https://armeniasputnik.am/20221025/viravvorakan-e-kvonstantinzatulinn-andradardzel-e-ir-mutqy-hh-argelelun-50358257.html
Վիրավորական է. Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է իր մուտքը ՀՀ արգելելուն
Վիրավորական է. Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է իր մուտքը ՀՀ արգելելուն
Պատգամավորը նշել է, որ ՀՀ–ի համար «անցանկալի անձ» հայտարարվելն անսպասելի էր իր համար։ 25.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-25T14:54+0400
2022-10-25T14:54+0400
2022-10-26T09:34+0400
կոնստանտին զատուլին
հայաստան
ռուսաստան
պատգամավոր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2140/45/21404563_0:0:1600:901_1920x0_80_0_0_375cf26cb4e55d7894d5a195ad8e4aed.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը այսօր պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ է ստացել, որով ծանուցել են, որ արգելվում է իր մուտքը Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին նա գրել է իր Տելեգրամ–ալիքում։«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության հանձնարարությամբ տեղեկացնում ենք Ձեզ, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության հասցեին վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»,–ասված է նամակում։Նշվել է, որ այդ պատճառով հետագայում նրա այցը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է համարվում։«Ես դա գնահատում եմ որպես վիրավորական քայլ։ Անսպասելի էր ինձ համար, նամակ ստացանք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետից։ Ասացին, որ իմ այցն անցանկալի է, իսկ իմ հայտարարությունները վնասում են Հայաստանի Հանրապետությանը»,–ասել է Զատուլինը։Կոնստանտին Զատուլինը ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է: 2010թ. նոյեմբերի 11-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նա պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության խորացման, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2140/45/21404563_38:0:1462:1068_1920x0_80_0_0_d454ec03a40d23724017e7e532bb5574.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կոնստանտին զատուլին, հայաստան, ռուսաստան, պատգամավոր
կոնստանտին զատուլին, հայաստան, ռուսաստան, պատգամավոր
Վիրավորական է. Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է իր մուտքը ՀՀ արգելելուն
14:54 25.10.2022 (Թարմացված է: 09:34 26.10.2022) Պատգամավորը նշել է, որ ՀՀ–ի համար «անցանկալի անձ» հայտարարվելն անսպասելի էր իր համար։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը այսօր պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ է ստացել, որով ծանուցել են, որ արգելվում է իր մուտքը Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին նա գրել է իր Տելեգրամ–ալիքում։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության հանձնարարությամբ տեղեկացնում ենք Ձեզ, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության հասցեին վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»,–ասված է նամակում։
Նշվել է, որ այդ պատճառով հետագայում նրա այցը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է համարվում։
«Ես դա գնահատում եմ որպես վիրավորական քայլ։ Անսպասելի էր ինձ համար, նամակ ստացանք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետից։ Ասացին, որ իմ այցն անցանկալի է, իսկ իմ հայտարարությունները վնասում են Հայաստանի Հանրապետությանը»,–ասել է Զատուլինը։
Նշենք, որ Կոստանտին Զատուլինը, որը համարվում է հայամետ գործիչ, բազմիցս քննադատել է գործող իշխանությունների վարած քաղաքականությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մոտ օրերս նա պետք է գար ՀՀ` իր հիմնադրած Լազարյան ակումբի` հոկտեմբերի 28-ին նախատեսված նիստին մասնակցելու։
Կոնստանտին Զատուլինը ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է: 2010թ. նոյեմբերի 11-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նա պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության խորացման, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: