00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական «Հյուսիս–Հարավ»–ը առանջնահերթ նախագիծ է «Հյուսիս–Հարավ» ՄՏՄ–ի շրջանակում. ԵԱԶԲ

© Photo : Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ«Հյուսիս–Հարավ» ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածը
«Հյուսիս–Հարավ» ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածը - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2022
«Հյուսիս–Հարավ» ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
2023 թվականին «Վերին Լարսի» վերակառուցման նախագծի ավարտից հետո նախատեսվում է 39 գոտի բացել բեռնատար և թեթև մարդատար ավտոմեքենաների, ինչպես նաև ավտոբուսների համար։ Դա թույլ կտա ապահովել օրական 2.5 հազար տրանսպորտային միջոցի անցում։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում «Հյուսիս–Հարավ» միջանցքի կառուցումը «Հյուսիս–Հարավ» Եվրասիական միջազգային տրանսպորտային միջանցքի Արևմտյան երթուղու զարգացման առաջնահերթ նախագծերից մեկն է։ Այս մասին ասվում է ԵԱԶԲ–ի «Հյուսիս–Հարավ» ՄՏՄ. ներդրումային լուծումներ և փափուկ ենթակառուցվածքներ» նոր զեկույցում։
Ինչպես նշվում է զեկույցում, «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը Եվրասիայի տրանսպորտային հիմնակմախքի առանցքային տարրն է։ Այն միանում է եվրասիական երթևեկության միջազգային բեռնափոխադրումների համար օգտագործվող լայնական տրանսպորտային միջանցքների մեծամասնությանը:
«Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի դերը մեծանում է նոր լոգիստիկայի ձևավորման և կորոնավիրուսի համաճարակից հետո տրանսպորտային և լոգիստիկ շղթաների վերականգնման համատեքստում։ ԵԱՏՄ և Հարավային Ասիայի, Արևելյան Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների միջև բեռնափոխադրումների կարճ հեռավորություններ ապահովելով` «Հյուսիս–հարավը» թույլ է տալիս ընտրել թողունակության պաշարներ ունեցող առաքման երեք ուղիներից մեկը։
Միևնույն ժամանակ «Հյուսիս–Հարավ» ՄՏՄ–ի հաջող զարգացմանը խանգարում են տարատեսակ խոչընդոտներ ինչպես ֆիզիկական, այնպես էլ փափուկ ենթակառուցվածքների ոլորտում։ Ընդհանուր առմամբ ավելի քան 40 տարբեր խոչընդոտ է բացահայտվել, որոնք միավորել են ըստ խմբերի` ենթակառուցվածքային, սակագնային, վարչարարական և ֆինանսական։ Սակայն միջանցքի զարգացման վրա առավել մեծ ազդեցություն են ունենում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների պակասող օղակներն ու նեղ տեղերը, համակարգված միջանցիկ սակագնի բացակայությունը, սահմանի հատման թղթաբանությունը, ինչպես նաև միջանցքի կառավարման արդյունավետ համակարգման մեխանիզմի բացակայությունը։
Ենթակառուցվածքային խոչընդոտները վերացնելու նպատակով Միջազգային տրանսպորտային միջանցքի երեք երթուղիների վրա միջազգային նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության, վերականգնման և արդիականացման նախագծեր են իրականացվում կամ նախատեսվում։ Ուսումնասիրության շրջանակում «Հյուսիս–Հարավ» ՄՏՄ–ի ենթակառուցվածքների զարգացման ավելի քան 100 ներդրումային նախագծերից բաղկացած տվյալների բազա է ստեղծվել։ Նախագծերը ըստ իրենց առաջնահերթության բաժանվել են 3 խմբի։
Իրականացվող կամ նախատեսվող բոլոր ենթակառուցվածքային նախագծերի ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 38.2 մլրդ դոլար, որի ¼-ը առաջին խմբի նախագծերի համար են նախատեսված։
Հայտարարվել է Սյունիքի մարզում «Հյուսիս–հարավ» ճանապարհի 2 հատվածի կառուցման մրցույթ
Ներդրումների ամենամեծ ծավալը (35 և 34 % համապատասխանաբար) անհրաժեշտ է Ռուսաստանում և Իրանում «Հյուսիս–Հարավ» ՄՏՄ–ի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համար։ Ղազախստանին բաժին է հասնում նախագծի ընդհանուր արժեքի 16,5%–ը։
Ներդրումային նախագծերի ոլորտային կառուցվածքը հետևյալ տեսքն ունի. տվյալների բազան ավտոճանապարհների զարգացման 59, երկաթուղային տրանսպորտի` 20, ծովային նավահանգիստների` 8, ներքին ջրային ուղիների` 4, սահմանային և համապատասխան ենթակառուցվածքների հատման կետերի` 7, նավաշինության ոլորտի 4 նախագիծ է ներառում։ Ներդրումներ պետք է ներգրավվեն նաև շարժակազմի թարմացման, վերբեռնման և այլ սարքավորումների նախագծի համար` նպատակ ունենալով բարձրացնել բեռնափոխադրումների արդյունավետությունը և տրանսպորտային ու լոգիստիկ ծառայությունների որակը, կրճատել բացասական ազդեցությունը էկոլոգիայի և կլիմայի վրա։
Ներդրումների մեծ մասը (69%) պետք է ուղղվի «Հյուսիս–Հարավ» ՄՏՄ–ի Արևմտյան երթուղու զարգացման վրա, այն դեպքում, երբ Արևելյան երթուղուն բաժին կհասնի 12%–ը, իսկ Անդրկասպյանին` 19%–ը։ Այդպիսով` Արևելյան և Անդրկասպյան երթուղիների ներուժի լիարժեք իրացումը հանրագումարում Արևմտյան երթուղու համեմատ ավելի քիչ կապիտալ ծախսեր կպահանջի։
Առաջին խմբի նախագծերի իրականացումը որոշիչ նշանակություն ունի Արևմտյան երթուղու զարգացման համար, որտեղ հիմնական ենթակառուցվածքային խոչընդոտը Իրանում Ռեշտ–Աստարա երկաթուղու թերակառույց հատվածն է։ Այս հատվածում երկաթուղուց մեքենայի վրա կրկնակի բեռնումը ավելացնում է բեռների մատակարարման արժեքն ու ժամանակը` կորցնելով տնտեսական նպատակահարմարությունը։
«Առաջնահերթ նախագծերի թվում են նաև շատ նեղ տեղերի վերացումը, այդ թվում` Р 217 «Կովկաս» (Վլադիկավկազ, Աստրախան, Մախաչկալա, Դերբենդ, Խասավյուրտ) ու Р 215 Աստրախան–Մախաչկալա ավտոմայրուղիներում այդ քաղաքների շրջանցիկ ճանապարհների շինարարությունը, Ալյաթ–Աստարա և Սումգայիթ–Յալամա երկաթգծերի արդիականացումը, ինչպես նաև Բաքու–ՌԴ-ի հետ Ադրբեջանի սահման արագընթաց մայրուղու հատվածի, Հայաստանում «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածների, Իրանում Նեթենզ–Սիրջան–Բանդեր Աբբաս արագընթաց ավտոմայրուղու Սիրջան–Բանդեր Աբբաս հատվածի կառուցումը, Յարագ–Քազմալյար, Դերբենդ, Վերին Լարսի նման երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի վերակառուցումը», – ասվում է զեկույցում։
Բացի այդ, նշվում է «Վերին Լարս» անցակետի թողունակությունն ընդլայնելու անհրաժեշտությունը։ 2022 թվականի հուլիսին 12 գոտի է բացվել ռուսական կողմից թեթև մարդատար տրանսպորտի երթևեկության համար։
Բաքվի հռչակագիրը և «Հյուսիս-հարավի» առավելությունները. Երևանը շանս ունի՞ միանալու նախագծին
2023 թվականին վերակառուցման նախագծի ավարտից հետո նախատեսվում է 39 գոտի բացել բեռնատար և թեթև մարդատար ավտոմեքենաների, ինչպես նաև ավտոբուսների համար։ Դա թույլ կտա ապահովել օրական 2.5 հազար տրանսպորտային միջոցի անցում` մինչև 4 հազարի պոտենցիալ հնարավորությամբ։
Մանրամասն զեկույցին կարելի է ծանոթանալ ԵԱԶԲ–ի կայքում։
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: ԵԱԶԲ-ն աջակցում է տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համակողմանի զարգացմանը:
Լրահոս
0