Իսրայելն ու Թուրքիան վերսկսում են համագործակցությունը ռազմական ոլորտում

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցИзраильский флаг
Израильский флаг - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իսրայելի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Ռեջեփ Էրդողանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելն ու Թուրքիան վերսկսում են համագործակցությունը պաշտպանական ոլորտում։ Տեղեկությունը հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մենք շնորհակալ ենք Թուրքիային կենսական կարևորություն ունեցող համագործակցության համար, որը կյանքեր (իսրայելցիների) է փրկում։ Ինչպես ավելի վաղ համաձայնեցվել էր, հանձնարարել եմ իմ աշխատակիցներին սկսել աշխատանքային հարաբերությունները վերսկսելու ընթացակարգերը», - ասել է Գանցը։
Գանցն աշխատանքային այցով երեկ այցելել է Թուրքիա, որի ընթացքում նախատեսվում է նաև հանդիպում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Թուրքիայի և Իսրայելի ղեկավարները պայմանավորվել էին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ու չորս տարվա ընդմիջումից հետո երկու պետությունների դեսպաններին մայրաքաղաք վերադարձնելու մասին:
Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են 2010 թվականին՝ իսրայելական հատուկ ջոկատայինների կողմից Գազայի հատված դուրս եկած «Մավի Մարմարա» նավի գրավումից հետո։ 2018-ի մայիսին Անկարան առաջարկել էր Թուրքիայում Իսրայելի դեսպանին լքել երկիրը Գազայի հատվածում բողոքի ցույցերից հետո։ Դրանք տեղի էին ունեցել Իսրայելի կազմավորման 70-րդ տարեդարձի ֆոնին ու Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխման հոբելյանին:
Լրահոս
0