https://armeniasputnik.am/20221027/klinen-hanrahavaqner-marzajin-ajcer-qnnarakumner-gegham-manukjany-ynddimutjan-masin-50446896.html
Կլինեն հանրահավաքներ, մարզային այցեր, քննարակումներ. Գեղամ Մանուկյանը` ընդդիմության մասին
Կլինեն հանրահավաքներ, մարզային այցեր, քննարակումներ. Գեղամ Մանուկյանը` ընդդիմության մասին
Ընդդմադիր պատգամավորը նշեց, որ վերջին 1.5 ամսում էլ նրանք պասիվ չեն եղել ու լայնածավալ քննարկումներ են ունեցել քաղաքական, արտաքին քաղաքական, սոցիալ–տնտեսական... 27.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-27T12:16+0400
2022-10-27T12:16+0400
2022-10-27T12:26+0400
գեղամ մանուկյան
ընդդիմություն
աժ (ազգային ժողով)
«հայաստան» դաշինք
հանրահավաք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0f/48322142_0:0:1600:901_1920x0_80_0_0_de92dfb00ac5d5e698355b186e0d1320.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ընդդիմությունն առաջիկայում պատրաստվում է ակտիվ գործողություններ սկսել` բացի հանրահավաքներից, բողոքի ակցիաներից, լինելու են նաև պատգամավորական հարցապնդումներ, օրենսդրական գործունեություն, մարզային այցեր, ժողովրդի հետ հանդիպումներ և այլն։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Նա վստահեցրեց` ընդդիմության գործիքակազմում կա և՛ հանրահավաք, և՛ բողոքի այլ գործողություններ, որոնք հարկ եղած դեպքում, ոչ շատ ուշ գործի են դրվելու։Խմբակցության մյուս պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ շեշտեց, որ այն իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը, ազգային ուժերը չեն կարող ձեռքերը ծալած նստել և տեսնել, թե ինչպես է անդունդը գլորվում այն գնացքը», որի մեջ հայ ազգն է։Հիշեցնենք, որ 2022թ–ի ապրիլից ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին խորհրդարանի նիստերը։ Տևական ժամանակ նրանք բողոքի ակցիաներ էին իրականացնում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հոկտեմբերի 25–ին, տևական դադարից հետո «Հայաստան» դաշինքին որոշ պատգամավորներ մասնակցում էին ԱԺ նիստին։ Նրանք այնտեղ էին մամուլում շրջանառվող խաղաղության պայմանագրի տարբերակի մասին հարցադրումներ անելու համար։Ինչո՞ւ է «Հայաստան» խմբակցությունը վերադարձել խորհրդարան. մեկնաբանում է Խամոյանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0f/48322142_142:0:1565:1067_1920x0_80_0_0_4bdfc52fc08197bdace6d0cc765d16a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գեղամ մանուկյան, ընդդիմություն, աժ (ազգային ժողով), «հայաստան» դաշինք, հանրահավաք
գեղամ մանուկյան, ընդդիմություն, աժ (ազգային ժողով), «հայաստան» դաշինք, հանրահավաք
Կլինեն հանրահավաքներ, մարզային այցեր, քննարակումներ. Գեղամ Մանուկյանը` ընդդիմության մասին
12:16 27.10.2022 (Թարմացված է: 12:26 27.10.2022) Ընդդմադիր պատգամավորը նշեց, որ վերջին 1.5 ամսում էլ նրանք պասիվ չեն եղել ու լայնածավալ քննարկումներ են ունեցել քաղաքական, արտաքին քաղաքական, սոցիալ–տնտեսական թեմաներով։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ընդդիմությունն առաջիկայում պատրաստվում է ակտիվ գործողություններ սկսել` բացի հանրահավաքներից, բողոքի ակցիաներից, լինելու են նաև պատգամավորական հարցապնդումներ, օրենսդրական գործունեություն, մարզային այցեր, ժողովրդի հետ հանդիպումներ և այլն։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Առնվազն վերջին 1-1.5 ամսվա ընթացքում եղել են հանրային քննարկումներ, ինչպես նաև, խորհրդարանը երբ սկսեց աշնանային նստաշրջանը, մենք խորհրդարանից դուրս փորձագետների և կարող մասնագետների հետ լայնածավալ քննարկումներ ենք ունեցել քաղաքական, արտաքին քաղաքական, սոցիալ–տնտեսական թեմաներով։ Այդ ամենը կիսատ մնաց սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Մեր շատ գործընկերների` պատգամավորների, կուսակցական գործիչների, ակտիվիստների, առաջիկայում կտեսնեք մարզերում»,– ասաց Մանուկյանը։
Նա վստահեցրեց` ընդդիմության գործիքակազմում կա և՛ հանրահավաք, և՛ բողոքի այլ գործողություններ, որոնք հարկ եղած դեպքում, ոչ շատ ուշ գործի են դրվելու։
Խմբակցության մյուս պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ շեշտեց, որ այն իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը, ազգային ուժերը չեն կարող ձեռքերը ծալած նստել և տեսնել, թե ինչպես է անդունդը գլորվում այն գնացքը», որի մեջ հայ ազգն է։
Հիշեցնենք, որ 2022թ–ի ապրիլից ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին խորհրդարանի նիստերը։ Տևական ժամանակ նրանք բողոքի ակցիաներ էին իրականացնում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հոկտեմբերի 25–ին, տևական դադարից հետո «Հայաստան» դաշինքին որոշ պատգամավորներ մասնակցում էին ԱԺ նիստին։ Նրանք այնտեղ էին մամուլում շրջանառվող խաղաղության պայմանագրի տարբերակի մասին հարցադրումներ անելու համար։