https://armeniasputnik.am/20221027/10-000-nvor-ashkhatategh-3-amsum-pashinjany-nerkajacrec-nvor-rekvordy-50451764.html
10 000 նոր աշխատատեղ` 3 ամսում. Փաշինյանը ներկայացրեց նոր ռեկորդը
10 000 նոր աշխատատեղ` 3 ամսում. Փաշինյանը ներկայացրեց նոր ռեկորդը
Միջին աշխատավարձն 2022թ-ի սեպտեմբերի դրությամբ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ ավելացել է 35 769 դրամով։ 27.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-27T13:06+0400
2022-10-27T13:06+0400
2022-10-27T13:07+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
աշխատանք
աշխատատեղ
աշխատավարձ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1775/06/17750631_0:0:1600:901_1920x0_80_0_0_e7ac2ea63e83cb0768b7b0391aa12181.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերին Հայաստանում 10 037 նոր աշխատատեղ է գրանցվել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ սա նոր ռեկորդ է ՀՀ աշխատանքային վիճակագրության մեջ։«2022թ-ի սեպտեմբերին ունեցել ենք 691 087 աշխատատեղ, որը մեր նախորդ ռեկորդից ավել է 10 000–ով։ Իսկ նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022թ-ի հունիսին` 681 050 աշխատատեղ»,– ասաց Փաշինյանը։Այս փոփոխությունների արդյունքում ՀՀ միջին աշխատավարձն 2022թ-ի սեպտեմբերի դրությամբ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ ավելացել է 35 769 դրամով։Նշենք, որ 2022 թվականի ընթացքում Հայաստան է այցելել 1 միլիոն 240 հազար արտասահմանցի, որոնց գրեթե կեսը` 49 տոկոսը, Ռուսաստանից ժամանակավոր տեղափոխվածներն են։Հայտնի է, որ Ուկրաինական ճգնաժամի ու Արևմտյան պատժամիջոցների հետևանքով ՌԴ շատ քաղաքացիներ իրենց բիզնեսը տեղափոխել են Հայաստան, այդ թվում` գրանցվելով ՀՀ աշխատաշուկայում ու բանկային համակարգում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1775/06/17750631_179:0:1599:1065_1920x0_80_0_0_ba6ebe9c4bd42d47115f50a15f6e86a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, աշխատանք, աշխատատեղ, աշխատավարձ
հայաստան, նիկոլ փաշինյան, աշխատանք, աշխատատեղ, աշխատավարձ
10 000 նոր աշխատատեղ` 3 ամսում. Փաշինյանը ներկայացրեց նոր ռեկորդը
13:06 27.10.2022 (Թարմացված է: 13:07 27.10.2022) Միջին աշխատավարձն 2022թ-ի սեպտեմբերի դրությամբ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ ավելացել է 35 769 դրամով։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերին Հայաստանում 10 037 նոր աշխատատեղ է գրանցվել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ սա նոր ռեկորդ է ՀՀ աշխատանքային վիճակագրության մեջ։
«2022թ-ի սեպտեմբերին ունեցել ենք 691 087 աշխատատեղ, որը մեր նախորդ ռեկորդից ավել է 10 000–ով։ Իսկ նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022թ-ի հունիսին` 681 050 աշխատատեղ»,– ասաց Փաշինյանը։
Աշխատավարձերը Հայաստանում 2021թ-ի սեպտեմբերի համեմատ ավելացել են 33 մլրդ 430 մլն դրամով կամ 23.5 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում հավաքագրված եկամտային հարկի ցուցանիշն ավելացել է 5 մլրդ 351 մլն դրամով կամ 17.6 տոկոսով։
Այս փոփոխությունների արդյունքում ՀՀ միջին աշխատավարձն 2022թ-ի սեպտեմբերի դրությամբ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ ավելացել է 35 769 դրամով։
Նշենք, որ 2022 թվականի ընթացքում Հայաստան է այցելել 1 միլիոն 240 հազար արտասահմանցի, որոնց գրեթե կեսը` 49 տոկոսը, Ռուսաստանից ժամանակավոր տեղափոխվածներն են։
Հայտնի է, որ Ուկրաինական ճգնաժամի ու Արևմտյան պատժամիջոցների հետևանքով ՌԴ շատ քաղաքացիներ իրենց բիզնեսը տեղափոխել են Հայաստան, այդ թվում` գրանցվելով ՀՀ աշխատաշուկայում ու բանկային համակարգում։