ԱՄՆ-ի Պետդեպի հայտարարությունը պարզապես սուտ է. Զախարովա

© Sputnik / Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2022
Մարիա Զախարովա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Նեդ Փրայսի հայտարարությունը Ուկրաինայի շուրջ երկխոսության պատրաստակամության բացակայության մասին։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե ՌԴ-ի կողմից Ուկրաինայի շուրջ երկխոսության պատրաստակամության չի նկատվում, պարզապես սուտ են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Վաշինգտոնում ՌԴ-ից որևէ ազդանշան չեն տեսնում երկխոսության պատրաստակամության վերաբերյալ:
«Ինչ է նշանակում՝ Պետդեպարտամենտում ռուսներից որևէ ազդակ չեն տեսնում, որ նրանք պատրաստ են միանալ դիվանագիտությանը և երկխոսությանը։ Դա կարելի է չտեսնել միայն այն դեպքում, եթե նրանք անջատել են հեռուստացույցը, հոսանքազրկել իրենց համակարգիչները, լիցքաթափել հեռախոսները և մտել բունկեր: Այդ ժամանակ հնարավոր է չտեսնել, չլսել, չիմանալ: Իսկ եթե դրանք բոլորը դեռ աշխատում են, ապա դա անելը շատ դժվար է», - ասել է նա ռադիո Sputnik-ի եթերում։
Զախարովան հավելել է, որ Մոսկվայում մնում է ԱՄՆ-ի դեսպանատունը, որը պարտավոր է Վաշինգտոնին զեկուցել ռուսական կողմի դիրքորոշման, առավել ևս ՝ սկզբունքային հարցերի շուրջ դիրքորոշման մասին:
«Դե, այդ ստի մեջ ընդհանրապես ինչ-որ սահման կա՞։ Ոչ ցինիզմ, ոչ կեղծավորություն՝ պարզապես սուտ է։ Դա ախր հենց իրենց է վնաս», - ընդգծել է նա։
Զախարովան նշել է, որ Արևմուտքում մարդիկ արդեն սկսել են հասկանալ իրավիճակի հակասությունը և փողոց են դուրս են գալիս ոչ միայն բողոքներով, այլ կառավարության հրաժարականի, արտահերթ ընտրությունների պահանջներով:
ՌԴ 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումը երկարաձգվել է
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նաև սուտ է անվանել ԱՄՆ-ի այն հայտարարությունը, թե Մոսկվան չի պատասխանում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մասին հարցմանը:
Լրահոս
0