https://armeniasputnik.am/20221026/nveri-dimac-i-pashtvone-voreve-gortsoghutjun-anelu-aknkaliqy-knvazecvi-harutjunjan--50379156.html
Նվերի դիմաց ի պաշտոնե որևէ գործողություն անելու ակնկալիքը կնվազեցվի. Հարությունյան
Նվերի դիմաց ի պաշտոնե որևէ գործողություն անելու ակնկալիքը կնվազեցվի. Հարությունյան
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արդարադատության նախարարության կողմից ներկայացված... 26.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-26T00:07+0400
2022-10-26T00:07+0400
2022-10-26T00:07+0400
նվեր
կաշառք
պաշտոնյա
ռադիո
պոդկաստ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/19/50376143_0:0:1600:901_1920x0_80_0_0_e4aee814e55bb75fc80addd12956331f.jpg
Հարությունյան. Նվերի դիմաց ի պաշտոնե որևէ գործողություն անելու ակնկալիքը կնվազեցվի կամ ամբողջապես կդադարեցվի
Հարությունյան. Նվերի դիմաց ի պաշտոնե որևէ գործողություն անելու ակնկալիքը կնվազեցվի կամ ամբողջապես կդադարեցվի
«Հանրային ծառայության մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունները արդյունավետորեն կապահովեն պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած նվերների հոսքի կառավարումը, և կոնկրետ նվերի դիմաց ի պաշտոնե որևէ գործողություն անելու ակնկալիքը կնվազեցվի կամ ամբողջապես կդադարեցվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։ԱԺ–ում քննարկման է ներկայացվել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և կից նախագծերի փաթեթը։ Տվյալ օրենսդրական նախաձեռնությամբ` Հանրային ծառայողներին, համայնքային ու պետական պաշտոնյաներին կարգելվի 60 000 դրամից թանկ նվերներ ստանալ։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են նաև հաշվառման ներկայացնել 40 000 - 60 000 դրամ արժեքով նվերները։Հարությունյանի պնդմամբ` օրինագիծն ամբողջությամբ բարեվարքության գաղափարի իրականացմանն ուղղված գործողություն է և հիմնված է առաքինի ու ազնիվ պաշտոնատար անձ կերտելու նախաձեռնության վրա։Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես պետք է վերահսկվի օրենքի կիրառումը, մեր զրուցակիցն ընդգծեց, որ նախևառաջ պետք է ստեղծվի նվերների գրանցման էլեկտրոնային համակարգ։ Նա ասաց, որ նույն խնդիրը կար հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակ, որտեղ նույն սկզբունքով պաշտոնատար անձն իր գույքի ու եկամուտների վերաբերյալ ներկայացնում է տեղեկություններ, իսկ թաքցված ինֆորմացիան վաղ թե ուշ բացահայտվում է։ Հարությունյանը շեշտեց, որ բացահայտման հարցում չափազանց կարևոր է նաև իրավապահ մարմինների գործունեությունը։«Ճիշտ է, տվյալները վերահաստատվում են այլ պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներով, բայց փաստը մնում է փաստ, որ հիմնական հաշվետվություն ներկայացնողը, պատասխանատու սուբյեկտը հանդիսանում է պաշտոնատար անձը։ Այստեղ ավելանում է նաև նվերների բաղադրիչը։ Դա մշակույթի և բարեվարքության համակարգի կարևոր տարր է` ուղղված վարքագծի փոփոխությանը, թե որքանով ազնիվ կլինեն պաշտոնատար անձինք, և հիմա, երբ նվերներ ստանալու արգելք է սահմանված, նրանք կամ առհասարակ նվեր չեն ստանա կամ ստանալուց հետո արդեն կգրանցեն, կհաշվառեն և կհանձնեն պետությանը»,– ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը։Ինչ-որ տեղ ծվարած են գույքերը, թվերը, մարդիկ. Փաշինյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասինԻսկ այն հարցին, թե ինչու է նվերների պարագայում սահմանվել մինչև 60 000 դրամ արժեքային շեմը, Հարությունյանը պարզաբանեց, որ ընդհանուր հաշվարկը հիմնվել է նվազագույն զամբյուղի և նվազագույն աշխատավարձի հարաբերակցության վրա։«Կա նաև կաշառքի հետ կապված քրեականացված հոդվածի հանգամանքը, որտեղ նույնպես նշված են նվերների արժեքային չափերի սահմանափակումները։ Այսինքն` ընդամենը միջինացված թվաբանական հաշվարկ է կատարվել, և դրանում որևէ հատուկ նշանակություն չկա»,– մանրամասնեց մեր զրուցակիցը։Խորհրդարանում ընդունվելուց հետո օրենքին նախատեսվում է իրավական ուժ տալ 2023 թվականի հունվարի 1-ից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/19/50376143_0:0:1600:1200_1920x0_80_0_0_e769b67b0640190e697d02278ff39fb1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նվեր, կաշառք, պաշտոնյա, аудио, պոդկաստ
նվեր, կաշառք, պաշտոնյա, аудио, պոդկաստ
Նվերի դիմաց ի պաշտոնե որևէ գործողություն անելու ակնկալիքը կնվազեցվի. Հարությունյան
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արդարադատության նախարարության կողմից ներկայացված «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծին։
«Հանրային ծառայության մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունները արդյունավետորեն կապահովեն պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած նվերների հոսքի կառավարումը, և կոնկրետ նվերի դիմաց ի պաշտոնե որևէ գործողություն անելու ակնկալիքը կնվազեցվի կամ ամբողջապես կդադարեցվի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։
ԱԺ–ում քննարկման է ներկայացվել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և կից նախագծերի փաթեթը։ Տվյալ օրենսդրական նախաձեռնությամբ` Հանրային ծառայողներին, համայնքային ու պետական պաշտոնյաներին կարգելվի 60 000 դրամից թանկ նվերներ ստանալ։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են նաև հաշվառման ներկայացնել 40 000 - 60 000 դրամ արժեքով նվերները։
Հարությունյանի պնդմամբ` օրինագիծն ամբողջությամբ բարեվարքության գաղափարի իրականացմանն ուղղված գործողություն է և հիմնված է առաքինի ու ազնիվ պաշտոնատար անձ կերտելու նախաձեռնության վրա։
««Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխությունը ակտիվորեն չէր նախաձեռնվի, եթե կոռուպցիայի դեմ պայքարում հավատ չունենայինք արդյունավետության տվյալ գործիքի կիրառելիության հանդեպ։ Թեև օրինագիծը ներկայացրել է ՀՀ արդարատատության նախարարությունը, սակայն նախաձեռնությունը համատեղ պատկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչը հիմնված է նաև Հայաստանի միջազգային պարտավորությունների վրա»,– տեղեկացրեց Հարությունյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես պետք է վերահսկվի օրենքի կիրառումը, մեր զրուցակիցն ընդգծեց, որ նախևառաջ պետք է ստեղծվի նվերների գրանցման էլեկտրոնային համակարգ։ Նա ասաց, որ նույն խնդիրը կար հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակ, որտեղ նույն սկզբունքով պաշտոնատար անձն իր գույքի ու եկամուտների վերաբերյալ ներկայացնում է տեղեկություններ, իսկ թաքցված ինֆորմացիան վաղ թե ուշ բացահայտվում է։ Հարությունյանը շեշտեց, որ բացահայտման հարցում չափազանց կարևոր է նաև իրավապահ մարմինների գործունեությունը։
«Ճիշտ է, տվյալները վերահաստատվում են այլ պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներով, բայց փաստը մնում է փաստ, որ հիմնական հաշվետվություն ներկայացնողը, պատասխանատու սուբյեկտը հանդիսանում է պաշտոնատար անձը։ Այստեղ ավելանում է նաև նվերների բաղադրիչը։ Դա մշակույթի և բարեվարքության համակարգի կարևոր տարր է` ուղղված վարքագծի փոփոխությանը, թե որքանով ազնիվ կլինեն պաշտոնատար անձինք, և հիմա, երբ նվերներ ստանալու արգելք է սահմանված, նրանք կամ առհասարակ նվեր չեն ստանա կամ ստանալուց հետո արդեն կգրանցեն, կհաշվառեն և կհանձնեն պետությանը»,– ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը։
Իսկ այն հարցին, թե ինչու է նվերների պարագայում սահմանվել մինչև 60 000 դրամ արժեքային շեմը, Հարությունյանը պարզաբանեց, որ ընդհանուր հաշվարկը հիմնվել է նվազագույն զամբյուղի և նվազագույն աշխատավարձի հարաբերակցության վրա։
«Կա նաև կաշառքի հետ կապված քրեականացված հոդվածի հանգամանքը, որտեղ նույնպես նշված են նվերների արժեքային չափերի սահմանափակումները։ Այսինքն` ընդամենը միջինացված թվաբանական հաշվարկ է կատարվել, և դրանում որևէ հատուկ նշանակություն չկա»,– մանրամասնեց մեր զրուցակիցը։
Խորհրդարանում ընդունվելուց հետո օրենքին նախատեսվում է իրավական ուժ տալ 2023 թվականի հունվարի 1-ից: