https://armeniasputnik.am/20221026/hujs-unenq-minchev-khaghaghutjan-pajmanagir-knqely-delimitacia-karvi-pashinjan-50421911.html
Հույս ունենք` մինչև խաղաղության պայմանագիր կնքելը դելիմիտացիա կարվի. Փաշինյան
Հույս ունենք` մինչև խաղաղության պայմանագիր կնքելը դելիմիտացիա կարվի. Փաշինյան
Նրա խոսքով` պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի պետք է տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև։ 26.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-26T17:19+0400
2022-10-26T17:19+0400
2022-10-26T17:23+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
սահման
դելիմիտացիա
դեմարկացիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0c/27905456_360:9:1485:642_1920x0_80_0_0_24f147ab34e9f14f27d0e3c3bbb7fab8.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև այս տարեվերջ։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե հավանակա՞ն է խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարեվերջ։Նրա խոսքով` պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև։Սա, ըստ վարչապետի, շատ կարևոր հանգամանք է ու Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության որոշակի մեխանիզմներ պետք է լինեն: Փաշինյանը հավելեց, թե շատ գոհ կլինի, եթե կարողանան դա անել: Նշեց` թշնամանքը պետք է կառավարվի` հակառակ դեպքում այն կարող է վնաս տալ։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0c/27905456_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dc55cf546e1a1d9b3f00049a9fb85aa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
խաղաղության պայմանագիր տարեվերջ փաշինյան
խաղաղության պայմանագիր տարեվերջ փաշինյան
Հույս ունենք` մինչև խաղաղության պայմանագիր կնքելը դելիմիտացիա կարվի. Փաշինյան
17:19 26.10.2022 (Թարմացված է: 17:23 26.10.2022) Նրա խոսքով` պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի պետք է տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև այս տարեվերջ։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե հավանակա՞ն է խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարեվերջ։
«Ես և կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրենք, որ այն իրատեսական լինի։ Մենք հույս ունենք, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումն ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները։ Եթե հաշվի առնենք, որ Պրահայում պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այն տեղի է ունենալու 1991-ի սահմանների հիման վրա, ապա այն կարող է իրատեսական լինել, քանի որ այդ սահմանները հայտնի են»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև։
Սա, ըստ վարչապետի, շատ կարևոր հանգամանք է ու Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության որոշակի մեխանիզմներ պետք է լինեն: Փաշինյանը հավելեց, թե շատ գոհ կլինի, եթե կարողանան դա անել: Նշեց` թշնամանքը պետք է կառավարվի` հակառակ դեպքում այն կարող է վնաս տալ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: