https://armeniasputnik.am/20221027/shvolcn-anynduneli-e-hamarum-hunastani-nkatmamb-turqiaji-taratsqajin-nkrtumnery-50472818.html
Շոլցն անընդունելի է համարում Հունաստանի նկատմամբ Թուրքիայի տարածքային նկրտումները
Շոլցն անընդունելի է համարում Հունաստանի նկատմամբ Թուրքիայի տարածքային նկրտումները
Գերմանիայի կանցլերը նշել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունները կարևոր են ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ Եվրոպայի համար: 27.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-27T18:39+0400
2022-10-27T18:39+0400
2022-10-27T18:46+0400
գերմանիա
օլաֆ շոլց
հունաստան
թուրքիա
նատօ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/0f/38729208_0:117:1600:1017_1920x0_80_0_0_a7884eaddbe4866c13a24098060043be.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Աթենք կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Հունաստանի նկատմամբ Թուրքիայի տարածքային պահանջներն ու սպառնալիքներն անընդունելի են։ Նա կոչ է արել երկխոսության միջոցով լուծել խնդիրները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։«Անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի մի գործընկեր մարտահրավեր նետի մյուսի ինքնիշխանությանը։ Դա վերաբերում է նաև քիչ թե շատ քողարկված ռազմական սպառնալիքներին», - ասել է Շոլցը հունական «Та Неа» թերթին տված հարցազրույցում։Հարցին, թե արդյո՞ք Հունաստանը կարող է այս հարցում հույս դնել Գերմանիայի աջակցության վրա, Օլաֆը պատասխանել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունները կարևոր են ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ Եվրոպայի համար:Թուրքիան մեղադրում է Հունաստանին այն բանում, որ այն, Լոզանի պայմանագիրը խախտելով, զենք է տեղադրում Էգեյան կղզիներում, որոնք ապառազմականացված կարգավիճակ ունեն։Բացի այդ, երկրները չեն կարող համաձայնեցնել ծովային գոտիների սահմանազատման հարցը և մի շարք այլ խնդիրներ լուծել։Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները կտրուկ սրվեցին օգոստոսի 23-ից հետո։ Ըստ Անկարայի հաղորդման` երբ թուրքական F-16–ները Էգեյան ծովի օդային տարածքում կատարում էին ՆԱՏՕ–ի առաջադրանքներ, կործանիչները «որսացել» են Կրետե կղզում տեղակայված հունական ՌՕՈւ–ի Ս-300 ԶՀՀ–ի ռադարները։ Թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են ՆԱՏՕ–ի մակարդակով բարձրացնել Հունաստանի կողմից իրենց ռազմական ինքնաթիռների հետապնդման հարցը։ց
գերմանիա
հունաստան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/0f/38729208_69:0:1561:1119_1920x0_80_0_0_eb3d45004965c3d959334bc93d4d8248.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գերմանիա, օլաֆ շոլց, հունաստան, թուրքիա, նատօ
գերմանիա, օլաֆ շոլց, հունաստան, թուրքիա, նատօ
Շոլցն անընդունելի է համարում Հունաստանի նկատմամբ Թուրքիայի տարածքային նկրտումները
18:39 27.10.2022 (Թարմացված է: 18:46 27.10.2022) Գերմանիայի կանցլերը նշել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունները կարևոր են ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ Եվրոպայի համար:
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Աթենք կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Հունաստանի նկատմամբ Թուրքիայի տարածքային պահանջներն ու սպառնալիքներն անընդունելի են։ Նա կոչ է արել երկխոսության միջոցով լուծել խնդիրները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի մի գործընկեր մարտահրավեր նետի մյուսի ինքնիշխանությանը։ Դա վերաբերում է նաև քիչ թե շատ քողարկված ռազմական սպառնալիքներին», - ասել է Շոլցը հունական «Та Неа» թերթին տված հարցազրույցում։
Հարցին, թե արդյո՞ք Հունաստանը կարող է այս հարցում հույս դնել Գերմանիայի աջակցության վրա, Օլաֆը պատասխանել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունները կարևոր են ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ Եվրոպայի համար:
«Գերմանիայի դաշնային կառավարությունը կարծում է, որ երկու երկրների միջև հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով և միջազգային իրավունքի հիման վրա։ Մեր ընդհանուր նպատակը, մեր տեսլականը պետք է լինի Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանի ողջ տնտեսական ներուժի օգտագործումը։ Ի շահ բոլոր երկրների: Այնքանով, որքանով մասնակիցները դա օգտակար կհամարեն, Գերմանիան կարող է իր ներդրումն ունենալ դրանում», - ասել է նա։
Թուրքիան մեղադրում է Հունաստանին այն բանում, որ այն, Լոզանի պայմանագիրը խախտելով, զենք է տեղադրում Էգեյան կղզիներում, որոնք ապառազմականացված կարգավիճակ ունեն։
Բացի այդ, երկրները չեն կարող համաձայնեցնել ծովային գոտիների սահմանազատման հարցը և մի շարք այլ խնդիրներ լուծել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները կտրուկ սրվեցին օգոստոսի 23-ից հետո։ Ըստ Անկարայի հաղորդման` երբ թուրքական F-16–ները Էգեյան ծովի օդային տարածքում կատարում էին ՆԱՏՕ–ի առաջադրանքներ, կործանիչները «որսացել» են Կրետե կղզում տեղակայված հունական ՌՕՈւ–ի Ս-300 ԶՀՀ–ի ռադարները։ Թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են ՆԱՏՕ–ի մակարդակով բարձրացնել Հունաստանի կողմից իրենց ռազմական ինքնաթիռների հետապնդման հարցը։ց