Ռուսաստանյան շինարարները շուրջօրյա ռեժիմով վերականգնում են Զապորոժիեի ճանապարհները

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական ճանապարհաշինական ընկերություններից մեկի ներկայացուցիչը նշել է, որ մասշտաբային խնդիր է դրված` կարճ ժամկետում վերականգնել Զապորոժիեի մարզի ճանապարհային ցանցը։
Ռուս շինարարները շուրջօրյա ռեժիմով աշխատում են Զապորոժիեի ճանապարհները վերականգնելու համար։
Աշխատանքներն ընթանում են Մելիտոպոլի, Բերդյանսկի շրջանում և դեպի Խերսոնի մարզ տանող մայրուղում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Մելիտոպոլ–Բերդյանսկ ճանապարհի տարբեր հատվածներում և շրջակայքում ճանապարհաշինական տեխնիկա և բազմաթիվ աշխատողներ կան։
«Մենք աշխատում ենք Զապորոժիեի մարզում և վերականգնում այս տարածքի ավտոճանապարհային ցանցը։ Դրանք ՌԴ նորմատիվներին համապատասխան պատշաճ վիճակի ենք բերում։ Մենք ձգտում ենք բարձր որակի ճանապարհներ ունենալ։ Մինչ այս պահը դրանք ոչ նորմատիվային վիճակում են եղել` փոսեր, ճաքեր։ Շինարարներն այստեղ դեռ շատ անելիքներ ունեն»,– ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ռուսական ճանապարհաշինական ընկերություններից մեկի ներկայացուցիչ Սերգեյը։
Նրա խոսքով`աշխատանքներն ընթանում են 2-3 հերթափոխով։ Մասշտաբային խնդիր է դրված` կարճ ժամկետում վերականգնել Զապորոժիեի մարզի ճանապարհային ցանցը։
Մայրուղիները, որոնք Զապորոժիեն կապում են Ղրիմի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ, ինտենսիվ կերպով օգտագործվում են տեղի բնակիչների պարենի, վառելիքի և առաջին անհրաժեշտության մատակարարումների համար։ Մայրուղին նաև Մելիտոպոլի միջոցով կապում է Խերսոնի մարզը Ռուսաստանի այլ մարզերի հետ։
Լրահոս
0