կեսից ավելին։ Ռուսական զորքը ամրացրել է դիրքերը նոր սահմանների վրա և համալիր ամրաշինական աշխատանքներով է զբաղված, որոնք ակնհայտ նպատակ են հետապնդում` կանգնեցնելու ուկրաինական բանակի հարձակողական մղումները։ Մոսկվան պարզապես պատճառ չունի բարձրացնելու «տոկոսադրույքները»` երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելով, որը հղի է տոտալ բնաջնջմամբ։
Իսկ ահա Կիևը նման պատճառներ շատ ունի։
Խարկովի մարզում որոշակի հաջողություններ գրանցելուց հետո զորքի հետագա առաջխաղացումն արգելակվել է և Լուգանսկի մարզի «հաղթական ազատագրումը» այդպես էլ մնացել է ուկրաինացի գեներալների քարտեզների վրա։ Խերսոնի տափաստաններում և Նիկոլաևի մերձակայքում իրավիճակն էլ ավելի վատ է։
ՄԱԳԱՏԷ-ի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
ՄԱԳԱՏԷ–ի փորձագետները «կեղտոտ ռումբի» մասին ՌԴ–ի նախազգուշացումների ֆոնին Կիև կմեկնեն
Նույնիսկ ամենահավակնոտ ուկրաինական ռեսուրսները խոստովանում են այն աղետալի կորուստները, որոնք արդեն իսկ կրել է Ուկրաինայի ԶՈւ–ն` փորձելով զարգացնել օպերատիվ հաջողությունները։ Կիևում քաջ գիտակցում են, որ զորահավաքի ենթարկվածներով ռուսական ստորաբաժանումների հագեցմանը զուգահեռ, ճակատի ճեղքման և Խերսոնի նման մեծ քաղաքների գրավման հավանականությունը լիարժեք և արյունոտ ուտոպիա է։
Բայց չէ որ մոտենում է ձմեռը, որը «Նավթոգազի» ղեկավարն արդեն անվանել է Ուկրաինայի պատմության մեջ ամենածանրը, քանի որ երկրին ջեռուցման և էլեկտրաէներգիայի տոտալ դեֆիցիտ է սպասվում։ Այդ իսկ պատճառով շտապել է պետք, անհրաժեշտ է անհապաղ` բլինդաժներում սառչող և նոսրացած ուկրաինացի զինվորականների օգնության համար կռվի մեջ ներքաշել ՆԱՏՕ–ի զինվորներին։ Արևմտյան շատ պայմանական օրինականության տեսանկյունից դա հնարավոր է իրականացնել` ՌԴ–ի կողմից միջուկային հարվածի իմիտացիա անելով։ Որևէ այլ բանի արևմտյան ռազմական դաշինքը պարզապես չի արձագանքի։
Արևմուտքում վաղուց մեզնից արյունարբու մոլագարների կերպար են ձևավորել, մոլագարներ, որոնք երազում են Եվրոպան և Ամերիկան ռադիոակտիվ փոշու վերածել։ Բնականաբար, կատարյալ անհեթեթություն, սակայն հաշվի առնելով աշխարհաքաղաքական հիստերիայի աճող ալիքը, մնում է հուսալ, որ Բրյուսելն ու Վաշինգտոնը չեն որոշի մեկուսանալ նոր Ռուսաստանից ռադիոակտիվ «ամայության» գծով և կեղտոտ հնարքների կիրառմանը գործն ամեն դեպքում չի հասնի։
Լրահոս
0