00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչ պետք է անել, որ բլանկները չսպառվեն. բացատրում է Անձնագրայինի նախկին պետը

Հայաստանում անձնագրերի բլանկների ձեռք բերման հետ կապված խնդրի մասին
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Նորայր Մուրադխանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում անձնագրերի բլանկների ձեռքբերման հետ կապված խնդրին։
Պետք է միշտ անձնագրային բլանկների որոշակի խմբաքանակ լինի, չսպասեն դրանց սպառվելուն, որ հետո ժամանակն էլ չբավարարի նոր խմբաքանակ ձեռք բերելու համար։ Նման իրավիճակն իսկապես նորմալ չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Նորայր Մուրադխանյանը։
Հայտնել ենք, որ Հայաստանում անձնագրերի բլանկների այս տարվա համար նախատեսված խմբաքանակը սպառվում է, իսկ նորերի ձեռքբերման համար հայտարարված մրցույթն ու նոր գնումը կարող են տևել ավելի քան կես տարի։ Առաջացած խնդիրը լուծելու հարցում Հայաստանին օգնություն է առաջարկել ռուսական «Պերվի պեչատնի դվոր» ընկերությունը։
«Սովորաբար անձնագրային բլանկի նոր խմբաքանակ պատվիրում են այն ժամանակ, երբ մնում է մոտ մեկ միլիոն օրինակ, որպեսզի հասցնեն նմուշօրինակ հաստատել, պատվիրել և մրցույթ անցկացնել։ Դա ոչ թե մեկանգամյա, այլ մշտական գործընթաց է` կախված այն հանգամանքից, թե ինչ խմբաքանակ է պատվիրվում, երեք–չորս տարին մեկ նույն գործառույթը նորից իրականացվում է։ Ընդ որում`շտապ պատվերներ կարող են տալ այն ընկերություններին, որոնք արդեն իսկ արտադրել են հայկական անձնագրի բլանկներ, որոնց պարագայում նմուշօրինակ թողարկելու կամ հաստատելու անհրաժեշտություն չկա»,– ասաց մեր զրուցակիցը։
Մուրադխանյանի փոխանցմամբ` անձնագրերն ընդհանրապես տպագրվում են տարեկան 350 000–ից մինչև 600 000 խմբաքանակով, իսկ այն ժամանակ, երբ խորհրդային անձնագրերը փոխարինվում էին հայկականով, նույնիսկ ավելի մեծ խմբաքանակներ են տպագրվել։

«Քանակը կարող է շատ լինել, երբ համապատասխանաբար քաղաքացիություն ստացողների քանակն է շատ։ Եթե թիվը երեք հազարից դարձել է ինը հազար, ապա տարվա կտրվածքով տասը հազար բլանկը չի կարող համարվել մեծ խմբաքանակ։ Իսկ ինչ վերաբերում է անձնագրային բլանկների ձեռքբերման մրցույթին, ապա շատ ժամանակ պահանջվում է ոչ թե դրա, այլ նմուշօրինակի հաստատման համար։ Մրցույթին մասնակցում են համապատասխան հնարավորություններ ունեցող լիազորված ընկերությունները, որոնցից լավագույն պայմաններ առաջարկողներին տրվում է նախապատվություն»,– մանրամասնեց Մուրադխանյանը։

Նրա խոսքով` ժամանակին ոչ թե արտասահմանում, այլ Հայաստանում անձնագրային բլանկներ տպագրելու հնարավորություն է եղել, սակայն մրցույթին մասնակցած հայկական ընկերությունը հաղթող չի ճանաչվել, իսկ մինչ այդ եղել են իտալական, ֆրանսիական, գերմանական ընկերություններ։
Մուրադխանյանի պարզաբանմամբ` մեկ բլանկի ինքնարժեքը կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի անձնագիր է պատվիրվում` հին նմուշի թե կենսաչափական, հետևաբար առաջինի պարագայում մեկ հատի համար 1620 դրամ արժեքը բարձր գին է։
Որո՞նք են լավագույն անձնագրերը 2022-ին ճամփորդելու համար
Նշենք, որ վերոհիշյալ ընկերության գլխավոր տնօրենը նամակով դիմել է ՀՀ ոստիկանությանը` պատրաստակամություն հայտնելով սահմանված տեխնիկական բնութագրին լիովին համապատասխանող անձնագրային բլանկներ մատակարարել՝ հատը 1620 ՀՀ դրամ արժեքով, առաջին խմբաքանակը Հայաստանում կլինի 2023 թվականի փետրվար ամսին, աւյն ժամանակ, երբ ՀՀ ոստիկանության հաշվարկով՝ Հայաստանում անձնագրային բլանկները կվերջանան։
2022թ–ին ոստիկանությանը մատակարարվել է 550 000 հատ անձնագրի բլանկ: Դրանից 9 ամիսների ընթացում օգտագործվել է 398 040–ը՝ նախորդ տարվա համեմատ 100.348 հատով ավելի։ Կառավարության տվյալներով` հատկապես վերջին օրերին նկատվում է անձնագրի համար դիմողների մեծ աճ:
Լրահոս
0