Պետք է հիշենք անցյալը. Ֆրանսիայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:01 28.10.2022 (Թարմացված է: 14:02 28.10.2022)
© PhotoՖրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
© Photo
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի պատգամավորները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից։
© PhotoՖրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
© Photo
Օրենսդիրները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել սուրբ նահատակների հիշատակը:
«Մենք պետք է հիշենք անցյալը, որպեսզի չկրկնվի նման ողբերգություն: Ֆրանսիան մշտապես կլինի Հայաստանի կողքին»,– պատվավոր հյուրերի հուշամատյանում նման գրառում են արել ֆրանսիացի խորհրդարանականները։
Նրանք եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին։