https://armeniasputnik.am/20221026/blinkenn-israjeli-nakhagahi-het-qnnarkel-e-iravitshakn-ukrainajum-ev-irani-azdecutjuny-50392338.html
Բլինկենն Իսրայելի նախագահի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում և Իրանի «ազդեցությունը»
Բլինկենն Իսրայելի նախագահի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում և Իրանի «ազդեցությունը»
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ու Իսրայելի նախագահը երկկողմ օրակարգի մի շարք հարցեր և արդիական միջազգային խնդիրներ են քննարկել։ 26.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-26T09:48+0400
2022-10-26T09:48+0400
2022-10-26T10:43+0400
էնթոնի բլինկեն
իսրայել
ամն
միջուկային պայմանագիր
միջուկային զենք
իրանի իսլամական հանրապետություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/15/37808733_0:181:3127:1940_1920x0_80_0_0_48fdd2d605d917ee346c179892b00ed8.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Վաշինգտոնում երեկ կայացած հանդիպմանը քննարկել են հարցեր, որոնք առնչվում են Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունների անցկացմանն ու տարածաշրջանում Իրանի «վնասաբեր ազդեցությանը»։ Այս մասին ասվում է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի` Պետդեպի կայքում հրապարակված հայտարարության մեջ։Զելենսկին դժգոհել է, որ Իսրայելն Ուկրաինային չի օգնում պաշտպանել երկինքըԻնչպես նշել է Փրայսը, Բլինկենն ու Հերցոգը խոսել են նաև արաբական երկրների հետ Իսրայելի հարաբերությունների խորացման հնարավորությունների մասին։Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ–ն մտահոգված է Արևմտյան ափին բարձր լարվածության, բռնության և իսրայելցիների ու պաղեստինցիների մահվան առնչությամբ, ինչպես նաև նշել, որ բոլոր կողմերն անհապաղ պետք է ապահովեն դեէսկալացիան։Միևնույն ժամանակ Պենտագոնի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ քաղաքական գործերով ԱՄՆ ռազմական գերատեսչության նախարարի տեղակալ Քոլին Քոլն ու Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Ամիր Էշելը նույնպես երեկ հանդիպում են ունեցել։ Նրանք խոսել են Իրանի միջուկային զենք ստանալը կանխելու, ինչպես նաև տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս ապակայունացմանն ուղղված նրա քայլերին հակազդելու հարցում ԱՄՆ–ի և Իսրայելի ընդհանուր համերաշխության մասին։Կիևին իսրայելական զենք մատակարարելու դեպքում այն կարող է Իրանի ձեռքն ընկնել. Նեթանյահու
իսրայել
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/15/37808733_30:0:2761:2048_1920x0_80_0_0_b332e8af9e8aa3d327c5594bd263062a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
էնթոնի բլինկեն, իսրայել, ամն, միջուկային պայմանագիր, միջուկային զենք, իրանի իսլամական հանրապետություն
էնթոնի բլինկեն, իսրայել, ամն, միջուկային պայմանագիր, միջուկային զենք, իրանի իսլամական հանրապետություն
Բլինկենն Իսրայելի նախագահի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում և Իրանի «ազդեցությունը»
09:48 26.10.2022 (Թարմացված է: 10:43 26.10.2022) Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ու Իսրայելի նախագահը երկկողմ օրակարգի մի շարք հարցեր և արդիական միջազգային խնդիրներ են քննարկել։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Վաշինգտոնում երեկ կայացած հանդիպմանը քննարկել են հարցեր, որոնք առնչվում են Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունների անցկացմանն ու տարածաշրջանում Իրանի «վնասաբեր ազդեցությանը»։ Այս մասին ասվում է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի` Պետդեպի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ինչպես նշել է Փրայսը, Բլինկենն ու Հերցոգը խոսել են նաև արաբական երկրների հետ Իսրայելի հարաբերությունների խորացման հնարավորությունների մասին։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ–ն մտահոգված է Արևմտյան ափին բարձր լարվածության, բռնության և իսրայելցիների ու պաղեստինցիների մահվան առնչությամբ, ինչպես նաև նշել, որ բոլոր կողմերն անհապաղ պետք է ապահովեն դեէսկալացիան։
Միևնույն ժամանակ Պենտագոնի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ քաղաքական գործերով ԱՄՆ ռազմական գերատեսչության նախարարի տեղակալ Քոլին Քոլն ու Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Ամիր Էշելը նույնպես երեկ հանդիպում են ունեցել։ Նրանք խոսել են Իրանի միջուկային զենք ստանալը կանխելու, ինչպես նաև տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս ապակայունացմանն ուղղված նրա քայլերին հակազդելու հարցում ԱՄՆ–ի և Իսրայելի ընդհանուր համերաշխության մասին։