https://armeniasputnik.am/20221025/peskvovy-khvosel-e-gazi-harcvov-rd-i-u-turqiaji-hamagvortsakcutjan-masin-50365461.html
Պեսկովը խոսել է գազի հարցով ՌԴ-ի ու Թուրքիայի համագործակցության մասին
Պեսկովը խոսել է գազի հարցով ՌԴ-ի ու Թուրքիայի համագործակցության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան հասկանում են, որ գազի շուկայում համաշխարհային կոնյունկտուրա կա, ու ոչ ոք չի պատրաստվում դուրս գալ... 25.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-25T15:39+0400
2022-10-25T15:39+0400
2022-10-25T15:42+0400
դմիտրի պեսկով
ռուսաստան
թուրքիա
գազ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/07/39480352_0:0:1281:721_1920x0_80_0_0_c66dac885b73536bc07f91e9911857c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Գազի ոլորտում փոխգործակցությունը շարունակում է մնալ ՌԴ-ի ու Թուրքիայի միջև բարձրագույն մակարդակով քննարկումների օրակարգում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ռուսաստանը կարող էր գազի տարանցումը «Հյուսիսային հոսքերից» տեղափոխել Սև ծովի տարածաշրջան ու Թուրքիա: Ռուսաստանի նախագահն քննարկել է այդ գաղափարը Էրդողանի հետ։ Նրանք հանձնարարել են մանրամասն և արագ մշակել հարցը։Նա տեղեկացրել է, որ Թուրքիայի տարածքում գազի հաբի ստեղծման մանրամասները մշակվում են, նախագծի կարևոր մասը կապված է գազի իրացման հետ:«Երկու երկրների շահագրգռվածությունը գազային հաբ ստեղծելու հարցում շեշտվել է Աստանայում երկու նախագահների վերջերս կայացած հանդիպման ժամանակ, մանրամասները մշակվում են։ Մենք գիտենք, որ այնտեղ շատ կարևոր մաս կա, որը կապված է գազի վաճառքի հետ։ Այս հատվածը պարզվելուն պես հասկանալի կդառնան այս հանգույցի ուրվագծերը», - ասել է Պեսկովը։Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան հասկանում են, որ գազի շուկայում համաշխարհային կոնյունկտուրա կա, ոչ ոք չի պատրաստվում դուրս գալ բանականության սահմաններից։ Թուրքիան ՌԴ-ին խնդրում է գազի դիմաց վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024 թվականՊեսկովը նշել է, որ Կրեմլում հիմքեր չեն տեսնում վախենալու, որ Թուրքիան կարող է չարաշահել գազի շուկայում գերիշխող դիրքը։«Դա հասկանում են նաև մեր թուրք գործընկերները, դա հասկանում ենք նաև մենք, ուստի այստեղ նման մտահոգության հիմքեր չենք տեսնում», - ասել է նա։ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ «Թուրքական հոսք» գազատար համակարգն անհրաժեշտության դեպքում ընդլայնվելու ներուժ ունի:Պեսկովը հիշեցրել է նաև, որ Թուրքիան չի միացել Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, և ՌԴ-ից գազի խոշորագույն ստացողներից է։«Թուրքիան կոլեկտիվ Արևմուտքի երկրներից տարբերվող դիրք է զբաղեցնում։ Թուրքիան պահպանում է իր միջնորդական ծառայություններից օգտվելու հնարավորությունը։ Թուրքիան հետևում է իր ազգային շահերին մեր երկրի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակման առումով, այն չի միացել հավաքական Արևմուտքի պատժամիջոցային վարժություններին, և այդ առումով այն շահեկանորեն տարբերվում է ինչպես թուրք ժողովրդի համար, այնպես էլ մեր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Թուրքիան գազի հաբի է վերածվում, որի վրա հույս են դնում արտերկրում. ԷրդողանՀիշեցնենք, որ պաշտոնական Անկարան փորձում է միջնորդական դեր խաղալ ռուս-ուկրաինական կարգավորման գործում։ Թուրքիան չի միանում Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, միևնույն ժամանակ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին։Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հանդիպումներ և հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ՝ բարձր մակարդակով Մոսկվայի և Կիևի բանակցությունները կազմակերպելու նպատակով։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/07/39480352_43:0:1200:868_1920x0_80_0_0_28bedd2e2b6d03d356ac33630a3c4715.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դմիտրի պեսկով, ռուսաստան, թուրքիա, գազ
դմիտրի պեսկով, ռուսաստան, թուրքիա, գազ
Պեսկովը խոսել է գազի հարցով ՌԴ-ի ու Թուրքիայի համագործակցության մասին
15:39 25.10.2022 (Թարմացված է: 15:42 25.10.2022) ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան հասկանում են, որ գազի շուկայում համաշխարհային կոնյունկտուրա կա, ու ոչ ոք չի պատրաստվում դուրս գալ բանականության սահմաններից։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Գազի ոլորտում փոխգործակցությունը շարունակում է մնալ ՌԴ-ի ու Թուրքիայի միջև բարձրագույն մակարդակով քննարկումների օրակարգում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ռուսաստանը կարող էր գազի տարանցումը «Հյուսիսային հոսքերից» տեղափոխել Սև ծովի տարածաշրջան ու Թուրքիա: Ռուսաստանի նախագահն քննարկել է այդ գաղափարը Էրդողանի հետ։ Նրանք հանձնարարել են մանրամասն և արագ մշակել հարցը։
«Ինչպես այդ հարցերը, այնպես էլ գազի մատակարարման հետ կապված հարցերը, իրոք, օրակարգում են և՛ բարձր, և՛ աշխատանքային մակարդակով։ Շփումները շարունակվում են», - ասել է Պեսկովը։
Նա տեղեկացրել է, որ Թուրքիայի տարածքում գազի հաբի ստեղծման մանրամասները մշակվում են, նախագծի կարևոր մասը կապված է գազի իրացման հետ:
«Երկու երկրների շահագրգռվածությունը գազային հաբ ստեղծելու հարցում շեշտվել է Աստանայում երկու նախագահների վերջերս կայացած հանդիպման ժամանակ, մանրամասները մշակվում են։ Մենք գիտենք, որ այնտեղ շատ կարևոր մաս կա, որը կապված է գազի վաճառքի հետ։ Այս հատվածը պարզվելուն պես հասկանալի կդառնան այս հանգույցի ուրվագծերը», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան հասկանում են, որ գազի շուկայում համաշխարհային կոնյունկտուրա կա, ոչ ոք չի պատրաստվում դուրս գալ բանականության սահմաններից։
Պեսկովը նշել է, որ Կրեմլում հիմքեր չեն տեսնում վախենալու, որ Թուրքիան կարող է չարաշահել գազի շուկայում գերիշխող դիրքը։
«Դա հասկանում են նաև մեր թուրք գործընկերները, դա հասկանում ենք նաև մենք, ուստի այստեղ նման մտահոգության հիմքեր չենք տեսնում», - ասել է նա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ «Թուրքական հոսք» գազատար համակարգն անհրաժեշտության դեպքում ընդլայնվելու ներուժ ունի:
«Թուրքիայի հետ մեզ կապում է այժմ փաստացի խոշորագույն գազատար համակարգերից մեկը՝ «Թուրքական հոսքը», որն անհրաժեշտության դեպքում ընդլայնման լուրջ ներուժ ունի», - ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը:
Պեսկովը հիշեցրել է նաև, որ Թուրքիան չի միացել Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, և ՌԴ-ից գազի խոշորագույն ստացողներից է։
«Թուրքիան կոլեկտիվ Արևմուտքի երկրներից տարբերվող դիրք է զբաղեցնում։ Թուրքիան պահպանում է իր միջնորդական ծառայություններից օգտվելու հնարավորությունը։ Թուրքիան հետևում է իր ազգային շահերին մեր երկրի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակման առումով, այն չի միացել հավաքական Արևմուտքի պատժամիջոցային վարժություններին, և այդ առումով այն շահեկանորեն տարբերվում է ինչպես թուրք ժողովրդի համար, այնպես էլ մեր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան փորձում է միջնորդական դեր խաղալ ռուս-ուկրաինական կարգավորման գործում։ Թուրքիան չի միանում Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, միևնույն ժամանակ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հանդիպումներ և հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ՝ բարձր մակարդակով Մոսկվայի և Կիևի բանակցությունները կազմակերպելու նպատակով։