00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը ձեռնամուխ է եղել դարաշրջանի գլխավոր հակասության լուծմանը

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտինի ելույթը «Վալդայ» համաժողովում
Վլադիմիր Պուտինի ելույթը «Վալդայ» համաժողովում  - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2022
Վլադիմիր Պուտինի ելույթը «Վալդայ» համաժողովում
Բաժանորդագրվել
«Վալդայ» համաժողովում Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 27-ի ելույթում շատերը կարևորեցին նրա նախազգուշացումը, որ «մենք կանգնած ենք պատմական շրջադարձի վրա, առջևում, հավանաբար, ամենավտանգավոր, անկանխատեսելի և միևնույն ժամանակ կարևոր տասնամյակն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր»։ Բայց առաջիկա փորձությունների կանխատեսումն ամենևին էլ նոր չէ, այն ինքնին արժեքավոր չէր Պուտինի համար։ Այստեղ կարևոր է համատեքստը, որում դա ասվել է:
«Համաշխարհային գործերում Արևմուտքի անբաժան գերիշխանության պատմական շրջանն ավարտվում է, միաբևեռ աշխարհն անցյալ է դառնում․.. Արևմուտքն ի վիճակի չէ միանձնյա կառավարել մարդկությունը, բայց հուսահատորեն փորձում է դա անել, իսկ աշխարհի ժողովուրդների մեծամասնությունն այլևս չի ցանկանում համակերպվել դրա հետ։ Սա է նոր դարաշրջանի հիմնական հակասությունը»։
Պուտինի ելույթը նվիրված էր մարդկության ապագայի մասին դատողություններին, ընդ որում՝ նա խոսեց ոչ միայն արևմտյան գլոբալիզացիայի ծրագրի փակուղու և ճգնաժամի մասին, այլև նախանշեց դրա այլընտրանքը՝ նշելով այն աշխարհի ուրվագծերը, որն առաջարկում է կառուցել Ռուսաստանը։ Առաջարկում է բոլորին՝ ներառյալ նույնիսկ Արևմուտքը, որը, միևնույն է, «ստիպված կլինի իրավահավասար զրույց սկսել մեզ համար ընդհանուր ապագայի մասին, և որքան շուտ, այնքան լավ, իհարկե»։
Բայց առայժմ Արևմուտքը համառորեն փորձում է պահպանել իր հեգեմոնիան։ Դա ինքնին շատ վտանգավոր է, և Պուտինը նույնիսկ նախազգուշացրեց, որ «հեգեմոնիան պահպանելու ամեն փորձի դեպքում Արևմուտքը ստիպված կլինի ավելի ու ավելի մեծ գին վճարել»։
Արևմուտքն այժմ, ինչպես միշտ, սրացման վրա է խաղում, նշել է Պուտինը, բայց խաղադրույքներն էլ նրա համար առավելագույնն են:
Լիբերալ աշխարհակարգը ամերիկյան ձևով ոչ միայն օրեցօր բազմացնում է քաոսը. այն ավելի ու ավելի անհանդուրժող է դառնում նույնիսկ արևմտյան երկրների, ցանկացած ինքնուրույնություն դրսևորելու դրանց փորձերի նկատմամբ, ասել է Պուտինը։
Բայց աշխարհն իր բնույթով բազմազան է, և Արևմուտքի փորձերը՝ բոլորին մեկ ձևանմուշի տակ դնել, օբյեկտիվորեն դատապարտված են, դրանցից ոչ մեկը չի ստացվի, ասել է ՌԴ նախագահը, առավել ևս, որ «նրանք չունեն արարման ու դրական զարգացման գաղափարներ, դրանք պարզապես աշխարհին առաջարկելու բան չունեն, բացի իրենց գերիշխանությունը պահպանելուց»:
Սակայն այդ գերիշխանությունը պահպանելու ուժ այլևս չկա, և ամեն տարի իրավիճակն Արևմուտքի համար ավելի ու ավելի է բարդանալու։
Վերջին ամիսներին Արևմուտքը քայլեր է ձեռնարկել աշխարհում իրավիճակի սրման համար. Պուտին
Պուտինը միանգամայն վստահ է, որ ոչ արևմտյան աշխարհը համաձայն չէ արևմտյան տիրապետության շարունակության հետ, քանի որ Արևմուտքը հավակնում է ոչ միայն համաշխարհային առաջնորդության, այլև բոլորին իրեն ենթարկելուն: Ընդ որում, այս ենթակայությունը անգլոսաքսոնական գլոբալիզացիայի ծրագրի իրականացման ժամանակ կհանգեցներ պարզապես համաշխարհային քաղաքակրթությունների ծաղկուն բազմազանության ոչնչացմանը, երկրի ողջ բնակչությանը անդեմ ունիվերսալ սպառողի տեսակին հասցնելուն:
Պուտինն այդ կապակցությամբ հիշել է Ալեքսանդր Զինովևի խոսքերը, որ արևմտյան քաղաքակրթությանն իր ձեռք բերած մակարդակում գոյատևելու համար «անհրաժեշտ է ամբողջ մոլորակը որպես գոյության միջավայր, անհրաժեշտ են մարդկության բոլոր ռեսուրսները»: Նախագահը իր խոսքում մեջբերել է նաև Դոստոևսկուն, Սոլժենիցինին, Դանիլևսկուն՝ վերջինից մեջբերելով, որ ոչ մի քաղաքակրթություն չի կարող հպարտանալ, որ այն ներկայացրել է զարգացման ամենաբարձր կետը, իսկ առաջընթացը ոչ թե բոլորով մեկ ուղղությամբ գնալն է, այլ «մարդկության պատմական գործունեության դաշտը կազմող ամբողջ տարածությունը բոլոր ուղղություններով անցնելն է»։ Այսինքն՝ մարդկային քաղաքակրթությունների բազմազանությունն այն է, ինչի վրա է հույսը դնում Ռուսաստանը՝ ելնելով իր ազգային շահերից ու նոր աշխարհակարգի կառուցման նպատակներից։
Պուտինը իր տեսլականն է առաջարկում այն սկզբունքների վերաբերյալ, որոնց վրա պետք է կառուցվի դիմադրությունն Արևմուտքին,նրա՝ մարդկության ապաանհատականացման և ստանդարտացման արևմտյան նախագծին:
«Համոզված եմ, որ բռնապետությանը կարելի է հակադրել միայն երկրների և ժողովուրդների զարգացման ազատությունը, անհատի դեգրադացիային՝ մարդու հանդեպ սերը որպես արարչի, պարզունակությանն ու արգելքներին՝ մշակույթների և ավանդույթների ծաղկուն բադրությունը»։
Եվ նկարագրում է, թե ինչպես է ինքը տեսնում ապագա աշխարհակարգը:
«Այսօրվա պատմական պահի իմաստը հենց այն է, որ բոլոր քաղաքակրթությունների, պետությունների ու դրանց ինտեգրացիոն միավորումների առջև իսկապես հնարավորություններ են բացվում զարգացման, ժողովրդավարական, ինքնատիպ ճանապարհի համար։ Եվ առաջին հերթին մենք կարծում ենք, որ նոր աշխարհակարգը պետք է հիմնված լինի օրենքի և իրավունքի վրա, լինի ազատ, ինքնատիպ և արդար»։
Ընդ որում, Պուտինն ընդգծել է, որ ինքնատիպ զարգացումը ոչ մի դեպքում մեկուսացում չի նշանակում, ընդհակառակը, ենթադրում է ակտիվ, փոխշահավետ համագործակցություն արդար և իրավահավասար սկզբունքների շուրջ։
«Եթե լիբերալ գլոբալիզացիան ապանձնացում է, ամբողջ աշխարհին արևմտյան մոդելի պարտադրում, ապա ինտեգրումը, ընդհակառակը, յուրաքանչյուր քաղաքակրթության ներուժի բացահայտումն է՝ ի շահ ամբողջի, հանուն ընդհանուր շահի։ Եթե գլոբալիզմը դիկտատ է, ի վերջո ամեն ինչ հանգեցնում է դրան, ապա ինտեգրումը ընդհանուր ռազմավարությունների համատեղ մշակումն է, որոնք ձեռնտու են բոլորին»:
Արևմուտքը ոսկե սարեր է խոստանում, Հայաստանը կռվում է հողմաղացների դեմ, իսկ Ռուսաստանը...
Նոր աշխարհակարգի գլխավոր շինարարները կլինեն «ուժի կենտրոնները»՝ տերություն-քաղաքակրթությունները և տարածաշրջանային խոշոր միավորումները:
«Ռուսաստանը կարևորում է հարևան երկրների փոխգործակցության վրա կառուցված մեծ տարածքների ստեղծման մեխանիզմների գործարկումը։ Այն պետությունների, որոնց տնտեսությունը, սոցիալական համակարգը, ռեսուրսային բազան, ենթակառուցվածքը լրացնում են միմյանց։ Նման մեծ տարածությունները, ըստ էության, բազմաբևեռ աշխարհակարգի հիմքն են»։
Ընդ որում, հատուկ դեր է խաղում Եվրասիան, որը Պուտինն անվանել է «ինքնաբավ համալիր, որն ունի ցանկացած տեսակի հսկայական ռեսուրսներ ու հսկայական հնարավորություններ»։ Պուտինն այս անգամ չի խոսել աշխարհաքաղաքական դիմակայության մասին, բայց այն, թե ինչպես է նա նկարագրել Եվրասիան, անմիջական կապ ունի աշխարհաքաղաքականության հիմնական պոստուլատների հետ՝ ցամաքի և ծովի, Եվրասիայի և Ատլանտյան օվկիանոսի պայքար։ Ատլանտիստները (այսինքն՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան) չեն կարող վերահսկել աշխարհը, քանի դեռ նրանք չեն վերահսկում Եվրասիան: Իսկ հիմա ամեն ինչ գնում է նրան, որ ատլանտիստները կպահպանեն վերահսկողությունը միայն Եվրոպայի նկատմամբ, որը Պուտինն անվանել է «Եվրասիայի արևմտյան ծայրը», ընդգծելով, որ այն կարող էր դրա բնական մասը լինել:
Բայց Պուտինի խոսքը եվրոպացիներին չէր հասցեագրված. նա վաղուց չի հավատում իր շահերի համար պայքարելու նրանց կարողությանը, և կարճաժամկետ հեռանկարում նրանք պարզապես անգլոսաքսոնական վերահսկողությունից ազատվելու հնարավորություն չունեն։ Չնայած Պուտինը հիշեցրել է, որ «բազմաբևեռությունը Եվրոպայի համար իր քաղաքական ու տնտեսական սուբյեկտությունը վերականգնելու միակ հնարավորությունն է», նա առաջին հերթին դիմել է ամբողջ ոչ արևմտյան աշխարհին՝ կոչ անելով նրան հետարևմտյան, իսկապես ժողովրդավարական աշխարհակարգ կառուցել:
Զինվորական պոլիգոն Կիևի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Արևմուտքը օրհնել է Կիևին միջուկային սադրանքի դիմելու համար
Ընդ որում, Պուտինը նշել է, որ քաղաքակրթությունների երկխոսությունը նոր աշխարհակարգի կառուցման համար հիմնվելու է դրանց հոգևոր-բարոյական, ավանդական արժեքների վրա, որոնք, ի տարբերություն, այսպես կոչված, նեոլիբերալ արժեքների, անկրկնելի են, ու դրանք ոչ ոքի չի կարելի պարտադրել:
«Սա է ավանդական արժեքների մեր ընկալումը, և այդ մոտեցումն ընդունում է մարդկության մեծ մասը։ Դա բնական է, քանի որ դա Արևելքի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Եվրասիայի ավանդական հասարակություններն են, որոնք կազմում են համաշխարհային քաղաքակրթության հիմքը»:
Իսկ Արևմուտքին Պուտինը կրկին ու կրկին զգուշացնում է դիկտատից երկխոսություն անցնելու անխուսափելիության մասին, ընդ որում՝ դա բխում է հենց Արևմուտքի շահերից։ Եթե, իհարկե, այնտեղ մտածում են իրենց ապագայի մասին։
Պուտինյան խոսքը դարձել է ապագա հետարևմտյան աշխարհակարգի յուրօրինակ մանիֆեստ՝ հիմնված ոչ թե կեղծ անգլոսաքսոնական «կանոնների» վրա, այլ համաշխարհային բազմազան քաղաքակրթությունների միջև երկխոսության և շահերի համաձայնեցման վրա։ Պուտինն իրական այլընտրանք է առաջարկում ատլանտյան գլոբալիզացիայի նախագծին՝ իր հետհումանիզմով և ցանկացած ավանդույթի հանդեպ ատելությամբ։
Հակամարտություն չէր լինի, եթե Ուկրաինան ու Արևմուտքը չփորձեին պատռել պատմությունը. Պուտին
Ամբողջ աշխարհը հասկանում է, որ ատլանտյան նախագիծը ձախողվել է, և Ռուսաստանը մոտեցնում է դրա փլուզումը, ավելի ճիշտ՝ ՌԴ-ն չեղարկելու արևմտյան փորձը արագացնում է նրանց գլոբալ նախագծի փլուզումը։ Ռուսաստանը կոչ է անում բոլորին արագացնել աշխատանքը նոր աշխարհակարգի վրա։ Պուտինը հատուկ նշել է, որ խոսքը չի վերաբերում մեկ գերիշխանությունը մյուսին փոխարինելուն, Արևմուտքը Արևելքով փոխարինելուն։
Ոչ, Ռուսաստանը սկզբունքորեն այլ, արդար մոտեցում է առաջարկում կառուցելու այն, ինչ Պուտինն անվանել է «մարդկային քաղաքակրթության սիմֆոնիա»։ Եվ դա մի բան է, որով զբաղվելու է ամբողջ ոչ արևմտյան աշխարհը առաջիկա տասնամյակում, որն իսկապես լինելու է ոչ միայն ամենավտանգավորը, այլև ամենակարևորը 1945-ից հետո ամբողջ ժամանակահատվածի համար:
Լրահոս
0