https://armeniasputnik.am/20221025/gegham-manukjany-patrec-khaghaghutjan-pajmanagri-amerikjan-tarberaky-50371762.html
Գեղամ Մանուկյանը պատռեց խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակը
Գեղամ Մանուկյանը պատռեց խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակը
Մամուլում տարածված խաղաղության պայմանագիրը, Մանուկյանի խոսքով, ավելի մեծ զիջումներ է պարունակում, քան 2020թ-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունը։ 25.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-25T17:03+0400
2022-10-25T17:03+0400
2022-10-25T17:07+0400
գեղամ մանուկյան
խաղաղության պայմանագիր
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
աժ (ազգային ժողով)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/19/50371081_0:384:2048:1536_1920x0_80_0_0_b0e88a11d21fb69393aa423d493c17b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ ամբիոնում ցուցադրաբար պատռեց մամուլում տարածված անգլերեն այն տեքստը, որը լրատվամիջոցները ներկայացնում են որպես խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակ։«Արդեն երկու շաբաթ է մամուլում շրջում է մի անգլերեն փաստաթուղթ, որը մշակվել է Վաշինգտոնում, որին Պրահայում հավանություն են տվել Փաշինյանն ու Ալիևը։ Մի քանի կետանոց այս փաստաթղթի մասին իշխանությունները որևէ բան չեն խոսել, չեն հերքել, որ արձանագրվում է` Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից` ինքնորոշման իրավունքի մեր երեսնամյա պայքարից»,– ասաց Մանուկյանը` մեջբերելով փաստաթղթից մի հատված, որում մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանը կներկայացնի այն անձնավորությանը, որը կաշխատի «ԼՂ–ի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ` քննարկումներ անցկացնելու ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ»։ Մանուկյանն ընդգծեց, որ ըստ արևմտյան ծրագրի` արցախցին էթնիկ փոքրամասնություն է։Ըստ նրա` խաղաղության պայմանագիրը կրկնակի կապիտուլյացիա է նշանակում։ Ուստի ՀՀ այսօրվա իշխանությունն իրավունք չունի մեկ ստորագրությամբ որոշելու Արցախի ու Հայաստանի ճակատագիրը։«Դե եկեք, Արցախն ուրացող այս և նմանատիպ այլ փաստաթղթերը մերժենք»,– ասաց Մանուկյանը` պատռելով իր հետ բերած փաստաթղթի օրինակը։Նշենք, որ ընդդիմությունն այսօր երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ մասնակցում է ԱԺ նիստի հայտարարությունների ժամին։Ընդ որում, հայտարարության համար հերթագրված 11 պատգամավորներից 9-ը ընդդիմադիրներ են։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/19/50371081_0:0:2048:1536_1920x0_80_0_0_8dcb3c70b3b45fdc80e7626628a4ded4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
խաղաղության պայմանագիր կապիտուլյացիագեղամ մանուկյան
խաղաղության պայմանագիր կապիտուլյացիագեղամ մանուկյան
Գեղամ Մանուկյանը պատռեց խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակը
17:03 25.10.2022 (Թարմացված է: 17:07 25.10.2022) Մամուլում տարածված խաղաղության պայմանագիրը, Մանուկյանի խոսքով, ավելի մեծ զիջումներ է պարունակում, քան 2020թ-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ ամբիոնում ցուցադրաբար պատռեց մամուլում տարածված անգլերեն այն տեքստը, որը լրատվամիջոցները ներկայացնում են որպես խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակ։
«Արդեն երկու շաբաթ է մամուլում շրջում է մի անգլերեն փաստաթուղթ, որը մշակվել է Վաշինգտոնում, որին Պրահայում հավանություն են տվել Փաշինյանն ու Ալիևը։ Մի քանի կետանոց այս փաստաթղթի մասին իշխանությունները որևէ բան չեն խոսել, չեն հերքել, որ արձանագրվում է` Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից` ինքնորոշման իրավունքի մեր երեսնամյա պայքարից»,– ասաց Մանուկյանը` մեջբերելով փաստաթղթից մի հատված, որում մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանը կներկայացնի այն անձնավորությանը, որը կաշխատի «ԼՂ–ի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ` քննարկումներ անցկացնելու ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ»։ Մանուկյանն ընդգծեց, որ ըստ արևմտյան ծրագրի` արցախցին էթնիկ փոքրամասնություն է։
Մամուլում տարածված այս փաստաթուղթը, նրա մեկնաբանմամբ, մինչև տարեվերջ ստորագրվելիք խաղաղության պայմանագիրն է, որն ավելի մեծ զիջումներ է պարունակում, քան 2020թ–ի նոյեմբերյան եռակողմ հայտարարությունը։
Ըստ նրա` խաղաղության պայմանագիրը կրկնակի կապիտուլյացիա է նշանակում։ Ուստի ՀՀ այսօրվա իշխանությունն իրավունք չունի մեկ ստորագրությամբ որոշելու Արցախի ու Հայաստանի ճակատագիրը։
«Դե եկեք, Արցախն ուրացող այս և նմանատիպ այլ փաստաթղթերը մերժենք»,– ասաց Մանուկյանը` պատռելով իր հետ բերած փաստաթղթի օրինակը։
Նշենք, որ ընդդիմությունն այսօր երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ մասնակցում է ԱԺ նիստի հայտարարությունների ժամին։
Ընդ որում, հայտարարության համար հերթագրված 11 պատգամավորներից 9-ը ընդդիմադիրներ են։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է
Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել
Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես,
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: