Համապատասխանում է ԵԱՀԿ մանդատին. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի հայտարարություններին

© Photo : official site of the MoD of RAԵԱՀԿ առաքելությունը ՀՀ–ում
ԵԱՀԿ առաքելությունը ՀՀ–ում - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2022
ԵԱՀԿ առաքելությունը ՀՀ–ում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ ԵԱՀԿ նախագահությունը և քարտուղարությունը Հայաստան առաքելություն ուղարկելու լիազորություններ ու մանդատ չունեն:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik․ ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության գործուղումը Հայաստան լիովին համապատասխանում է կազմակերպության մանդատին ու նպատակներին։ Տեղեկությունն ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Մենք խնդրել էինք Հայաստանի ԱԳՆ-ին մեկնաբանել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության հայտարարությունն այն մասին, թե իբր կազմակերպությունը նման խումբ ուղարկելու մանդատ չունի։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության ՀՀ գործուղելու մասին որոշումը կայացվել է Հայաստանի դիմումի հիման վրա ԵԱՀԿ գործող նախագահող երկրի (Լեհաստանի) և Քարտուղարության կողմից՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի համապատասխան որոշումների հիման վրա, որոնք ընդունվել են կազմակերպության բոլոր մասնակից երկրների համաձայնությամբ:
«Այսպիսով, ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության գործուղումը Հայաստան լիովին համապատասխանում է կազմակերպության մանդատին և նպատակներին», - նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ ԵԱՀԿ նախագահությունը և քարտուղարությունը լիազորություններ և մանդատ չունեին նման առաքելություն Հայաստան ուղարկելու համար ՝ առանց շահագրգիռ կողմերի՝ Բաքվի և Երևանի հետ հարցի համաձայնեցման, իսկ ԵԱՀԿ-ում որոշումները պետք է կայացվեն կոնսենսուսի հիման վրա։
Այս պատճառով Ադրբեջանը հրաժարվել է քննարկել ԵԱՀԿ 2023 թվականի բյուջեն։
Լրահոս
0