00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հարություն Վանյան
Բերդկունք ամրոցի ամրակայման նախագիծը կներկայացվի մինչև տարեվերջ. Հարություն Վանյան
09:17
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է դադարեցնել մեր ազգային շահերին սպառնալիք ներկայացնող սիրախաղը. Բակո Սահակյան

© Sputnik / Asatur YesayantsԲակո Սահակյանը «Լազարյան ակումբում»
Բակո Սահակյանը «Լազարյան ակումբում» - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2022
Բակո Սահակյանը «Լազարյան ակումբում». Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արցախի նախկին նախագահը վստահ է, որ Ղարաբաղը խաղացել, խաղում և խաղալու է Հարավային Կովկասի, հայ ժողովրդի և պետականության պատմության, աշխարհաքաղաքականության առանցքային դերերից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի -Sputnik. Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը խոսել է սեթևեթանքի քաղաքականության վտանգների մասինև կոչ արել բացառել սխալներն ու սխալ հաշվարկները, որոնք անդառնալի հետևանքներ կունենան:
Այս մասին նա ասել է այսօր Երևանում «Լազարյան ակումբի» բացման ժամանակ։
Նրա խոսքով՝ կան ուժեր, որոնք Կովկասի քաղաքական լանդշաֆտի վերաձևում, Ռուսաստանի դուրս մղում և հայոց պետականության ապամոնտաժում են ուզում, իսկ որպես հաջողության հասնելու առանցքային բաղադրիչ՝ ուզում են ոչնչացնել Լեռնային Ղարաբաղը։
«Դա չի կարելի թույլ տալ, և քանի դեռ հնարավորություն կա, անհրաժեշտ է համատեղ ջանքերով համապատասխան քայլեր ձեռնարկել։ Պետք է բացառել սխալներն ու սխալ հաշվարկները, որոնք անդառնալի հետևանքներ կունենան։ Պետք է դադարեցնել մեր ազգային շահերին ուղղակի սպառնալիք ներկայացնող սիրախաղը», - ասել է Սահակյանը։
Նրա խոսքով՝ Ղարաբաղը խաղացել, խաղում և խաղալու է Անդրկովկասի պատմության, աշխարհաքաղաքականության, հայ ժողովրդի և պետականության առանցքային դերերից մեկը։ Դժվար է գերագնահատել Ղարաբաղի դերը տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռության ապահովման, անվտանգ և կանխատեսելի աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի ձևավորման գործում նաև Ռուսաստանի համար։
«Այսօր մենք բեկումնային փուլ ենք ապրում, մեր երկրներն ու ժողովուրդները բախվում են անվտանգության խորքային սպառնալիքների։ Մենք հայտնվել ենք լուրջ ընտրության առաջ՝ կա՛մ հաշվի առնելով արագ փոփոխվող աշխարհակարգը էական ճշգրտումներ մտցնել մեր գործունեության մեջ, կա՛մ չնկատելով տեղի ունեցող փոփոխությունները գլորվել դեպի մեզ համար որոշակի ուժերի կողմից պատրաստված դիրքեր։ Դա վտանգավոր հետևանքներ կունենա», - ասել է Սահակյանը։
Նա կարծում է, որ նման հետևանքներից խուսափելու և սպառնալիքները չեզոքացնելու համար անհրաժեշտ է սկզբունքային և առավելագույնս ակտիվ քաղաքականություն վարել։
Այս համատեքստում հատկապես հատկանշական է Թուրքիայի քաղաքականությունը, դրա գործողությունները 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ և հետո։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի թաքցրել ու մինչ օրս հայտարարում է, որ հենց ինքն է կանգնած եղել Ադրբեջանի կողքին, ակտիվորեն աջակցել է նրան ագրեսիայի հարցում:
Սահակյանը կարևորել է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի տեղակալ Կոնստանտին Զատուլինի դերը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում: Նրա խոսքով՝ Զատուլինը, որպես իր երկրի իսկական հայրենասեր, շատ բան է անում իր երկրիշահերը պաշտպանելու համարև արժանի ներդրում է ունենում երկկողմ կապերի ամրապնդման գործում։
Զատուլինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար, այդ թվում՝ հայ պատգամավորներին
Լրահոս
0