https://arm.sputniknews.ru/20221028/avtvomeqenaji-varvordy-meqenajvov-kangnel-ughigh-gnacqi-gtseri-vra-hke-50526218.html
Ավտոմեքենայի վարորդը մեքենայով կանգնել է ուղիղ գնացքի գծերի վրա. ՀԿԵ
Ավտոմեքենայի վարորդը մեքենայով կանգնել է ուղիղ գնացքի գծերի վրա. ՀԿԵ
Sputnik Արմենիա
Գնացքի ցածր արագությունն ու վթարային արգելակումը մեղմել են հարվածի ուժը, ինչը թույլ տվել փրկել մեքենայի վարորդի կյանքը։ 28.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-28T14:34+0400
2022-10-28T14:34+0400
2022-10-28T14:57+0400
երկաթուղի
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
վթար
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/28/23352862_0:165:1600:1065_1920x0_80_0_0_3731545bceea13aa8c7f7978664880a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հարավկովկասյան երկաթուղու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը որոշ մանրամասներ է հայտնել հոկտեմբերի 27-ի երեկոյան տեղի ունեցած գնացի ու մարդատար ավտոմեքենայի բախման դեպքից։ՀԿԵ–ն հայտնում է, որ գնացքի ու ավտոմեքենայի բախումը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Քաղսի գյուղի երկաթուղային ինքնակարգավորվող անցումի տարածքում։Սակայն գնացքի ցածր արագությունը` մոտ 30 կմ/ժ և վթարային արգելակումը մեղմել են հարվածի ուժը, ինչը թույլ տվել փրկել մեքենայի վարորդի կյանքը։ Իսկ ավտոմեքենայի ուղևորը հասցրել է մինչ գնացքի հետ բախվելը դուրս գալ ավտոմեքենայից, ինչի շնորհիվ խուսափել է վնասվածքներից։Հիշեցնենք` հոկտեմբերի 27-ին, ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում բեռնատար գնացքը բախվել էր BMW մակնիշի ավտոմեքենային։ Մարդատար ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էր Հրազդանի բժշկական կենտրոն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/28/23352862_84:0:1504:1065_1920x0_80_0_0_7f63f1ec7f04b922b47c70942c3c9c08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), վթար
երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), վթար
Ավտոմեքենայի վարորդը մեքենայով կանգնել է ուղիղ գնացքի գծերի վրա. ՀԿԵ
14:34 28.10.2022 (Թարմացված է: 14:57 28.10.2022) Գնացքի ցածր արագությունն ու վթարային արգելակումը մեղմել են հարվածի ուժը, ինչը թույլ տվել փրկել մեքենայի վարորդի կյանքը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հարավկովկասյան երկաթուղու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը որոշ մանրամասներ է հայտնել հոկտեմբերի 27-ի երեկոյան տեղի ունեցած գնացի ու մարդատար ավտոմեքենայի բախման դեպքից։
ՀԿԵ–ն հայտնում է, որ գնացքի ու ավտոմեքենայի բախումը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Քաղսի գյուղի երկաթուղային ինքնակարգավորվող անցումի տարածքում։
«Ըստ լոկոմոտիվի անձնակազմի՝ մեքենայի վարորդը արձագանքել է շոգեքարշի նախազգուշական շչակներին՝ հնչեցնելով իր սեփական շչակները, անցնելուց առաջ անտեսել է ճանապարհային նշանները, մեքենայով մտել է անցում և կանգնել ուղիղ երկաթուղու գծերի վրա։ Ուղևորը բախումից առաջ հասցրել է լքել մեքենան։ Լոկոմոտիվային բրիգադի կողմից կիրառված գնացքի վթարային արգելակումը թույլ չի տվել խուսափել բախումից, քանի որ մինչև վագոն հեռավորությունը եղել է մոտ 50 մետր»,– հայտնում են ՀԿԵ–ից։
Սակայն գնացքի ցածր արագությունը` մոտ 30 կմ/ժ և վթարային արգելակումը մեղմել են հարվածի ուժը, ինչը թույլ տվել փրկել մեքենայի վարորդի կյանքը։ Իսկ ավտոմեքենայի ուղևորը հասցրել է մինչ գնացքի հետ բախվելը դուրս գալ ավտոմեքենայից, ինչի շնորհիվ խուսափել է վնասվածքներից։
Հիշեցնենք`
հոկտեմբերի 27-ին, ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում բեռնատար գնացքը բախվել էր BMW մակնիշի ավտոմեքենային։ Մարդատար ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էր Հրազդանի բժշկական կենտրոն։