00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավիճակը մնում է մտահոգիչ. ԽԱՊԿ-ը` ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին

© Sputnik / Asatur YesayantsԶԼՄ–ներն ասուլիսին
ԶԼՄ–ներն ասուլիսին - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
ԶԼՄ–ներն ասուլիսին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անցած երեք ամիսների ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ տարատեսակ ճնշումների 18 դեպք։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հուլիսից սեպտեմբեր 7-ով ավելացել են ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումների դեպքերը, այդ թվում՝ իրավական մեխանիզմների կիրառմամբ։ Նման տեղեկություն է հրապարակել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։
Նշենք, որ ԽԱՊԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում կտրուկ աճել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ բռնությունների քանակը. գրանցվել էր 11 դեպք` 12 տուժող, և այդ դեպքերից 10-ը տեղի էր ունեցել զանգվածային ակցիաների ժամանակ։
ԽԱՊԿ–ը հայտնում է, որ 2022թ․ երրորդ եռամսյակը լրատվամիջոցների համար լարված ժամանակաշրջան էր, ինչը պայմանավորված էր մի շարք արտակարգ իրավիճակներով՝ օգոստոսին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունով , սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծած նոր ագրեսիայով ու ՀՀ տարածքում շարունակվող բախումներով, ինչպես նաև երկրում ներքաղաքական պայքարի սրացումներով։
«Ինչ վերաբերում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնություններին և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին, ապա դրանց թիվը նվազել է համապատասխանաբար 9-ով և 4-ով։ Այդուհանդերձ, իրավիճակը մնում է մտահոգիչ, քանի որ ճգնաժամային պայմաններում շարունակում են կրկնվել իրավապահների կողմից ուժի անհիմն կիրառման դեպքերը, գերատեսչությունները պատշաճ պատասխան չեն տալիս ԶԼՄ-ների՝ տեղեկություններ տրամադրելու հարցումներին, խնդրահարույց են մնում պաշտոնյա-լրագրող հարաբերությունները»,–ասված է վերջին եռամսյակն ամփոփող հայտարարության մեջ։
Նշվում է, որ անցած երեք ամիսների ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ տարատեսակ ճնշումների 18 դեպք, տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի 20 խախտում և 2 ֆիզիկական բռնության փաստ, որի արդյունքում տուժել է 3 ԶԼՄ ներկայացուցիչ։ Ընդդեմ լրատվամիջոցների ներկայացրած նոր դատական հայցերի թիվը 9 է։
ԽԱՊԿ զեկույցում ասվում է, որ մտահոգիչ են իշխանությունների՝ առանց լրագրողական կազմակերպությունների հետ խորհրդակցելու ու քննարկումներ անցկացնելու օրենսդրական նախաձեռնություններ առաջ մղելու փորձերը։ Օրինակ՝ այդպես են շրջանառության մեջ դրվել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների 2 օրինագծերը։
Ըստ ԽԱՊԿ–ի` ուշագրավ իրադարձություն էր սեպտեմբերի 14-ին ԱԺ-ի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխությունների ընդունումը, որոնցով խստացվեց պատասխանատվությունը տեղեկատվության ազատության խախտումների համար։
Ի դեպ, Հայաստանը, ըստ «Article 19» միջազգային կազմակերպության հուլիսի 12-ին հրապարակված զեկույցի` խոսքի ազատության առումով դասվել է թույլ սահմանափակումներով երկրների շարքին՝ 161 երկրների մեջ զբաղեցնելով 46-րդ տեղը։ Իսկ Ադրբեջանը 136-րդ տեղում է, Թուրքիան՝ 141-րդ, Իրանը՝ 143-րդ․ վերջիններս դասվում են ճգնաժամային երկրների շարքին։
Լրահոս
0