Աշտարակ-Օշական ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով 3 մահացածներն անչափահասներ են

© AP Photo / Ronald ZakՇտապօգնության մեքենա
Շտապօգնության մեքենա - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեքենան, որը վթարվել է, վարել է 2006 թվականին ծնված քաղաքացի։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երեկ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով 3 մահացածներն անչափահասներ են, հայտնում է ԱԻՆ-ը։
Հայտնել էինք, որ հոկտեմբերի 25–ին` ժամը 20:48-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, այնուհետև ծառին և բռնկվել։
Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի (Է․ Գ․, ծնված 2006 թ․) և ուղևորների (Մ․ Մ․, ծնված 2005 թ․ և Ն․ Պ․, ծնված 2004 թ․) այրված դիերը։
Բացի այդ, մինչ փրկարարների կանչի վայր հասնելն ուղևոր Ա․ Ն-ն (ծնված 2005 թ․) այրվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
Կոտայքում ГАЗ 24–ով վրաերթի են ենթարկել շղթայական վթարի վայրում հավաքվածներից 3–ին. կա զոհ
Լրահոս
0