https://armeniasputnik.am/20221029/erakvoghm-handipman-zhamanak-khaghaghutjan-pastatught-chi-stvoragrvi-qpakan-patgamavvor-50570637.html
Եռակողմ հանդիպման ժամանակ խաղաղության փաստաթուղթ չի ստորագրվի. ՔՊ–ական պատգամավոր
Եռակողմ հանդիպման ժամանակ խաղաղության փաստաթուղթ չի ստորագրվի. ՔՊ–ական պատգամավոր
Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ հնարավոր է`պայմանավորվածություններ ձեռք բերվեն։ 29.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-29T10:16+0400
2022-10-29T10:16+0400
2022-10-29T10:29+0400
խաղաղության պայմանագիր
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
խաչատուր սուքիասյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/03/39325975_0:165:1600:1065_1920x0_80_0_0_a61ebfecfacd576fb9b83081f24ab7da.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ խաղաղության ընդհանուր փաստաթուղթ չի ստորագրվի։ «Քաղաքացիայան պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարից առաջ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։Նշենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կհանդիպեն Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի ղեկավարները։Ինչ վերաբերում է ԼՂ հարցի լուծմանը, ապա իշխանական պատգամավորը նշում է, որ մամուլից տեղեկացել է` ռուսական տարբերակը ԼՂ հարցում այլ է, արևմտյանը` այլ։Նկատառմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս ակնարկել էր, որ ՀՀ իշխանությունները ԼՂ հարցի լուծման վաշինգտոնյան տարբերակով են գնում` Սուքիասյանն արձագանքեց` չի լսել, որ Պուտինն ասի` իշխանությունը հակված է վաշինգտոնյան տարբերակին։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/03/39325975_180:0:1600:1065_1920x0_80_0_0_9927adb2cd408e865d17f423d39bba1d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
խաղաղության պայմանագիր, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, խաչատուր սուքիասյան
խաղաղության պայմանագիր, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, խաչատուր սուքիասյան
Եռակողմ հանդիպման ժամանակ խաղաղության փաստաթուղթ չի ստորագրվի. ՔՊ–ական պատգամավոր
10:16 29.10.2022 (Թարմացված է: 10:29 29.10.2022) Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ հնարավոր է`պայմանավորվածություններ ձեռք բերվեն։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ խաղաղության ընդհանուր փաստաթուղթ չի ստորագրվի։ «Քաղաքացիայան պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարից առաջ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Նշենք, որ
հոկտեմբերի 31-ին Սոչիում կհանդիպեն Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի ղեկավարները։
«Իմ կարծիքով` հնարավոր է` պայմանավորվածություն ձեռք բերվի, գուցե ինչ–որ այլ փաստաթուղթ ստորագրվի, բայց ինչքան գիտեմ`խաղաղության փաստաթուղթն այդ ժամանակ չի ստորագրվելու»,–ասաց Սուքիասյանը։
Ինչ վերաբերում է ԼՂ հարցի լուծմանը, ապա իշխանական պատգամավորը նշում է, որ մամուլից տեղեկացել է` ռուսական տարբերակը ԼՂ հարցում այլ է, արևմտյանը` այլ։
«Արևմտյանը ենթադրում է մշակութային ինքնուրույնություն, իսկ ՌԴ դեպքում ղարաբաղյան հարցում կա մոտեցում, որ այդ ամենն ընթացքում է, այսինքն` ստատուս քվո պետք է լինի և քննարկումներ։ Մամուլից լսել եմ, որ ռուսական տարբերակն է առաջնային համարվել»,–նշեց ՔՊ–ական պատգամավորը։
Նկատառմանը, թե ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինն օրերս ակնարկել էր, որ ՀՀ իշխանությունները ԼՂ հարցի լուծման վաշինգտոնյան տարբերակով են գնում` Սուքիասյանն արձագանքեց` չի լսել, որ Պուտինն ասի` իշխանությունը հակված է վաշինգտոնյան տարբերակին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է
Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել
Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես,
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: