00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական ընկերությունը պատրաստակամություն է հայտնել ՀՀ–ին անձնագրերի բլանկներ տրամադրել

© Sputnik / Aram NersesyanՀՀ անձնագիր
ՀՀ անձնագիր - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2022
ՀՀ անձնագիր
Բաժանորդագրվել
2022թ–ի առաջին 9 ամիսների ընթացքում շուրջ 400 000 ՀՀ անձնագիր է տրամադրվել։ Կառավարության տվյալներով` հատկապես վերջին օրերին նկատվում է անձնագրի համար դիմողների մեծ աճ:
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում անձնագրերի բլանկների այս տարվա համար նախատեսված խմբաքանակը սպառվում է, իսկ նորերի ձեռքբերման համար հայտարարված մրցույթն ու նոր գնումը կարող են տևել ավելի քան կես տարի։
Այնպես չէ, որ ով 150 հազար դոլար ներդնի ու դիմի՝ քաղաքացիություն կստանա. Վահան Քերոբյան
Առաջացած խնդիրը լուծելու հարցում Հայաստանին օգնություն է առաջարկել ռուսական «Պերվի պեչատնի դվոր» ընկերությունը։
Ընկերության գլխավոր տնօրենը նամակով դիմել է ՀՀ ոստիկանությանը` պատրաստակամություն հայտնելով սահմանված տեխնիկական բնութագրին լիովին համապատասխանող անձնագրային բլանկներ մատակարարել՝ հատը 1620 ՀՀ դրամ արժեքով, առաջին խմբաքանակը Հայաստանում կլինի 2023 թվականի փետրվար ամսին, աւյն ժամանակ, երբ ՀՀ ոստիկանության հաշվարկով՝ Հայաստանում անձնագրային բլանկները կվերջանան։
Հաշվի առնելով ռուսական ընկերության վարկանիշը, անձնագրերի համար դիմողների քանակի կտրուկ ավելացման միտումները և մրցույթ հայտարարելու համար առկա ժամանակի սղությունը` ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է ռուսական ընկերության առաջարկը` մեկ անձից գնման ձևով «Պերվի պեչատնի դվոր»–ից 700.000 հատ ՀՀ քաղաքացու անձնագրի բլանկ ձեռք բերելու մասին։
Կառավարության որոշման հիմնավորման համաձայն` հայկական անձնագրերի նման բարձր պահանջարկը «պայմանավորված է աշխարհաքաղաքական իրադարձությունների արդյունքում քաղաքացիների դիմելիության բարձր մակարդակով»։ Ավելին` կառավարության տվյալներով` հատկապես վերջին օրերին նկատվում է անձնագրի համար դիմողների ավելի մեծ աճ:
Կառավարության հաշվարկով, դիմելիության նման ցուցանիշի պահպանման դեպքում պահեստում առկա մնացորդը կբավականացնի մինչև 2023 թ. փետրվարի 1-ը:
2022թ–ին ոստիկանությանը մատակարարվել է 550 000 հատ անձնագրի բլանկ: Դրանից 9 ամիսների ընթացում օգտագործվել է 398 040–ը՝ նախորդ տարվա համեմատ 100.348 հատով ավելի։
Լրահոս
0