00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայաստանում աշխատատեղերի զգալի աճը պայմանավորված է ժամանածների գործունեությամբ. Քթոյան

Քթոյան. Մեզ մոտ աշխատատեղերի զգալի աճը պայմանավորված է Հայաստան ժամանածների գործունեությամբ
Բաժանորդագրվել
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է տեղեկատվությանը, ըստ որի` սեպտեմբերին Հայաստանում 10 037 նոր աշխատատեղ է գրանցվել։
Հայաստանում վերջին երեք ամիսների կտրվածքով աշխատատեղերի աճին նպաստել են տարբեր գործոններ` տնտեսական ակտիվություն, ստվերի կրճատում, ՌԴ–ից մեծ թվով այցելուների ներհոսք, ովքեր իրենց տնտեսական գործունեությունը շարունակելու են մեր երկրում, ինչը ենթադրում է նոր բիզնեսի գրանցում և իրականացում, ինչպես նաև զբաղվածների թվաքանակի ավելացում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, վկայակոչելով վիճակագրական տվյալները, հայտարարեց, որ սեպտեմբերին Հայաստանում 10 037 նոր աշխատատեղ է գրանցվել։ Վարչապետը հավելեց, որ դա նոր ռեկորդ է ՀՀ աշխատանքային վիճակագրության մեջ։
«ՌԴ–ից ժամանածների հետագա գործունեությունը ոչ այնքան կախված է տեղում պայմանների առկայությունից, որքան ուկրաինական ճգնաժամի հետագա ընթացքից։ Այդուհանդերձ, տնտեսական ակտիվության առումով Հայաստանն առկա հնարավորություններից կարող է օգտվել։ Իսկ թե ինչ կլինի հետո, կապված է որոշակի ռիսկերի հետ։ Հայտնի չէ, թե ինչ կլիներ մեր տնտեսական ակտիվության հետ, եթե չլիներ այդքան այցելուների քանակը»,– նշեց տնտեսագետը։
Հայաստանում աշխատատեղերն ու աշխատավարձերն ավելացել են Ռուսաստանի շնորհիվ. ԿԲ նախագահ
Մեր զրուցակիցը հորդորեց հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ տվյալ երևույթն ունի կարճաժամկետ բնույթ։ Այցելուների համար ՌԴ–ն իրենց հայրենիքն է, և ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո նրանք, բնականաբար, կգերադասեն վերադառնալ Ռուսաստան։
«Մեր կառավարությունն էլ է դա հասկանում, և բոլոր կանխատեսումները, որոնք կապակցվում են այցելուների թվի հետ, առավելագույնը նախատեսում են տնտեսական ակտվության պահպանում մինչև հաջորդ տարվա կեսերը, հետևաբար տվյալ գործոնի էական ազդեցությունը տնտեսության վրա դեռ կշարունակվի։ Դրանից հետո մեր տնտեսությունը վերստին կմտնի իր սովորական հունի մեջ արդեն նախկին ժամանակներին բնորոշ տնտեսական աճի և ակտիվության ցուցանիշներով»,– ասաց տնտեսագետը։
Իսկ ինչ վերաբերում է որոշակիորեն բարձրացած միջին աշխատավարձի հետագա պահպանման հարցին, Քթոյանն ընդգծեց, որ դա նույնպես կապակցված է որոշակի ռիսկերի հետ, և այս փուլում դժվար է որևէ կանխատեսում անել այդ առթիվ։
«Եթե հիմա որոշակիորեն զգում ենք դրսից ժամանած գործատուների ակտիվության դրական էֆեկտը, ապա այնպես չէ, որ ռուս–ուկրաինական հակամարտության հանգուցալուծումից հետո հոսքն ամբողջությամբ կընթանա հակադարձ ուղղությամբ։ Կան գործոններ, որոնք ավելի ճանաչելի են դարձնում մեր տնտեսությունը նրանց համար, և եթե այցելուները Հայաստանը դիտարկել են որպես այլընտրանքային գործունեության ուղղություն, ապա հետագայում էլ մեր երկիրը կարող է գտնվել նրանց գործունեության տիրույթում»,– ասաց մեր զրուցակիցը։
Տնտեսագետի համոզմամբ` Հայաստանը մյուս կողմից էլ կարող է աշխատատեղեր ստեղծել առանց արտաքին գործոնների ազդեցության, որովհետև ռուս–ուկրաինական հակամարտությունից առաջ մեզ մոտ այդ առումով զրոյական մակարդակ չի եղել։ Նույնիսկ եղել է դեպք, երբ մեկ ամսվա ընթացքում գրանցվել է 1200 ԱՁ, ինչը ենթադրում է նոր աշխատատեղերի բացում։ Ամեն ամիս գրանցվել է 500-700 ՍՊԸ։ Այլ հարց է, որ Հայաստան ժամանածների գործունեության շնորհիվ այդ միտումները կրկնապատկվել են։
Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն` 2022թ-ի սեպտեմբերին ունեցել ենք 691 087 աշխատատեղ, որը նախորդ ցուցանիշից ավել է 10 000–ով։ Իսկ նախորդ բարձր ցուցանիշը գրանցվել էր 2022թ-ի հունիսին` 681 050 աշխատատեղ։
Լրահոս
0