Պետք է սպասել ՌԴ–Հայաստան–Ադրբեջան գագաթնաժողովին. Պեսկովը` ՌԴ խաղաղապահների մանդատի մասին

© Sputnik / Владимир АстапковичԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 10-20 տարով ՌԴ խաղաղապահների մանդատը երկարացնելու պատրաստակամության մասին։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Կրեմլում առաջարկել են սպասել Սոչիում կայանալիք ՌԴ–Հայաստան–Ադրբեջան գագաթնաժողովին` ի պատասխամ հարցի` հնարավո՞ր է փաստաթղթի ստորագրում, որը նախատեսում է ՌԴ խաղաղապահների մանդատի երկարացում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստակամ է 10-20 տարով երկարացնելու ՌԴ խաղաղապահների մանդատը` նշելով, որ ժամկետները պետք է Ռուսաստանը որոշի։
«Անհրաժեշտ է սպասել բուն հանդիպմանը», – ՌԻԱ Նովոստիին է ասել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Արցախի հարցով ՌԴ–Հայաստան–Ադրբեջան գագաթնաժողովը կկայանա Սոչիում հոկտեմբերի 31–ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։
Լրահոս
0