https://armeniasputnik.am/20221027/hajkakan-zarderi-rd-artahanman-argelqy-der-chi-hanvel-inch-petq-e-arvi-50297154.html
Հայկական զարդերի` ՌԴ արտահանման արգելքը դեռ չի հանվել. ի՞նչ պետք է արվի
Հայկական զարդերի` ՌԴ արտահանման արգելքը դեռ չի հանվել. ի՞նչ պետք է արվի
ԵԱՏՄ-ում արդեն գործում է թանկարժեք մետաղների դրոշմների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը։ Բայց որպեսզի այն իրականում աշխատի, դեռ պետք է մի շարք տեխնիկական... 27.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-27T08:55+0400
2022-10-27T08:55+0400
2022-10-27T08:55+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
հայաստան
ոսկի
արտահանում
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1745/30/17453099_0:30:1152:678_1920x0_80_0_0_78e2fae1a2d0c29440ae23b11bdfb257.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում կիրառվող հարգադրոշմները (որոնք հավաստում են թանկարժեք մետաղների հարգը) Ռուսաստանում դեռ չի ընդունվում։ Sputnik Արմենիային այս տեղեկությունը հաստատեցին մի շարք ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչներ։ ԵԱՏՄ համաձայնագիրը, որը նախատեսում էր դրոշմների փոխադարձ ճանաչում, ուժի մեջ է մտել դեռևս 2021 թվականի մայիսին, բայց փաստացի Ռուսաստանում այն մինչև օրս չի գործում, ինչը տարակուսանք է առաջացնում ոսկերիչների մոտ։Ռուսաստան արտահանելիս նրանցից պահանջվում է կրկնակի դրոշմ ստանալ։ Բացի ֆինանսականից, դա նաև ժամանակի կորուստ է, քանի որ ապրանքները պետք է հանձնել ժամանակավոր պահեստավորման և սպասել հերթում:Դրա համար պետք է կարգ գործի, որի շնորհիվ հնարավոր կլինի համոզվել, թե որակի ինչ չափանիշներով են այդ կազմակերպություններն աշխատում ԵԱՏՄ գործընկեր երկրներում։ Դա հնարավորություն կտա ոսկերչական զարդերը շուկա թողնել։Ըստ համաձայնագրով նախատեսված մեկ այլ պահանջի` պետք է ոսկերչական իրեր արտադրողների ռեեստր կազմել (որը Հայաստանում նախկինում գոյություն չի ունեցել)։ Ներկայումս այդ և այլ տեխնիկական պահանջների կատարման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որոնք հույս ունեն ավարտել մոտ ապագայում։Նշենք, որ 2022թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանը մոտ 26 մլն դոլարի ոսկերչական իրեր է արտահանել, որոնցից Ռուսաստանին բաժին է ընկել 4,2 մլն դոլարից մի փոքր ավելին։Ոսկու գները մի փոքր աճել են. որքա՞ն կարող է դա տևել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1745/30/17453099_66:0:1090:768_1920x0_80_0_0_5a5d77f3befa923cc79cf4bba10d85e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, ոսկի, արտահանում, ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, ոսկի, արտահանում, ռուսաստան
Հայկական զարդերի` ՌԴ արտահանման արգելքը դեռ չի հանվել. ի՞նչ պետք է արվի
ԵԱՏՄ-ում արդեն գործում է թանկարժեք մետաղների դրոշմների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը։ Բայց որպեսզի այն իրականում աշխատի, դեռ պետք է մի շարք տեխնիկական փաստաթղթեր ընդունել, որոնց վրա արդեն աշխատում են։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում կիրառվող հարգադրոշմները (որոնք հավաստում են թանկարժեք մետաղների հարգը) Ռուսաստանում դեռ չի ընդունվում։ Sputnik Արմենիային այս տեղեկությունը հաստատեցին մի շարք ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչներ։ ԵԱՏՄ
համաձայնագիրը, որը նախատեսում էր դրոշմների փոխադարձ ճանաչում, ուժի մեջ է մտել դեռևս 2021 թվականի մայիսին, բայց փաստացի Ռուսաստանում այն մինչև օրս չի գործում, ինչը տարակուսանք է առաջացնում ոսկերիչների մոտ։
Ռուսաստան արտահանելիս նրանցից պահանջվում է կրկնակի դրոշմ ստանալ։ Բացի ֆինանսականից, դա նաև ժամանակի կորուստ է, քանի որ ապրանքները պետք է հանձնել ժամանակավոր պահեստավորման և սպասել հերթում:
Ի պատասխան իրավիճակը մեկնաբանելու մեր խնդրանքին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանեցին, որ այդ համաձայնագրի իրականացման համար օժանդակ փաստաթղթերը դեռ պատրաստ չեն։ ԵԱՏՄ երկրները պետք է դրոշմավորող կազմակերպությունների աշխատանքի որակի և հավաստիության փոխադարձ վերահսկողության մեխանիզմներ մշակեն (օրինակ` Ռուսաստանում դա պետական մենաշնորհ է, Հայաստանում այդ շուկան ազատականացված է, և մասնավոր ընկերություններն իրավունք ունեն դրոշմներ դնել)։
Դրա համար պետք է կարգ գործի, որի շնորհիվ հնարավոր կլինի համոզվել, թե որակի ինչ չափանիշներով են այդ կազմակերպություններն աշխատում ԵԱՏՄ գործընկեր երկրներում։ Դա հնարավորություն կտա ոսկերչական զարդերը շուկա թողնել։
Ըստ համաձայնագրով նախատեսված մեկ այլ պահանջի` պետք է ոսկերչական իրեր արտադրողների ռեեստր կազմել (որը Հայաստանում նախկինում գոյություն չի ունեցել)։ Ներկայումս այդ և այլ տեխնիկական պահանջների կատարման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որոնք հույս ունեն ավարտել մոտ ապագայում։
Նշենք, որ 2022թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանը մոտ 26 մլն դոլարի ոսկերչական իրեր է արտահանել, որոնցից Ռուսաստանին բաժին է ընկել 4,2 մլն դոլարից մի փոքր ավելին։