https://armeniasputnik.am/20221027/hapk-y-hvoktemberi-28-in-artahert-nist-kgumari-50463247.html
ՀԱՊԿ-ը հոկտեմբերի 28-ին արտահերթ նիստ կգումարի
ՀԱՊԿ-ը հոկտեմբերի 28-ին արտահերթ նիստ կգումարի
Արտահերթ նիստում կքննարկվեն Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու միջոցառումները։ 27.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-27T15:58+0400
2022-10-27T15:58+0400
2022-10-27T16:01+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
նիստ
հայաստան
սահման
նիկոլ փաշինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/10/42121217_0:1:1600:901_1920x0_80_0_0_70bbe549cbed9bec45e5439e100332c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 28-ին: Այս մասին հաղորդում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։Հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքները ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:Զասը Լավրովի հետ քննարկել է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտումՆախատեսվում է քննարկել նաև ՀՀ–ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները:Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը նախաձեռնում է ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։ Մասնավորապես` մասնակից երկրների ղեկավարները կքննարկեն առաքելության և կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի՝ ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստան կատարած այցի արդյունքների մասին հաշվետվությունը։Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ երկիրը ՀԱՊԿ գործընկերներից ակնկալում է իրադարձությունների գնահատում և տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի ընդունում:ՀԱՊԿ–ի ոչ մի երկիր չի գալու մեր փոխարեն խրամատ փորի. ՀՀ պաշտպանության նախկին նախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/10/42121217_136:0:1600:1098_1920x0_80_0_0_9cfad1f4de7b9ce8c960606541555668.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիստ, հայաստան, սահման, նիկոլ փաշինյան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիստ, հայաստան, սահման, նիկոլ փաշինյան
ՀԱՊԿ-ը հոկտեմբերի 28-ին արտահերթ նիստ կգումարի
15:58 27.10.2022 (Թարմացված է: 16:01 27.10.2022) Արտահերթ նիստում կքննարկվեն Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու միջոցառումները։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 28-ին: Այս մասին հաղորդում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքները ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:
Նախատեսվում է քննարկել նաև ՀՀ–ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները:
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը նախաձեռնում է ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։ Մասնավորապես` մասնակից երկրների ղեկավարները կքննարկեն առաքելության և կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի՝ ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստան կատարած այցի արդյունքների մասին հաշվետվությունը։
Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ երկիրը ՀԱՊԿ գործընկերներից ակնկալում է իրադարձությունների գնահատում և տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի ընդունում: