00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտության համար չպետք է սահմաններ լինեն. հայ-ռուսական կրթական նոր նախագիծ է մեկնարկում

© Photo : личный архивՎլադիմիր Սամոյլենկո
Վլադիմիր Սամոյլենկո - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2022
Վլադիմիր Սամոյլենկո. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նոր միջազգային նախագիծը կոչված է կատարելագործելու ռուսաց լեզվի դասավանդման համակարգը հետխորհրդային երկրներում, բացահայտելու ապագա տաղանդավոր մանկավարժներին և բանասերներին և նրանց տալու ռուսաց լեզվի դասավանդման նորագույն գործիքակազմ:
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik, Իրինա Աբրոյան. Ուսանողների, գիտության և կրթության համար ոչ մի սահման չպետք է լինի՝ պետք է գործի «No – borders» սկզբունքը, կարծում է Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի Միջազգային նախագծերի և ծրագրերի բաժնի պետ Վլադիմիր Սամոյլենկոն:
«Մենք պետք է վերացնենք բոլոր սահմաններն ուսանողների համար։ Ուսանողը Երևանում, Մինսկում, Բիշքեկում կամ Դուշանբեում նույն հրաշալի ուսանողն է՝ նույն ծրագրերով, երազանքներով, ուրախություններով ու վշտերով: Նրանք բոլորը պետք է հասկանան, որ իրենք բոլորն էլ հրաշալի մասնագետներ են, ու որքան շատ ընկերներ ունենան աշխարհի տարբեր երկրներում, այնքան ավելի լավ կապրեն, այնքան ավելի շատ հնարավորություններ կունենան»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Վլադիմիր Սամոյլենկոն։
Միջազգային նախագծի նպատակն է սահմանները բացահայտել և նախկին ԽՍՀՄ ուսանողներին ավելի մոտիկից ծանոթացնել, ինչպես նաև այդ երկրներում ռուսաց լեզվի դասավանդման համակարգը կատարելագործել, ապագա ամենատաղանդավոր մանկավարժներին և բանասերներին բացահայտել և ռուսաց լեզվի դասավանդման նորագույն գործիքակազմ տալ։ Այն կմեկնարկի հոկտեմբերի 29-ին:
«Ռոսսոտրուդնիչեստվոյի», Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի և Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի աջակցությամբ «Ռուսաց լեզու. իմ հաջողության բանաձև» նախագիծը հրավիրում է մասնակցելու Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի բանասիրական և մանկավարժական ֆակուլտետների ուսանողներին:
Նախագծին կարող են մասնակցել ծրագրի մասնակից երկրների բուհերի բանասիրական և մանկավարժական ֆակուլտետների բակալավրիատի 3-4 կուրսերի և մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները: Հոկտեմբերի 29-ին սկսվում է հայտերի ընդունումը, որը կտևի մինչև 2022 թվականի նոյեմբերի 20-ը: Մասնակցելու համար պետք է գրանցվել այստեղ ու կցել ռուսերեն լեզվով տեսանյութ կամ մուլտիմեդիոն շնորհանդես թեմաներից մեկով՝ «Ապագայի ուսուցիչ. հաջողության համընդհանուր բանաձև», «Ռուս մեծ գիտնականների և մշակույթի գործիչների հաջողության բանաձևը», «Ռուսաց լեզվի հաջող դաս. գաղտնի բանաձև», «Կյանքի բանաձևը ժամանակակից ռուսական գրականության և մշակույթի մեջ»։
«Ռոսսոտրուդնիչեստվոն» Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում կրթական ծրագիր է իրականացնում
Յուրաքանչյուր հանրապետությունից նախագծին կմասնակցի առնվազն 50 մարդ։ Հանձնաժողովը կորոշի յուրաքանչյուր երկրի 10 լավագույն աշխատանքները։ Մրցույթի արդյունքների հիման վրա մասնակիցների համար նախ կկազմակերպվի հեռավար ուսուցում «Նախագծային գործունեություն ռուսաց լեզվի դասավանդման գործում» լրացուցիչ կրթական ծրագրով: Դրանից հետո կսկսվի առկա ուսուցումը։
Մասնակիցներին կհատուցեն Հայաստան չվերթի, բնակության, սննդի և ուսուցման գումարը։ Ուսուցումը կլինի Հայկական մանկավարժական համալսարանի հիմքի վրա։ Դասընթացը կներկայացնեն առաջատար ռուս մասնագետները, մասնավորապես, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի «Հորիզոն» լրացուցիչ կրթության կենտրոնի տնօրեն, բ․գ․թ․ Մարիա Ալիմովան, ինչպես նաև Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի որակավորված դասախոսները: Նրանք ապագա ռուսագետներին կպատմեն դասավանդման նոր տեխնոլոգիաների մասին, կցուցադրեն ժամանակակից կրթական գործիքներ, կսովորեցնեն ապագայի ձևաչափով աշխատել։
Սամոյլենկոն նաև ավելացրեց, որ բացի կրթական բաղադրիչից, նախագիծը նախատեսում է նաև ժամանակակից երիտասարդության համար հետաքրքիր «Երիտասարդ առաջնորդի դպրոց», որը նույնպես կանցկացվի Երևանում այս տարվա դեկտեմբերին: Դպրոցը թույլ կտա հաղթողներին զարգացնել արդեն ձեռք բերված նախագծային գործունեության հմտությունները:
Վլադիմիր Սամոյլենկոյի խոսքով՝ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանը կրթական, գիտական և մշակութային կապեր է զարգացնում ոչ միայն Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի տարածքում գտնվող տարածաշրջանների, այլև սահմանամերձ պետությունների հետ։ Հոգևոր և աշխարհագրական առումով այն շատ մոտ համալսարան է, որտեղ շատ հայ ուսանողներ են սովորում (Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, և ոչ միայն)։ Բուհը միշտ պատրաստ է նոր համատեղ նախագծերի, որոնք, ի դեպ, արդեն սարերի հետևում չեն. դրանցում կներգրավվեն նաև Հայաստանի այլ բուհերը։
Լրահոս
0