00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնից-տեղիցս ո՞ւր գնամ․ Սոթքի բնակիչները լսում են սահմանի կրակոցները, բայց չեն լքում գյուղը

© Sputnik / Asatur YesayantsՎարդուհի Խաչատրյանը Սոթքում
Վարդուհի Խաչատրյանը Սոթքում - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Վարդուհի Խաչատրյանը Սոթքում
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան այցելել է Գեղարքունիք՝ տեսնելու, թե ինչ է փոխվել ադրբեջանական վերջին ագրեսիայից շուրջ 1,5 ամիս անց, և ինչպես են ապրում տեղի բնակիչները։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայից հետո տների մի մասը մասամբ է վնասվել, որոշներն էլ՝ հողին են հավասարվել։ Ընդհանուր առմամբ գյուղի կյանքում շատ բան է խաթարվել` խախտվել է դասապրոցեսը, հողագործությունն ու անասնապահությունը նույն տեմպով չեն շարունակվում։ Բնակիչների մոտ անորոշ վիճակ է՝ գյուղի ուղղությամբ նորից կկրակե՞ն, թե՞ ոչ։
Sputnik Արմենիան այցելել է Գեղարքունիք՝ Սոթք բնակավայր և Վարդենիս քաղաք` տեսնելու, թե ինչ է փոխվել ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո, և ինչպես են ապրում տեղի բնակիչները։
© Sputnik / Asatur YesayantsՍոթքը
Последствия обстрела в саду жительницы Сотка Вардуи Хачатрян - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Սոթքը
Գրեթե բոլորը սկզբում ստիպված են եղել դուրս գալ իրենց հարազատ գյուղից, տեղափոխվել հարակից համայնքներ կամ բոլորովին այլ մարզեր՝ հարազատների և բարեկամների մոտ։
Թշնամու ուղիղ նշանառության տակ հայտնված բնակիչներից մեկն էլ 59-ամյա Վարդուհի Խաչատրյանն է, որն իր ընտանիքի հետ կեսգիշերին արդեն քնած է եղել, երբ սկսվել է հրետակոծությունը գյուղի ուղղությամբ։ Անմիջապես տնից դուրս են եկել։ Ամուսնու եղբայրը եկել է օգնության՝ Վարդուհուն կրտսեր որդու, նրա կնոջ և երեխաների հետ տարել է Մարտունի՝ իր տուն։ Հաջորդ օրը որդին վերադարձել է հոր՝ Վազգենի մոտ, որը գյուղապետարանում է աշխատում՝ առաջատար մասնագետներից է։
© Sputnik / Asatur YesayantsՎարդուհի Խաչատրյանը Սոթքում
Жительница Сотка Вардуи Хачатрян показывает последствия обстрела в доме и в саду - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Վարդուհի Խաչատրյանը Սոթքում
Սեպտեմբերի 14-ին թշնամու հարվածը հասել է նաև Վարդուհու տանը, որտեղ այդ պահին եղել են ամուսինն ու կրտսեր որդին, սակայն պահեստում լինելու շնորհիվ նրանք չեն վնասվել։
Արկի ընկնելու պատճառով այգու մի մասն այրվել է՝ խնձորի, սերկևիլի, տանձի ծառերը, ելակի թփերը։ Վնասվել են տան, ինչպես նաև պահեստի պատուհանները, մուտքի դուռն է դեֆորմացվել։
© Sputnik / Asatur YesayantsՎարդուհի Խաչատրյանը Սոթքում
Жительница Сотка Вардуи Хачатрян показывает последствия обстрела в доме и в саду - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Վարդուհի Խաչատրյանը Սոթքում
Ասում է․ «Ես իմ տնից-տեղից ո՞ւր գնամ, ինչի՞ գնամ, սա իմ տունն ա, իրանցը չի, էս թուրքի (նկատի ունի ադրբեջանցիներին,- խմբ․) տարածքը չի, էդ ազգն ո՞վ ա, ուզում եմ թողնեն հանգիստ ապրենք։ Ես ստեղից դուրս էկողը չեմ, ուղղակի պետք է վստահ լինենք, որ չեն կրակի մեզ վրա, չեն գրավի մեր գյուղը։ Թող մի քիչ պակաս ունենանք, բայց խաղաղ ապրենք։ Հիմա մինչև ժամը 00։05-ը չի անցնում, չեմ կարողանում քնել, այդ ժամն ինձ համար կարծես չարիք դարձած լինի»։
© Sputnik / Asatur YesayantsԽաչատրյանների տունը ռմբակոծությունից հետո
Последствия обстрела в доме Вардуи Хачатрян - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Խաչատրյանների տունը ռմբակոծությունից հետո
Խոսելով տան պայմանների մասին` Վարդուհին նկատում է՝ ասել են, որ իրենց աջակցություն կտրամադրվի, սակայն սկզբում այն ընտանիքներին, որոնց տները հիմնահատակ են քանդվել։ Պատրաստ են ձմեռն իրենց տանն անցկացնել, վառարան ունեն, պատուհանն էլ մինչ ձմեռ խոստացել են, որ կնորոգեն։ Պարենային օգնություն արդեն եղել է Մայր աթոռից, ինչպես նաև Հայկական կարմիր խաչի ընկերությունից։
Կրակոցներ մինչ օրս էլ լսում են, ուղղակի դրանք միայն դիրքերի ուղղությամբ են՝ և՛ ցերեկը, և՛ գիշերը։
© Sputnik / Asatur YesayantsՍոթքի բնակիչ Վարդուհի Խաչատրյանը
Жительница Сотка Вардуи Хачатрян показывает последствия обстрела - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Սոթքի բնակիչ Վարդուհի Խաչատրյանը
Քրիստինե Բեգյանը ևս Սոթքի բնակիչ է, նրա խնամքի տակ 3 անչափահաս երեխա կա՝ իր 10-ամյա որդին՝ Էրիկը և դստեր երկու երեխաները՝ Էնջին ու Դանին։ Քրիստինեի տունը չի վնասվել, սակայն երեխաների համար է վախենում ու հենց սեպտեմբերի 13-ին նրանց հետ տնից դուրս է եկել։ Սկզբում գնացել են Աբովյան՝ հարազատների տուն, ապա մի քանի օրից տեղափոխվել Վարդենիս, որտեղ վարձով է բնակվում։ Հենց այնտեղ էլ հանդիպեցինք նրան ու երեխաներին։
© Sputnik / Asatur YesayantsՔրիստինե Բեգյանը որդու և թոռների հետ
Жительница Сотка Кристине Бегян с детьми Энджи, Дени и Эриком - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Քրիստինե Բեգյանը որդու և թոռների հետ
Քրիստինեի ավագ որդին զոհվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, դուստրն ու միջնեկ որդին էլ Ռուսաստանում են՝ աշխատում են։ Քրիստինեի ամուսինը 10 տարի առաջ բաժանվելու որոշում է կայացրել ու լքել ընտանիքը։ Այժմ կինը 3 երեխայի հետ ապրում է «Հայաստան» համահայկական հիմնադրամից որպես զոհվածի ծնող ստացվող թոշակով և դստեր ու որդու ուղարկած գումարով։ Քրիստինեի ընտանիքին նույնպես Մայր աթոռից օգնություն է տրամադրվել, սակայն այժմ արդեն որոշ չափով սննդի խնդիր ունի, քանի որ փոքր երեխաներ են իր խնամքի տակ։ Գյուղապետարանի սոցապ բաժնից էլ երեխաներին կոշիկներ են տրամադրել։
© Sputnik / Asatur YesayantsՔրիստինեի զոհված որդու անկյունը
Уголок памяти в доме Кристине Бегян - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Քրիստինեի զոհված որդու անկյունը
Պատրաստվում է մնալ Վարդենիսում այնքան, քանի դեռ իրենց հայրենի գյուղում անապահով է, սակայն չգիտի, թե որքան կկարողանա այդ պայմաններում ապրել։ Շեշտում է՝ պետությունից գոնե տան վարձը վճարելու համար չեն օգնում իրենց, անձամբ ինքը դիմել է գյուղապետարան, ինչպես նաև ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին, որը որպես զոհվածի մայր այն ժամանակ օգնել էր նրանց, սակայն այս անգամ գրածներն անպատասխան է թողել։
Քրիստինեն գրեթե ամեն օր երեխաների հետ գնում է Սոթք, որտեղ դպրոցն արդեն սկսել է գործել, սակայն դասերի մի մասը, այնուամենայնիվ, հեռավար են անում։
© Sputnik / Asatur YesayantsԴանին ու Էնջին
Маленькие жители Сотка Дени и Энджи за учебой - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Դանին ու Էնջին
«Առավոտյան գնում ենք Սոթք, մնում եմ այնտեղ, մինչև դասերի ավարտն ու երեկոյան կամ ցերեկը վերադառնում ենք Վարդենիս։ Երեխաների համար եմ վախենում, դրա համար դեռ չեմ վերադառնում։ Դեռ այլ դպրոց տեղափոխելու մասին չեմ մտածում, սպասում եմ, տեսնեմ` ինչ կլինի։ Դպրոցի մոտ սպասում ենք նաև, որովհետև երեխաները դպրոցից սնարյադների մասեր են հավաքում, վախենում ենք, որ սուր մասերով իրենց չվնասեն։ Էրիկն էլ չար երեխա է, հավաքում է, որ հետո գյուղ եկողներին ցույց տա»,- ասում է Քրիստինեն։
Տանը գտնվելու ժամանակ երեխաները, մեկը մյուսին հերթ չտալով, ինձ ու լուսանկարչի համար նկարում էին, անձեռոցիկներից, մրգերից էլ հետաքրքիր պատկերներ պատրաստում։
© Sputnik / Asatur YesayantsՓոքրիկ Էրիկը Վարդենիսում
Маленький житель Сотка, Эрик - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Փոքրիկ Էրիկը Վարդենիսում
Դանին, որն ամենափոքրն է՝ 6 տարեկան, նկարչական ալբոմում ներկում էր տարբեր մուլտհերոսների, իսկ 7-ամյա Էնջին էլ տիկնիկների զգեստներին դիզայներական լուծումներ էր տալիս՝ ներկելով դրանք։
Էրիկն ամենաաշխույժն էր՝ ասաց, որ դեռ չի կողմնորոշվել` ինչ է դառնալու, տարբեր ոլորտներում իրեն ուզում է փորձել։ Տեխնոլոգիայի դասն է շատ սիրում, հետաքրքիր իրեր են պատրաստում անձեռոցիկներից, մեկն էլ մեզ համար պատրաստեց ու նվիրեց։ Ասում է, որ երգեր էլ է սիրում հորինել, գուցե մի օր լավ ստացվի։ Նկարել նույնպես Էրիկը շատ է սիրում, հիմնականում պատկերում է հայ զինվորներին, որոնք թույլ չեն տալիս ադրբեջանցիներին ներխուժել հայկական տարածք։
Քրիստինեն պատմում է՝ անգամ Վարդենիսում են լսվում կրակոցների ձայները, երեխաներին էլ խաբում է, թե հրավառություն է դրսում, որպեսզի կարողանան գիշերը հանգիստ քնել ու չվախենալ։
Էրիկն էլ վերջում իր մաղթանքն է ասում զինվորներին․ «Ուզում եմ, որ խաղաղություն լինի, որպեսզի ոչ ոք չվիրավորվի, բոլոր զինվորները հետ գան տուն, որ իմ մամայի նման ոչ մեկ ամեն օր չլացի իր տղայի նկարի մոտ»։
© Sputnik / Asatur YesayantsՍոթքն այսօր
Жительница Сотка Вардуи Хачатрян показывает последствия обстрела в доме и в саду - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Սոթքն այսօր
Հավելենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մամիկոն Գալոյանը հայտնեց, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ սանձազերծած ագրեսիայի հետևանքով Վարդենիս խոշորացված համայնքի 12 բնակավայրերից տարհանվել էր 602 ընտանիք` 2121 շունչ։ Այժմ վերադարձել է 401 ընտանիք` 1619 մարդ։
Ընդհանուր առմամբ բնակիչները տարհանվել են Վարդենիս համայնքի 12 բնակավայրից` Կութ, Տրետուք, Ջաղացաձոր, Կուտական, Նորաբակ, Ազատ, Այրք, Ախպրաձոր, Սոթք, Ներքին Շորժա, Վերին Շորժա և Կախակն։ Պատերազմից առաջ այս համայնքում կար 718 ընտանիք` 2810 շնչով։ Մինչ վերջին պատերազմը Սոթքում եղել է 220 ընտանիք, բոլորը տարհանվել էին, սակայն այժմ 40 ընտանիք վերադարձել է` ընդհանուր առմամբ 274 հոգի։
Ըստ Գալոյանի` այս թվերը լողացող են, քանի որ կամաց–կամաց ընտանիքները վերադառնում են իրենց հայրենի գյուղերն ու քաղաքները։
Լրահոս
0