Հայտնի են ԱՊՀ երկրորդ մարզական խաղերի անցկացման ժամկետները

© Sputnik / official site of MOD of the KazakhstanԱՊՀ մարզական խաղեր. արխիվային լուսանկար
ԱՊՀ մարզական խաղեր. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՊՀ խաղերի ծրագրում վեց մարզաձև է ընդգրկված։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների մարզական խաղերը կկայանան 2023 թվականի օգոստոսի 4-14-ը Բելառուսում: Տեղեկությունը հայտնել է Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն։
Նրա խոսքով՝ խաղերի առանձնահատկությունն այն է, որ դրանք բաց են հայտարարված։ Խաղերին կմասնակցեն նաև Կուբայի ու Մոնղոլիայի ներկայացուցիչները։ Քննարկվում է նաև ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների մասնակցության հնարավորությունը։
Հայաստանը մասնակցում է ԱՊՀ երկրների զինված ուժերի 3-րդ ռազմամարզական խաղերին
Խաղերի ծրագրում ներառված է բասկետբոլ, հանդբոլ, լողափնյա վոլեյբոլ, մինի ֆուտբոլ, լողափնյա ֆուտբոլ, խոտի հոկեյ:
ԱՊՀ երկրների առաջին խաղերն անցկացվել են 2021 թվականին Կազանում։
Լրահոս
0