ՀԱՊԿ-ի հանդիպումը տեղի կունենա ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի գագաթնաժողովին ընդառաջ․ Պեսկով

© Григорий СысоевՌԴ նախագահն ու նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը
ՌԴ նախագահն ու նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանն այժմ ղեկավարում է ՀԱՊԿ-ը։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ-ի հանդիպումը տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գագաթնաժողովին ընդառաջ և դրա նախապատրաստման շրջանակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ի պատասխան հարցին՝ արդյոք այն անցկացվում է Երևանի նախաձեռնությամբ, Պեսկովը հիշեցրել է, որ Հայաստանն այժմ ղեկավարում է ՀԱՊԿ-ը:
ՀԱՊԿ արտահերթ նիստին ընդառաջ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 28-ին, Երևանի նախաձեռնությամբ տեղի է ունենալու ՀԱՊԿ արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը նախաձեռնում է ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։
Մասնակից երկրների ղեկավարները, մասնավորապես, կքննարկեն առաքելության և կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի՝ ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստան կատարած այցի արդյունքների մասին հաշվետվությունը։
Լրահոս
0