00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ «միկրոբացեր» է փորձում փակել ֆիննախը, ինչպես ենք ներկայացնելու հարկային հայտարարագրերը

© Sputnik / Нина Зотина / Անցնել մեդիապահոցԲլանկ
Բլանկ - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2022
Բլանկ
Բաժանորդագրվել
ՀՀ-ի միկրոբիզնեսին` բարեխիղճ և ոչ այնքան, արդեն 3 տարի է ազատել են հարկերից։ Մինչ առաջիններն աշխատում են, երկրորդների խարդախությունների պատճառով բյուջեն տարեկան մոտ 50 միլիոն դոլար էր կորցնում։ Ֆինանսների նախարարության նախագիծը կկանխի դրանք, սակայն որոշ ռիսկեր դեռ կան։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում միկրոբիզնեսն ազատվել է հարկերից, բայց դրա հիման վրա հաջողությամբ հարկային խարդախություններ են արվել։ Ֆինանսների նախարարությունն առաջարկել է պահպանել միկրոբիզնեսի ռեժիմը, բայց չի փակել այն B2B (բիզնես-բիզնես) գործարքների համար։ Այսինքն՝ միկրոձեռնարկությունները կկարողանան ապրանքներ վաճառել միայն քաղաքացիներին, ոչ թե բիզնեսին։
Մանրամասները ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը:

Այստեղից գնաց, այնտեղ չեկավ

Եթե երկու խոշոր ձեռնարկություններ գործարք են կատարում, ապա գնորդի հարկային բազան կրճատվում է, վաճառողինը՝ աճում: Ամեն ինչ պարզ է. ով գումար է ստացել, ավելի շատ հարկ է մուծելու, ով ծախսել է՝ ավելի քիչ։ Շղթան խախտվում է, երբ խոշոր բիզնեսն ապրանք է գնում «միկրոյից»․ խոշոր բիզնեսը փող է ծախսել, դրա հարկը կրճատվել է։ Իսկ ահա «միկրոն» գումար է ստացել, իսկ հարկը չի վճարել։ Այսինքն, եթե հմտորեն դա անել, կարելի է միկրոբիզնեսը վերածել օֆշորի և այնտեղ գումար լվանալ, ինչպես Կիպրոսում կամ Սեյշելներում։ Այստեղ, ինչպես սովորական օֆշորներում, ռիսկ է առաջանում, որ գործարքները կնքվելու են մտացածին կամ ուռճացված արժեքով։
Իհարկե, տեսականորեն հնարավոր է ստուգել միկրոբիզնեսը նույնքան խստորեն, որքան մեծը: Բայց գործնականում դա անիրագործելի է. հարկային տեսուչները պարզապես չեն հասցնի։

50 միլիոն դոլար

Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ 2021 թվականին խոշոր բիզնեսը «միկրոյից» 93,5 մլրդ դրամի (մոտ 230 մլն դոլար) ապրանք ու ծառայություն է ձեռք բերել։ Արդյունքում խոշոր բիզնեսի եկամտահարկի բազան նվազել է, և նրանք 15,2 մլրդ դրամ պակաս (ընթացիկ փոխարժեքով՝ 37 մլն դոլարից մի փոքր ավելի) պակաս հարկ են վճարել։
Եվս 4,5-5,5 մլրդ գնահատվում են եկամտահարկից խուսափելու դեպքերը, երբ բիզնեսը ձևակերպում է իր աշխատողներին որպես միկրոբիզնեսի սուբյեկտներ, որոնք իբր պայմանագրային հիմունքներով են աշխատում։ Բանն այն է, որ «միկրոյի» եկամտահարկը կազմում է ամսական 5 հազար դրամ՝ անկախ եկամուտից, մինչդեռ վարձու աշխատողը, նույնիսկ նվազագույն աշխատավարձի դեպքում, գրեթե 4 անգամ ավելի շատ հարկ է վճարում։ Հաշվի առնելով, որ Հայաստանում ընդամենը գործում է միկրոբիզնեսի 36-37 հազար սուբյեկտ և իմանալով, թե դրանց որ մասն է հիշատակված սխեմայով աշխատում, ֆինանսների նախարարությունը 4,5 մլրդ դրամ է գնահատում բյուջեի վնասը։ Այս գնահատականը տրվել է հաշվի առնելով ներկայիս նվազագույն աշխատավարձը՝ 68 000 դրամ։ 2023 թվականից այն կաճի մինչև 75 հազար դրամ, տեսական գնահատականն աճում է մինչև 5,5 մլրդ դրամ (բայց միայն տեսականորեն, քանի որ 2023 թվականից հարկերից խուսափելու այդ տարբերակն էլ չի գործի)։
Այսպիսով, այդ փոփոխությունների հարկաբյուջետային ազդեցությունը կկազմի մոտավորապես 20 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով գրեթե 50 մլն դոլար)։

Սողանցք դեպի բանկ…

Եվս երկու սողանցքներ, որոնք փակել է ֆինանսների նախարարությունը, տանում են բանկ և պահեստ. միկրոբիզնեսի ձեռնարկությունները չեն կարողանա պասիվ եկամուտներ ստանալ (մասնավորապես՝ բանկային ավանդներից և վարձակալությունից)։
Բանն այն է, որ Հայաստանում բանկային ավանդից 10% եկամտահարկ է վճարվում։ Բայց քանի որ միկրոբիզնեսը ազատված է հարկերից, այն այստեղ էլ չի վճարում: Ստացվում է, որ սովորական ավանդատուն, նախքան բանկ գնալը, կարող է ձևակերպվել որպես միկրոբիզնեսի սուբյեկտ և տոկոսներից ոչինչ չվճարել։
Հաշվարկ չկա, թե որքան է պետությունը կորցնում դրա վրա, քանի որ բանկերը հարկային ռեժիմով ավանդատուների հաշվապահական հաշվառում չեն անում: Նրանք պետք է պարզապես իմանան՝ արդյո՞ք գործ ունեն ֆիզիկական, թե իրավաբանական անձի հետ։ Քաղաքացիների դեպքում բանկն ինքն է հաշվարկում և փոխանցում հարկը, իսկ բիզնեսը պետք է ինքնուրույն դա անի:

... և պահեստ

Բիզնեսըհարկից չի կարող խուսափել նաև անշարժ գույքի վարձակալության դեպքում։ Պատմությունը մոտավորապես նույնն է. եթե դուք` որպես ֆիզիկական անձ, ձեր տարածքը հանձնում եք բիզնեսին խանութի կամ պահեստի համար, ապա պետք է վճարեք եկամտահարկի 10%-ը, եթե ունեք շրջանառության հարկով աշխատող ձեռնարկություն, ապա պետք է վճարեք միայն 5%: Բայց եթե դուք «միկրո» եք, ապա ոչինչ չեք վճարում: Երբեմն անշարժ գույքի սեփականատերերը համաձայնության են գալիս բիզնես-վարձակալի հետ («ձևակերպվում ես որպես միկրո, պետությանը հարկ չես վճարում, իսկ ես քեզ ավելի քիչ եմ վարձ տալիս»)։
Փոփոխությունները չեն արգելում խոշոր բիզնեսին գնումներ կատարել «միկրոներից», բայց դրանք չեն կարող հանվել հարկային բազայից: Այդ ժամանակ միկրոբիզնեսից վաճառքը մեծին կբարդանա, դա է պետության տրամաբանությունը. եթե ձեր միկրոբիզնեսն այնպես է զարգացել, որ դուք մեծ հաճախորդներ ունեք, ապա հարկ կվճարեք։
Իրենց բնակարանները վարձով տվողները չեն կարողանա խուսափել հարկերից. ֆինանսների նախարար

Բայց բազմամյա հարցը մնում է …

Մեր նկարագրած հարկային բացը ընդհանուր խնդրի միայն մասնավոր մասն է։ Վերջերս փակված մեկ այլ սողանցք կա՝ կեղծ վարկեր ընկերություններին իրենց հիմնադիրներից: Բայց սրանք միայն հայեցակարգային խնդրի հատուկ դեպքեր են, որոնք տարիներ շարունակ քննարկում են ֆինանսների նախարարությունը, պետեկամուտների կոմիտեն և փորձագիտական հանրությունը։ Որտեղ քիչ թե շատ արտոնյալ ռեժիմների միջև տարբերություն կա, կա նաև մեկից մյուսը գումար փոխանցելու ռիսկը:
Սա լուրջ խնդիր է, բայց միակը չէ։ Մյուսը ԱԱՀ շղթայի խախտումն է։ Դրա պատճառով խոշոր բիզնեսը դժվարանում է փոքրից վաճառքի ապրանքներ գնել (դրա հետ է կապված նաև գյուղացուց արտադրանք գնելու հին խնդիրը)։
Մեկ այլ գաղափար, որը ֆինանսների նախարարությունն առաջարկել է խնդիրը լուծելու համար, հետևյալն է. թող փոքր բիզնեսը նույնպես ԱԱՀ վճարի, բայց դրա հաշվարկման վրա գումար չծախսի (դա բավականին բարդ է)։ Հարկայինը` ինքը կանի հաշվարկը և կուղարկի բիզնեսին: Հարկային ծառայության համար նման հաշվարկ կատարելը հեշտ է, քանի որ բիզնեսի բոլոր գործարքները կատարվում են էլեկտրոնային եղանակով և գտնվում են նրա տեսադաշտում:
Ճիշտ է, այլ հարց է առաջանում՝ եթե ԱԱՀ լինի, ապա եկամտահարկ էլ կլինի։ Ի՞նչ անել այդ դեպքում: Հետևաբար, կրկին դեռ գաղափարի մակարդակում, այստեղ էլ է պարզեցված տարբերակ քննարկվում` հարկել միայն շահաբաժինները, որոնք բաշխվելու են ձեռնարկության մասնակիցների միջև: Շահույթ չեք բաշխում, հարկ չեք վճարում (կրկնում ենք` երկու մոտեցումներն էլ վերջնական չեն, աշխատանքային տարբերակներ են):
Բայց այստեղ էլ հարկերից խուսափելու ռիսկեր կան. չէ որ շահաբաժինները հաշվարկվում են ֆինանսական, ոչ թե հարկային հաշվառման հիման վրա։ Դրանք մոտ են, բայց նույնական չեն. ֆինանսականն ավելի շատ տեղ է տալիս բիզնեսի հայեցողությանը: Օրինակ` եթե դուք ունեք դեբիտորական պարտքեր (այսինքն՝ ձեզ պարտք են և չեն վերադարձնում), ապա ե՞րբ է պետք այն անհույս համարել: Հարկային հաշվառումը 1 տարվա ժամկետ է սահմանում: Բայց բիզնեսը կարող է որոշել, որ հինգ տարի անց է պարտքն անհույս համարում: Այդ գումարը կարելի է տարիներով դուրս չգրել՝ չափից փոքր ներկայացնելով սեփական շահույթը։
Այլ սխեմաներ էլ կան․ գործարարները կարող են տարեվերջին միմյանց վարկեր տրամադրել։ Գումար ես պարտքով տվել, ավելի քիչ է մնացել, նշանակում է, որ ավելի քիչ հարկ կվճարես (իսկ հետո վարկը կարելի է անհույս որակել): Եվ, վերջապես, կան ձեռնարկություններ, որոնք իրականում չեն բաշխում շահույթը, այլ ներդնում են այն գործի մեջ: Բյուջեն դրանցից էլ պատշաճ հարկ չի ստանա։
Քննարկումները դեռ սկզբնական փուլում են, որ այս և այլ հարցերը հաշվի կառնվեն։
Կրկնենք՝ հարկային ռեժիմների հետ կապված խնդիրների պատճառով մինչև հիմա չի լուծվել բիզնեսի`գյուղացիներից գնումներ անելու խնդիրը։ Խոշոր բիզնեսը պետք է այդ գնումներից ԱԱՀ վճարի, փոքրը՝ ազատվել է դրանից։ Բայց եթե փոքրերն էլ անցնեն ԱԱՀ-ի տակ, նրանց սպասում է նույն խնդիրը, որի լուծումը դեռ չի գտնվել։

Պարզ է, որ․․․

«Ամեն դեպքում սկզբունքային հարցն այն է` արդյո՞ք մենք պետք է պարզեցնենք փոքր բիզնեսի հաշվառումը, թե նվազեցնենք նրա հարկերը։ Կարծում ենք, որ առաջինը կարելի է պահպանել, իսկ երկրորդը՝ վերանայել», – ասում է Ալավերդյանը։
Հակառակ դեպքում, պարզվում է, որ նույն ոլորտի երկու ընկերություններ աշխատում են տարբեր հարկային բեռերով: Փոքր ընկերությունը վճարում է 5% հարկ, ավելի մեծը՝ 18% եկամտահարկ և 20% ԱԱՀ: Այսպիսով, խոշոր բիզնեսի համար արդյունավետ հարկային բեռը կարող է հասնել 20-25%-ի, այսինքն՝ այն 4-5 անգամ ավելի մեծ, քան փոքր բիզնեսի համար է: Բնականաբար, բիզնեսը ԱԱՀ-ն իր գրպանից չի վճարում, բայց այն մտնում է ապրանքի գնի մեջ, և ավելի քիչ մրցունակ է դարձնում այն։
«Պարզ է, որ այս դեպքում բիզնեսը կուզենա ամեն գնով ցածր հարկային ռեժիմի մեջ թաքնվել, և դրա մոտիվացիան օրինական չի լինի, բայց բացատրելի է», - նշում է Ալավերդյանը։

Եվ վերջապես՝ բոլորիս մասին

2015-ին Հարկային օրենսգրքի նախնական տարբերակներում քննարկվեց կրթության և առողջապահության ԱԱՀ-ի ներդրման հնարավորությունը: Ընդ որում՝ անապահով քաղաքացիները ԱԱՀ-ի վերադարձ կստանան։ Բայց ինչպե՞ս բացահայտել նրանց: Դրա համար էլ ուզում էին համընդհանուր հարկային հայտարարագրեր մտցնել, բայց հետո մտափոխվեցին։ Սակայն այս անգամ սկզբունքորեն որոշվել է ներդնել դրանք 2024 թվականից (առաջին հայտագրերը կներկայացվեն 2023 թվականի արդյունքներով)։ Ամենայն հավանականությամբ, դրանք կկազմվեն և կուղարկվեն ավտոմատ կերպով, մնում է միայն նայել և, անհրաժեշտության դեպքում, փոփոխություններով վերադարձնել։
Բայց ի՞նչ անել ուսման և բուժման ԱԱՀ-ի հետ, դեռ պարզ չէ: Մի կողմից, թող այն վճարեն այն ուսանողներն ու հիվանդները, որոնք աղքատ չեն։ Բայց մյուս կողմից, եթե այդ ծառայությունները Հայաստանում թանկանան, դրանք քիչ գրավիչ կդառնան արտասահմանյան ուսանողների համար։ Այս հարցն էլ մինչև վերջ լուծված չէ, բայց դրա վերաբերյալ քննարկումները շարունակվելու են։
Աննախադեպ ցուցանիշ. Հայաստանում հարկային եկամուտները 275 միլիարդ դրամով ավելացել են
Լրահոս
0