Միրզոյանը և Կլաարը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2022
Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերջին ագրեսիայի հետևանքների վերացման անհրաժեշտությունը:
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 28֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Տեղեկությունը հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
© Photo : official site of MFA of RA Տոյվո Կլաար
Министр иностранных дел Арарат Мирзоян принял специального представителя ЕС по кризису на Южном Кавказе и в Грузии Тойво Клаара (28 октября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2022
Տոյվո Կլաար
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության խնդիրների, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի շուրջ։

Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել առաքելության գործունեությանը։
© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյան
Министр иностранных дел Арарат Мирзоян принял специального представителя ЕС по кризису на Южном Кавказе и в Грузии Тойво Клаара (28 октября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2022
Արարատ Միրզոյան
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափկման, ինչպես նաև սահմանային անվտանգության և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերջին ագրեսիայի հետևանքների վերացման, մասնավորապես` ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը:
Լրահոս
0