Ականատեսը պատմել է Դնեպրոպետրովսկում գերիներին ծաղրելու մասին. տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դնեպրոպետրովսկի «Զապադ-1»-ը առաջին ճամբարն է, որտեղ բացառապես ռազմագերիներ են պահվում։
Ուկրաինացի ուժայինները Դնեպրոպետրովսկի «Զապադ-1» ճամբարում ծաղրում են ռազմագերիներին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է պատմել ուկրաինական գերությունից վերադարձած ԴԺՀ–ի զինծառայող Վլադիսլավ Եգիլնիցկին։
«Շատ դաժան էին ծաղրում։ Օդային տագնապների ժամանակ մարդկանց ստիպում են ողջ ընթացքում ծնկաչոք մնալ, կամ օրինակ, 4 ժամ անդադար հիմնը երգել։ Այնտեղ հենց ծաղրում, ստորացնում էին», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նա նաև հայտնել է, որ ճամբարի ղեկավարն արգելել է ՄԱԿ և Կարմիր Խաչ բողոքել պահման պայմաններից։ Մեկի բողոքից հետո ուկրաինացի ուժայինները ամբողջ ջոկատին ստիպել են 500 անգամ կքանստել։
Ռազմագերիները արդյունաբերական գոտում էին աշխատում` խնձորների համար արկղեր էին պատրաստում, նվերների փաթեթներ ձևավորում։ Աշխատանքային օրվա տևողությունն 8 ժամ պետք է լիներ, սակայն ղեկավարությունը լրացուցիչ ստիպում էր մաքրել տարածքը, այդ թվում` անձրևի տակ ձեռքերով քաղհան անել։ Նա հավելել է, որ գերիներին պատժում էին տեսախցիկների տեսանելիության դաշտից դուրս գտնվող պատերից մեկի մոտ։
«Զապադ-1» գաղութը, որտեղ պահվում էր Եգիլնիցկին, առաջին ճամբարն է, որտեղ բացառապես ռազմագերիներ են պահվում։ Ուկրաինայի մյուս շրջաններում ՌԴ զինվորականները պահվում են բանտերում և մեկուսարաններում։
Լրահոս
0