Փաշինյանը բացատրեց, թե ինչու է արևմտյան դիտորդներ հրավիրել Հայաստան

© Photo : official site of the Civil Contract PartyՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան
 - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանը հատնեց, որ արևմտյան դիտորդներին Հայաստան է հրավիրել մի պարզ և բարդ պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ կուսակցության հիմնադիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու է արևմտյան դիտորդներ հրավիրել Հայաստան:
«Մեզ ասում են` արևմտյան դիտորդներ են ՀՀ եկել, ո՞վ է հրավիրել նրանց։ Ես էլ հայտարարում եմ` ես եմ հրավիրել։ Դիտորդներին Հայաստան եմ հրավիրել մի պարզ և բարդ պատճառով։ Բարդ պատճառն այն է, որ, ի հեճուկս օրենսդրության և պայմանագրերի` ադրբեջանական օկուպացիային ՀԱՊԿ–ի արձագանքը ոչ պատշաճ եմ համարել։ Իսկ պարզ պատճառն էլ այն է, որ Ադրբեջանն արևմտյան երկրներին, ԵՄ-ին ներկայացնում է, որ ՀՀ-ն և անձամբ Փաշինյանն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ՀՀ՝ սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի ինքնիշխանությանը»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` եվրոպացի գործընկերներն ասում են, թե ինչու է Հայաստանը ռուսական նոր զորքեր բերում, ինչի համար էլ ինքն առաջարկել է դիտորդական առաքելություն ստեղծել և տեղում իրավիճակին ծանոթանալ։
Բաքուն բոյկոտում է ԵԱՀԿ բյուջեն. դժգոհ են, որ առաքելություն է ուղարկվում միայն Հայաստան
Սակայն ՀՀ վարչապետը շեշտեց` իր համար անընդունելի է այն դիրքորոշումը, թե ռուսական զորքերը, որոնք տեղակայվում են ՀՀ սահմանին, սպառնալիք են Ադրբեջանի համար։
Հիշեցնենք` քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիև քառակողմ հանդիպման ժամանակ։
ԵՄ դիտորդների առաքելությունը նախատեսված է երկու ամսվա համար։ Աշխատանքի նպատակը տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության ձևավորմանն ու սահմանին դելիմիտացիայի և անվտանգության հանձնաժողովի աշխատանքին նպաստելն է։
Լրահոս
0