https://armeniasputnik.am/20221026/gazprvom-armeniaji-anunic-arajarkum-en-shahujt-stanal-ynkerutjuny-zgushacnum-e-50413845.html
«Գազպրոմ Արմենիայի» անունից առաջարկում են շահույթ ստանալ. ընկերությունը զգուշացնում է
«Գազպրոմ Արմենիայի» անունից առաջարկում են շահույթ ստանալ. ընկերությունը զգուշացնում է
«Գազպրոմ Արմենիան» հայտարարում է, որ իր անունից կեղծ փաստաթղթեր են տրամադրում։ 26.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-26T14:14+0400
2022-10-26T14:14+0400
2022-10-26T14:21+0400
«գազպրոմ արմենիա» ընկերություն
փաստաթուղթ
կեղծիք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1566/12/15661254_0:64:1600:964_1920x0_80_0_0_985a6a173ef36b5cbbaab3d15a6dbc2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Համացանցում անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքերը և հարթակները, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով, ընկերության հետ որևէ առնչություն չունեն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։Ընկերությունը պաշտոնապես հայտնում է, որ քաղաքացիներից դրամական միջոցների ներգրավման գործառույթներ չի իրականացնում, ներդրումային ծրագրերի իրագործման կամ բնական գազի առուվաճառքի հետ կապված կոմերցիոն առաջարկներ չի ներկայացնում։Նշվում է նաև, որ կեղծ կայքերի հեղինակներն ապօրինաբար օգտագործում են «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնական ապրանքանիշը՝ թյուրիմացության մեջ գցելով քաղաքացիներին։ Ընկերությունը շեշտում է, որ նմանատիպ գործողությունները խարդախության դրսևորում են։«Գազպրոմ Արմենիայի» անունից կեղծ տեղեկություններ են տարածվում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1566/12/15661254_239:0:1600:1021_1920x0_80_0_0_d94ae2f2fbb004140cc36b5802751d4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
«գազպրոմ արմենիա» ընկերություն, փաստաթուղթ, կեղծիք
«գազպրոմ արմենիա» ընկերություն, փաստաթուղթ, կեղծիք
«Գազպրոմ Արմենիայի» անունից առաջարկում են շահույթ ստանալ. ընկերությունը զգուշացնում է
14:14 26.10.2022 (Թարմացված է: 14:21 26.10.2022) «Գազպրոմ Արմենիան» հայտարարում է, որ իր անունից կեղծ փաստաթղթեր են տրամադրում։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Համացանցում անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքերը և հարթակները, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով, ընկերության հետ որևէ առնչություն չունեն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Ընկերությունը պաշտոնապես հայտնում է, որ քաղաքացիներից դրամական միջոցների ներգրավման գործառույթներ չի իրականացնում, ներդրումային ծրագրերի իրագործման կամ բնական գազի առուվաճառքի հետ կապված կոմերցիոն առաջարկներ չի ներկայացնում։
«Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն արժեթղթերի շուկայում որևէ գործունեություն չի իրականացնում։ Կեղծ կայքերում զետեղված ցանկացած արտոնագիր, վկայագիր, հավաստագիր կամ նմանատիպ այլ «փաստաթուղթ», որում հիշատակված է ընկերության անվանումը, կեղծիք է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ կեղծ կայքերի հեղինակներն ապօրինաբար օգտագործում են «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնական ապրանքանիշը՝ թյուրիմացության մեջ գցելով քաղաքացիներին։ Ընկերությունը շեշտում է, որ նմանատիպ գործողությունները խարդախության դրսևորում են։